25 Նոյեմբեր 2010

Նոյեմբեր 25, 2010թ. 17:35

Երեկ` նոյեմբերի 24-ին, «Ժառանգության» վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար, վարչության անդամ Ստեփան Սաֆարյանը կուսակցության կենտրոնական գրասենյակում հյուրընկալեցին Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին, դեսպանության 1-ին քարտուղար Դանիել Հոսթինգսին: Այս մասին տեղեկացնում է “Ժառանգություն” կուսակցության լրատվական ծառայությունը: Իսկ այսօր Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն եւ դեսպանորդ Սերգեյ Ավչենկոն հյուրընկալեցին […]


Նոյեմբեր 25, 2010թ. 14:30

Նոյեմբերի 23-ին Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Մուրադ Մուրադյանն իր հավատարմագրերն է հանձնել Իրաքի նախագահ Ջալալ Տալաբանիին: Պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել առանձնազրույց: Նախագահ Տալաբանին, գոհունակություն հայտնելով Իրաքում Հայաստանի դեսպանության վերաբացման կապակցությամբ, ընդգծել է Հայաստանում Իրաքի դեսպանության բացման կարեւորությունը` հատկապես հաշվի առնելով, որ այժմ Հայաստանում բնակվում են բազմաթիվ Իրաքի քաղաքացիներ (իրաքահայեր): Դեսպանը, շնորհավորելով նախագահ […]


Նոյեմբեր 25, 2010թ. 14:10

Պաշտոնական այցով Թուրքմենստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Թուրքմենստանի Մեջլիսի նախագահ Ակջա Նուրբերդիևայի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-թուրքմենական միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ու զարգացմանն առնչվող հարցեր: Միջպետական հարաբերություններում երկուստեք կարևորվել է օրենսդիր մարմինների միջև սերտ համագործակցությունը: Նկատի առնելով, որ ՀՀ ԱԺ-ում արդեն իսկ ձևավորվել է Հայաստան-Թուրքմենստան բարեկամության խումբ, Հայաստանի Նախագահը և Թուրքմենստանի Մեջլիսի […]


Նոյեմբեր 25, 2010թ. 14:00

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարության ոստիկանության հարցերով ավագ խորհրդական Կնուտ Դրեյերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը: Ողջունելով հյուրերին` վարչապետը նշել է, որ այցը նոր ազդակ կհաղորդի ՀՀ ոստիկանության ոլորտում բարեփոխումների ուղղությամբ ԵԱՀԿ-ի հետ ծավալված արդյունավետ համագործակցությանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Կնուտ Դրեյերը ներկայացրել է […]


Նոյեմբեր 25, 2010թ. 13:46

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է Երևանի 4 գոտում փորձնական ռեժիմով Wi-Fi ծառայությունը գործարկելու մասին: Փորձնական փուլում բոլոր նրանք, ովքեր ունեն Wi-Fi համակարգով աշխատող նոութբուկ համակարգիչ կամ ինտերնետ հասանելիության ծառայություններից օգտվելու հնարավորություն ապահովող սարքեր, որոնցում առկա է անլար ինտերնետի մոդուլ (սմարթֆոն կամ Wi-Fi-ի հնարավորություն ունեցող բջջային հեռախոս), կստանան առանց սահմանափակման Wi-Fi ծառայությունից օգտվելու հնարավորություն փորձնական 4 գոտիներում. գ […]


Նոյեմբեր 25, 2010թ. 13:30

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը ՙՀին Կտակարանի գրքերի մեկնություններ. ուշ միջնադար՚ շարքից առաջին անգամ լույս է ընծայել ԺԸ դարի նշանավոր ազգային-եկեղեցական գործիչ Պետրոս արքեպիսկոպոս Բերդումյանի Ծննդոց գրքի մեկնությունը` աշխատասիրությամբ Սուրբ Էջմիածնի միաբան Տիգրան սարկավագ Բաղումյանի: Գրքի խմբագիրն է Սեդա Ստամբոլցյանը: Այն հրատարակվել է ՙՍարգիս […]


Նոյեմբեր 25, 2010թ. 12:55

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի  24-ին Լոս Անջելես քաղաքում ընդունել է “Արցախի զարգացման խումբ” կազմակերպության անդամներին: Հանդիպմանը քննարկվել են Սփյուռքի ինչպես հայկական, այնպես էլ ոչ հայկական տարբեր կառույցների եւ Արցախի միջեւ համագործակցության հետ կապված հարցեր: Երկրի ղեկավարն ընդգծել է Արցախի շահագրգռվածությունը նման համագործակցության հաստատման ու զարգացման գործում` այն համարելով ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ ներհայկական […]


Նոյեմբեր 25, 2010թ. 12:42

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի  24-ին Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել գործարար եւ բարերար Ռեյ Հարությունյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տպարանային գործի զարգացմանն առնչվող հարցեր: Նույն օրը Նախագահը հանդիպել է բարերար Հարութ Բրությանի հետ եւ նրա հետ քննարկել ԼՂՀ-ում տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարները: Նոյեմբերի 24-ին Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել նաեւ […]


Նոյեմբեր 25, 2010թ. 12:35

Նոյեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկշաբաթյա այցով մեկնեց Փարիզ, Ֆրանսիա` հրավերով Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի: Վեհափառ Հայրապետին ուղեկցում է գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը:


Նոյեմբեր 25, 2010թ. 11:44

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական հեռուստամարաթոնն այս տարի կկայանա նոյեմբերի 25-ին: Հեռուստամարաթոնը 12 ժամ առանց գովազդների հեռարձակվելու է հայկական 3 հեռուստաալիքներով’ «Հ1», «Արմենիա» և «Շանթ»: Ուղիղ միացումներ են լինելու Ֆրանսիայից, նաև Ռուսաստանից: Դրամահավաքը սկսվել էր ավելի վաղ և  կշարունակվի մինչև դեկտեմբերի վերջը: Այսօր տեղի ունենալիք  հեռուստամարաթոնի ընթացքում աշխարհի տարբեր երկրներից նվիրատվություններ են իրականացվելու։ Կկիրառվեն նվիրատվության տարբեր […]