Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևի գլխավորած պատվիրակությանը: Նախագահն ընդգծել է ՀՀ-ի և ՌԴ-ի միջև հարաբերությունների բարձր մակարդակը և գոհունակությամբ նշել, որ Նախագահ Մեդվեդևի Հայաստան կատարած պետական այցի ընթացքում երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ կյանքի են կոչվում: Հանրապետության ղեկավարը խոսել է, հատկապես, տարածաշրջանների միջև ուղղակի […]
9 Նոյեմբեր 2010
Նոյեմբերի 10-ին պաշտոնական այցով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Հնդկաստան: Նախատեսված են Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Հնդկաստանի բարձրագույն ղեկավարության, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել Գլենդեյլի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը` Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հովանու ներքո: Նորաստեղծ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը Միքայել Ավետիսյանն է` Խաչատուր Ավետիսյանի որդին: Հենց նրա նախաձեռնությամբ է ստեղծվել Գլենդեյլի ֆիլհարմոնիկը, որի կորիզը կազմում են հայաստանցի երաժիշտները: Նվագախումբն արդեն հասցրել է ճանաչում ձեռք բերել ոչ միայն հայ, այլեւ ամերիկացի երաժշտասերների շրջանում: Դրա վկայությունն […]
Հայաստանի իշխանությունները պաշտոնապես որեւէ փաստաթուղթ չեն ստացել Կարմիր խաչի միջազգային կոմիտեից, որ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիները հրաժարվում են վերադառնալ Հայաստան եւ ցանկանում են մեկնել երրորդ երկիր: Այդ մասին news.am-ին հայտնել է Հայաստանի գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի համանուն հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովի հայտարարությունը: «Կարմիր խաչից պաշտոնական […]
«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները մեզ համար նորություններ չեն: Ավելի լավ կլիներ, որ…
Մեր եռամիասնութեան շղթայի օղակներն առաւել քան երբեւէ՝ ամուր ու անքակտելի դարձնենք՝ քաղաքական եւ յատկապէս քարոզչական մարտահրաւէրները նպատակայնօրէն դիմագրաւելու համար:
Եկեղեցին կառուցվել է 1886թ. գեներալ Միքայել Թարիելովիչ Լորիս-Մելիքովի մոր` Կատարինա Հովհաննիսյան-Լորիս-Մելիքյանի բարերարությամբ:
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 8-ին ստորագրել է հրամանագիր` ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար եւ ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ Ռազմիկ Պետրոսյանին Արցախի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին:




