3 Նոյեմբեր 2010

Նոյեմբեր 3, 2010թ. 20:50

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևին` Ռուսաստանի Դաշնության Նախագահի խորհրդական Վիկտոր Չերնոմիրդինի մահվան կապակցությամբ: Հեռագրում ասված է. «Հարգելի Դմիտրի Անատոլիի, Հայաստանում խոր վշտով ընդունեցինք Ռուսաստանի Դաշնության Նախագահի խորհրդական, ԱՊՀ անդամ-պետությունների հետ տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ Նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ կառավարության նախկին ղեկավար Վիկտոր Չերնոմիրդինի մահվան լուրը: Հայ-ռուսական հարաբերությունների զարգացման […]


Նոյեմբեր 3, 2010թ. 19:35

Ս.թ. նոյեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց տիկին Բելգիայի Թագավորության սենատոր Դոմինիկ Թիլմանին: Տիկին Թիլմանը Ս.Օհանյանին ներկայացրեց իր նախաձեռնած «Խաղաղություն կանանց միջոցով» ծրագիրը, որի նպատակն է նպաստել Հարավային Կովկասում խաղաղության կառուցման գործընթացում կանանց դերի մեծացմանը: Ծրագրի առաջին և երկրորդ փուլերը տեղի են ունեցել Բրյուսելում և Թիֆլիսում, իսկ հաջորդ փուլերը նախատեսված են անցկացնել Բաքվում, […]


Նոյեմբեր 3, 2010թ. 18:58

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում եռօրյա ինտերակտիվ դասընթաց է կազմակերպվել տարբեր բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողների համար: Կոնկրետ օրինակով հմտություններ ձեռք բերելու մեթոդը, հիմնականում, տալիս է սպասված, ցանկալի արդյունք: Եռօրյա ինտերակտիվ դասընթացների միջոցով, հանրապետության տարբեր բուհերից ընտրված ապագա իրավաբանները ՎիվաՍել-ՄՏՍ-ի օրինակով գործնական գիտելիքներ ստանալու հնարավորություն ունեն պայմանագրային իրավունքի և դատավարական ընթացակարգերի վերաբերյալ: ՙՀաջողված […]


Նոյեմբեր 3, 2010թ. 16:15

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ի կատարումն 2010թ. հոկտեմբերի 27-ին Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածության, ս.թ. նոյեմբերի 4-ին ժամը 12:00-ին հայ-ադրբեջանական շփման գոտու հյուսիս-արևելյան սահմանում` Իջևան-Ղազախ ճանապարհի հատվածում, ադրբեջանական կողմին է հանձնվելու 2010թ. ՀՀ սահմանն ապօրինի հատած և այժմ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին: ՀՀ ՊՆ տեղեկատվության […]


Նոյեմբեր 3, 2010թ. 11:29

Հայերի մեծ մասը հրաժարվում էր հավատալ, որ նախագահ Սարգսյանը կարող է տարհամոզել Միացյալ Նահանգների նախագահին` Հայոց ցեղասպանության ճանաչումից:


Նոյեմբեր 3, 2010թ. 11:00

Ընկ. Կարապետ Ճուհարեան կը պատկանէր յետ եղեռնեան առաջին սերունդին, որ հայուն տխուր օրերը ապրած էր, սերունդ մը՝ որ հայերէն գիտէր, հայերէն կը մտածէր ու հայերէն կը գործէր։


Նոյեմբեր 3, 2010թ. 10:40

Ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը, հոկտեմբերի 29-ինՙ Թուրքիայում հանրապետական կարգերի հռչակման օրը, Վաշինգտոնում բացվել է Քաղաքականության թուրքական կենտրոնը: Կենտրոնի հիմնադիր նախագահ Յուրթեր Օզջանն ասել է, որ քաղաքացիական հասարակության կազմակերպություն հանդիսացող վերլուծական այս կենտրոնը ստեղծվել է թուրք-ամերիկյան հարաբերությունների շուրջը ծավալվող քննարկումներն ընդլայնելու, դրանց ընթացքին հենց Վաշինգտոնից հետեւելու, ինչպես նաեւ երկարաժամկետ հեռանկարի համար անհրաժեշտ մոտեցումները մշակելու […]


Նոյեմբեր 3, 2010թ. 10:20

Ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Իլհամ Ալիեւը եւս մեկ անգամ կրկնել է «ազերպրոպի» բոլոր «թեզիսները»…


Նոյեմբեր 3, 2010թ. 10:04

Այսօր ժամը 15:00-17:00 ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի վերլուծական կենտրոնի` «ՀՀ–Սփյուռք երկխոսության ռազմավարական ուղենիշները» խորագրով մշակմանը նվիրված փորձագիտական քննարկում: Մշակման մեջ իրենց ներդրումն են ունեցել մի շարք փորձագետներ թե´ Հայաստանից, թե´ Սփյուռքից: Այստեղ փորձ է արվում ԱՄՆ-ի հայկական լոբբինգային կազմակերպությունների գործունեության վերլուծության հիման վրա մշակելու Սփյուռքի համախմբման, հայաստանակենտրոն զարգացման և Սփյուռքի […]


Նոյեմբեր 3, 2010թ. 09:40

Այս մասին հայտարարվել է Արթուր Բաղդասարյանի ու Ստանիսլավ Կոզիեյի համատեղ մամուլի ասուլիսում Լեհաստանի Հանրապետության Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյի հրավերով ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 2-ին պաշտոնական այցով ժամանել է  Լեհաստան: Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյում Ստանիսլավ Կոզիեյի եւ Արթուր Բաղդասարյանի առանձնազրույցից հետո կայացել են ընդլայնված բանակցություններ, քննարկվել են անվտանգության […]