10 Նոյեմբեր 2010

Նոյեմբեր 10, 2010թ. 17:17

«Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին»:


Նոյեմբեր 10, 2010թ. 17:00

ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստում քննարկվել են մի շարք  օրինագծեր: Առաջինը քննության առնվեց ՙԱվտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին՚ ՀՀ օրենքը ԼՂՀ-ում գործողության մեջ դնելու մասին՚, ՙՃանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին՚ ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին՚, ՙԱվտոմոբիլային տրանսպորտի մասին՚ ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին՚, ՙԱնհատական տվյալների մասին՚ ԼՂՀ […]


Նոյեմբեր 10, 2010թ. 16:55

Նոյեմբերի 11-ին տեղի  է ունեցել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։ Հաստատելով նստաշրջանի օրակարգում առաջարկված լրացումները, ապա և նիստի օրակարգը,  խորհրդարանը ձեռնամուխ եղավ հարցերի քննարկմանը։ Նախքան օրինագծերի քննարկմանն անցնելը՝ ԱԺ նախագահը հանրապետության երիտասարդությանն ուղղված շնորհավորական խոսք հղեց Երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ։ ՙԵս կարծում եմ, […]


Նոյեմբեր 10, 2010թ. 16:05

«Ձեզանից շատերը ապագայում պատասխանատու պաշտոններ կստանձնեն, սակայն անհրաժեշտ է հիշել, որ հաջողությունը կախված է ոչ միայն գիտելիքից, այլ նաև աշխատակազմի ներսում հարաբերությունները ճիշտ հիմքի վրա դնելու ունակությունից»:


Նոյեմբեր 10, 2010թ. 15:45

Նոյեմբերի 2-5-ը Ալմաթիում կայացել է «World Food Kazakhstan» համաշխարհային ցուցահանդեսը, որին առաջին անգամ մասնակցել է Հայաստանը առանձին տաղավարով: Հայկական զարգացման գործակալության, Ղազախստանում Հայաստանի դեսպանության եւ Ալմաթիում «Լույս» հայկական մշակութային կենտրոնի սերտ համագործակցության արդյունքում 15 հայկական ընկերությունների հնարավորություն ընձեռնվեց իրենց ապրանքների ցուցադրությամբ ներկայանալ եւ ակտիվ մասնակցություն ունենալ նման հեղինակավոր ցուցահանդեսի աշխատանքներին: Ցուցահանդեսի օրերին հայկական տաղավար այցելեցին […]


Նոյեմբեր 10, 2010թ. 15:30

Նոյեմբերի 9-ին Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպում է ունեցել ՍԱՀ մշակույթի նորանշանական նախարար դոկտոր Ռիադ Իսմաթի հետ: Հանդիպման ընթացքում դեսպանը Սիրիայի մշակույթի նախարարին է փոխանցել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի շնորհավորական ուղերձն ու Հայաստան այցելելու հրավերը: Քննարկվել են մշակույթի բնագավառում հայ-սիրիական համագործակցության արդի վիճակը եւ զարգացման հեռանկարները: Արշակ Փոլադյանն ու դոկտոր Ռիադ Իսմաթը բարձր […]


Նոյեմբեր 10, 2010թ. 11:00

Նոյեմբերի 2-ի ընտրությունները մի հանրաքվե էին նախագահ Օբամայի վերաբերյալ: Ամերիկացիների մեծ մասին նա հուսախաբ էր արել ձախողված տնտեսական քաղաքականությամբ, իսկ ամերիկահայերին հիասթափեցրել’ Հայոց ցեղասպանության մասին իր խոստման դրժմամբ: Չնայած ընտրություններում դեմոկրատների ջախջախիչ պարտությանը, ամերիկահայերին հաջողվեց սատարել Կոնգրեսի իրենց աջակիցներին’ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից: Դեռ ավելին, սպասվում է, որ նորընտիր պահպանողական Կոնգրեսն ավելի անհանդուրժողական կլինի Թուրքիայի […]


Նոյեմբեր 10, 2010թ. 10:55

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մեղադրել է Եվրամիության անդամ երկրներին Թուրքիայի` ԵՄ  անդամակցելու գործընթացին խոչընդոտներ առաջադրելու  մեջ:  BBC-ի հաղորդմամբ Գյուլն  ասել է, թե Թուրքիայի առջև «անարդար և արհեստական» խոչընդոտներ են ստեղծվում, սակայն հրաժարվել է մանրամասնել այդ մեղադրանքները:  Նախագահը հայտարարել է, որ իր երկիրը շարունակելու է հասնել ԵՄ անդամակցությանը, և պատրաստակամություն է հայտնել իրականացնելու  դրա համար անհրաժեշտ […]


Նոյեմբեր 10, 2010թ. 10:30

Ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը հաղորդում է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարության` նոյեմբերի 7-ին Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունների գնահատականի վերաբերյալ, ուր նշված է. «Նոյեմբերի 8-ին ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը, կապված Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունների հետ ընդունում ենք զարմանքով ու հիասթափությամբ», – ասված է Ադրբեջանի ԱԳ գերատեսչության տարածած հայտարարությունում: «Պետքարտուղարությունը հայտարարել է, թե նոյեմբերի […]


Նոյեմբեր 10, 2010թ. 10:08

«Ադրբեջանի նոյեմբերի 7-ի խորհրդարանական ընտրությունները անցկացվել են խաղաղ, ընդդիմադիր բոլոր կուսակցությունների եւ տեղական ու միջազգային դիտորդների մասնակցությամբ: Այդուհանդերձ, ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին: Մենք աջակցում ենք ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության նախնական գնահատականին այն առումով, որ «այս ընտրությունների անցկացումը ընդհանուր առմամբ նշանակալի չէր նշելու, թե երկրի ժողովրդավարական զարգացման առումով լուրջ առաջընթաց կա», -ասված է ԱՄՆ պետքարտուղարության հանրային […]