5 Նոյեմբեր 2010

Նոյեմբեր 5, 2010թ. 19:55

Նոյեմբերի 4-ին Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպում է ունեցել Հալեպի նահանգապետ Ալի Ահմադ Մանսուրայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկայում ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ նրա գլխավորած պատվիրակության Սիրիա, մասնավորապես` Հալեպ կատարելիք այցի մանրամասները: Կողմերը կարեւորել են վերջին տարիներին հայ-սիրիական վերընթաց զարգացում ապրող համագործակցության հիմնական ուղղությունները եւ այդ գործում երկու երկրների բարձրաստիճան […]


Նոյեմբեր 5, 2010թ. 19:30

Նոյեմբերի 3-ին Բուլղարիայի մշակույթի նախարարության «Սրեդեց» ցուցասրահում տեղի է ունեցել տաղանդաշատ արվեստագետ եւ հայերի մեծ բարեկամ Յուլիան Անգելովի «Հայերի առօրյան եւ տոները» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը:


Նոյեմբեր 5, 2010թ. 17:25

Դպրանոցը մեր ազգային կյանքում գրանցված 20-րդ դարի մեծագույն հաղթանակներից է։ Դպրանոցը մեզ համար և՜ անցյալ է, և՜ ներկա, և՜ ապագա


Նոյեմբեր 5, 2010թ. 17:00

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը, քննարկվել են մեր հանրապետության պետական գույքի կառավարման ոլորտում միասնական քաղաքականության իրականացման, ինչպես նաեւ պետգույքի մասնավորեցման, հաշվառման եւ գրանցման գործընթացի կանոնակարգման հետ կապված հարցեր: Բակո Սահակյանն […]


Նոյեմբեր 5, 2010թ. 16:09

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: Նախագահը շնորհավորել և հաջողություններ է մաղթել դեսպանին` նշելով, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակը մեծ պատասխանատվություն և այդ հարաբերություններն առավել ամրապնդելու պարտավորություններ է դնում երկու երկրների դեսպանների առջև: Նորանշանակ դեսպանը նշել է, որ երկկողմ կապերի սերտացման […]


Նոյեմբեր 5, 2010թ. 15:37

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Կոտայքի մարզ` Ձորաղբյուր համայնքի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը մասնակցելու նպատակով։ Ձորաղբյուր գյուղն ընդհանրապես մանկապարտեզ չի ունեցել։ 2008 թվականից սկսվել է մանկապարտեզի շենքի կառուցումը, որը  նախատեսված է 60 երեխայի համար։ Հետագայում այն կկարողանա սպասարկել 70-80 երեխայի։ Նախադպրոցական կրթօջախն ապահովված է ժամանակակից բոլոր հնարավորություններով։ Համայնքի միջոցներից մանկապարտեզի կառուցման համար ծախսվել է […]


Նոյեմբեր 5, 2010թ. 15:29

Նոյեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության Արևմտյան Ատրպատականի նահանգապետ Վահիդ Ջալալզադեի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ Հայաստանում ԻԻՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայանի և Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել Արմավիրի մարզի հետ տնտեսական համագործակցության շուրջ խնդիրները քննարկելու նպատակով: Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անրադարձավ […]


Նոյեմբեր 5, 2010թ. 15:12

Ստամբուլում կայացավ Աֆղանստանի հարցով տարածաշրջանային տնտեսական համագործակության 4-րդ համաժողովը, որին մասնակցել է մոտ 200 ներկայացուցիչ 27 երկրից և 14 միջազգային կազմակերպույուններից: Այն անցկացվել է Թուրքիայի եւ Աֆղանստանի ԱԳՆ ղեկավարներ Ահմեդ Դավութօղլուի եւ Զալմայա Ռասուլի նախագահությամբ: Կայացած համաժողովի հիմնական թեմաներն են եղել Աֆղանստանի վերականգնումը և անվտանգությունը: Դավութօղլուն ընդգծել է համագործակցության անհրաժեշտությունը Աֆղանստանում իրավիճակի կարգավորման համար` նշելով, […]


Նոյեմբեր 5, 2010թ. 14:42

Յուրաքանչյուր հրապարակում, որ վերաբերում է Բանակին, պետք է չափից առավել զգույշ և հիմնավորված լինի, քանի որ այսօր Հայաստանն ու Արցախը գտնվում են պատերազմական իրավիճակում:


Նոյեմբեր 5, 2010թ. 12:30

Վրաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Գրիգոլ Վաշաձեն և Մանուչեհեր Մոթաքին համաձայնագիր են կնքել «Առանց մուտքի արտոնագրի համակագի» մասին: Մոթաքին համաձայնագրի ստորագրումից հետո տրված մամլո ասուլիսի ժամանակ ասել է, թե «Առանց մուտքի արտոնագրի համակարգի» ներմուծումը երկու երկրների քաղաքացիներին առանց խոչընդոտների տեղաշարժվելու հնարավորություն կտա: Դա հետագայում կնպաստի զբոսաշրջիկների թվի ավելացմանը, ինչպես նաև կխորացնի տնտեսական կապերը երկու երկրների […]