2 Նոյեմբեր 2010

Նոյեմբեր 2, 2010թ. 18:25

Նոյեմբերի 2-ին արտաքին գործերի նախարարությունում  տեղի ունեցավ արտաքին  մրցույթում հաղթած դիվանագետների երդման հանդիսավոր արարողությունը: ՀՀ «Դիվանագիտական ծառայության մասին»    օրենքի համաձայն 2010թ. ամռանն անցկացված մրցույթի արդյունքում 9 հոգի ընդունվեցին աշխատանքի ԱԳՆ համակարգի դիվանագիտական պաշտոններում` 3-6 ամիս փորձաշրջանով: Այսoր ԱԳՆ փորձաշրջանը հաջողությամբ ավարտած  հինգ դիվանագետներին ԱԳ նախարարի հրամանով շնորհվեց կցորդի`առաջին դիվանագիտական աստիճանը եւ նրանց հանձնվեցին դիվանագետի […]


Նոյեմբեր 2, 2010թ. 16:02

ՀՀ Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ին ՀՀ Տավուշի մարզում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից կանցկացվի հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը: Մինչև դիտարկման անցկացումը ՀՀ Տավուշի մարզպետարանում տեղի կունենա բրիֆինգ: ArmAr.am


Նոյեմբեր 2, 2010թ. 15:00

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կանադայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Քլեբըրն Սլոանը (նստավայրը` Մոսկվա): Նախագահը շնորհավորել է դեսպանին` մեր երկրում դիվանագիտական աշխատանքն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը և դեսպան Սլոանը երկուստեք ընդգծել են Հայաստանի և Կանադայի միջև առևտրատնտեսական, մշակութային, տեղական ինքնակառավարման և այլ ոլորտներում համագործակցության ներուժն ամբողջությամբ […]


Նոյեմբեր 2, 2010թ. 14:56

Ինչպես հայտնի է «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հեղինակած Արցախի Հանրապետության անկախության ճանաչման նախագծի քննարկումը հետաձգվել է մինչև դեկտեմբերի 9-ը` մինչև Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի աշխատանքների ավարտը: Այսօր «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ խոսելով ԱԺ-ում  սույն օրինագծի մասին, ասել է, թե նորմալ է վերաբերում «Ժառանգության» առաջարկին, բայց, պետական շահերից ելնելով, նախագծի քվեարկության հետաձգումը համարեում է ճիշտ […]


Նոյեմբեր 2, 2010թ. 14:40

19-րդ դարում կառուցված Սարդարապատի Սբ. Աստվածածին եկեղեցին բազիլիկ հրաշագեղ եկեղեցին, որ չէր գործում խորհրդային տարիներից ի վեր, վերաօծվեց մեծ հանդիսավորությամբ։


Նոյեմբեր 2, 2010թ. 14:00

Ըստ նախարարի, «Հյուսիս-հարավ» երկաթուղին ոչ միայն տնտեսական, այլեւ ռազմավարական նշանակություն ունեցող ծրագիր է:


Նոյեմբեր 2, 2010թ. 13:25

«Մենք մեր դիրքերը չենք զիջելու եւ առանց Ղարաբաղի կարգավիճակի ոչ մի Ճանապարհային քարտեզ չենք ստորագրի»


Նոյեմբեր 2, 2010թ. 12:30

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նոյեմբերի 1-ին Բաղդադի Սայիդաթ ալ-Նայյաթ Ասորական Կաթոլիկ եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետեւանքով զոհված 58 անմեղ զոհերի եւ Ասորական Կաթոլիկ (Քաղդեական) եկեղեցու անդամների սպանության կապակցությամբ ցավակցական նամակ է հղել Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու քահանայապետ Բենեդիկտոս ԺԶ պապին: Նորին Սրբության նամակում մասնավորապես ասված է. ՙԴիմելով Իրաքի իշխանություններին քրիստոնեական […]


Նոյեմբեր 2, 2010թ. 12:00

Քրդերն անհրաժեշտ են համարում թուրքական պետության կողմից 5 կարևորագույն քայլերի կատարումը:


Նոյեմբեր 2, 2010թ. 11:30

Վրաստանում ձերբակալվել է 20 մարդ` Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով: Ձերբակալվածների թվում կան նաեւ Վրաստանի` ազգությամբ հայ քաղաքացիներ: Առաջին տեղեկությունը ձերբակալությունների մասին տարածել էին «Ռոյթեր» գործակալությունն ու մի քանի ռուսաստանյան լրատվամիջոցներ` վկայակոչելով վրացական ներքին գործերի նախարարության իրենց աղբյուրներին: Ըստ այդ տեղեկությունների, լրտեսության մեղադրանքով ձերբակալվածները, նախկին նմանատիպ իրավիճակներին ոչ նման, ոչ թե Ռուսաստանի կամ այլ երկրների, այլ […]