1 Նոյեմբեր 2010

Նոյեմբեր 1, 2010թ. 20:07

ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստան ժամանած եվրոպական տարբեր երկրներից ժամանած  հեղինակավոր լրատվամիջոցների շուրջ 3 տասնյակ լրագրողների: Հանդիպմանը նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները: Լրագրողների խնդրանքով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց եվրոպական ուղղությամբ Հայաստանի կողմից վարվող քաղաքականությունը, արցախյան հիմնախնդրի լուծմանն ուղղված […]


Նոյեմբեր 1, 2010թ. 19:06

Հայաստանը չի կարող Թուրքիային պատասխանել համարժեք քայլով, որովհետեւ Թուրքիան շարունակում է մնալ անվտանգության տեսանկյունից մեր երկրի համար գլխավոր սպառնալիքներից մեկը:


Նոյեմբեր 1, 2010թ. 18:18

Նոյեմբերի 1-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպան Ջոն Սլոանին (John Sloan, նստավայրը` Մոսկվա)`հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Նախարար Նալբանդյանը, շնորհավորելով դեսպան Սլոանին նշանակման կապակցությամբ, նշեց, որ այս տարի հայ-կանադական հարաբերությունները զգալի առաջընթաց են ապրել` թե քաղաքական երկխոսության, թե խորհրդարանական եւ թե ապակենտրոնացված համագործակցության ձեւաչափերում: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս հայտնեց, որ դեսպան […]


Նոյեմբեր 1, 2010թ. 18:13

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Հունաստանի Հայ դատի հանձնախմբի անդամ Խաչիկ Խաչատուրյանին եւ Աթենքի Խաձիկիրիակիո գիշերօթիկ հաստատության տնօրեն Էվի Կալիմնյուին: Բակո Սահակյանը բարձր է գնահատել հյուրերի ջանքերը՝ ուղղված Հունաստանում Արցախի զոհված ազատամարտիկների երեխաների հանգիստը կազմակերպելու գործին` հույս հայտնելով, որ այս բարեգործական կարեւոր նախաձեռնությունը հետագայում եւս կունենա իր շարունակությունը: Հանդիպմանը մասնակցում էին […]


Նոյեմբեր 1, 2010թ. 18:00

Այցի ընթացքում երկկողմ բանակցությունների ժամանակ քննարկման թեմաներն են լինելու Ֆրանսիայի դերը արցախյան հակամարտության կարգավորման հարցում…


Նոյեմբեր 1, 2010թ. 17:19

Տ. Մկրտիչ եպս. Պռոշյանը քահանայության կոչեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 16 նորընծա սարկավագների։ Սրբազան Հայրը սբ. մյուռոնով օծեց նրանց ճակատներն ու ձեռքերը…


Նոյեմբեր 1, 2010թ. 16:40

Իսրայելի կառավարության ներկայացուցիչները խիստ են արձագանքել Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի կողմից արտաքին վտանգ ներկայացնող երկրների սև ցուցակին Իսրայելին ավելացնելու որոշմանը: Այս մասին տեղեկացնում է ISRAland-ը: Իզրայելի  Տուրիզմի նախարար Ստաս Միսեժնիկովը կոչ է արել իսրայելական զբոսաշրջիկներին բոյկոտել ու չմեկնել Թուրքիա: Միսեժնիկովին այս հարցում սատարել են նաև ներքին գործերի նախարար Էլի Իշայը, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների հարցերով […]


Նոյեմբեր 1, 2010թ. 16:20

Լեհաստանի Հանրապետության Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյի հրավերով ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 2-4-ը պաշտոնական այցով կմեկնի Լեհաստան: Այս մասին հայտնում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից: Այցի ընթացքում Արթուր Բաղդասարյանին կընդունի Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին: Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյում բանակցություններից հետո նախատեսվում է Հայաստանի Ազգային անվտանգության […]


Նոյեմբեր 1, 2010թ. 16:02

«Բավական հետաքրքիր, ակտիվ երիտասարդներ են ու հանդես են գալիս հայ-թուրքական սահմանի բացման նախաձեռնությամբ»


Նոյեմբեր 1, 2010թ. 16:00

Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեհեր Մոթաքին Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հրավերով չորեքշաբթի օրը կայցելի Վրաստան: Մոթաքին հանդիպումներ է ունենալու տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում Միխեիլ Սահակաշվիլիի հետ: Հանդիպումների  ընթացքում կքննարկվի երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային զարգացումների հետ կապված հարցեր: