Նոյեմբերի 29-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: Ամփոփելով Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականության ընթացիկ տարվա ձեռքբերումները` կողմերը գոհունակությամբ նշեցին, որ Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ թե′ բազմակողմ, թե′ անդամ երկրների հետ երկկողմ ձեւաչափերով: Հանդիպման ընթացքում քննարկվեցին դեկտեմբերի սկզբին նախատեսվող Հայաստան – Եվրամիություն Խորհրդի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաեւ […]
29 Նոյեմբեր 2010
Ալիևը Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի և վարչապետ Վլադիմիր Պուտինի հասցեին, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև մեկնարկած բանակցային գործընթացի ու ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մասին փողոցային ժարգոնով է արտահայտվում…
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Հրամանագրի համաձայն, 2010 թ. դեկտեմբեր ամսին կանցկացվի Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տարեկան սպաների զորակոչ` ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի: 2010 թ. դեկտեմբերին կզորացրվեն սահմանված ժամկետում Հայաստանի […]
Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 30-ին աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան` մասնակցելու դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայանալիք Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) 7-րդ գագաթնաժողովին: Այցի շրջանակներում Հանրապետության ղեկավարը կունենա նաև երկկողմ հանդիպումներ:
Նոյեմբերի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Հանդիպմանը քննարկվեցին դեկտեմբերին կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները: Նույն օրը արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային հանդիպումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ […]
Վաղը` նոյեմբերի 30-ին, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի կունենա Ֆիրիման Դաքետի <<Երիտթուրքերն իշխանության գլուխ և Հոլոքոստը Ադանայում>> հազվագյուտ մենագրության շնորհանդեսը: Այն վերահրատարակվել է Ռալֆ Յիրիկյանի նախաձեռնությամբ:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Wikileaks-ի հրապարակած փաստաթղթերի վերաբերյալ հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «- Ինչ վերաբերվում է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի կայքից ենթադրաբար բեռնված փաստաթղթերի վերաբերյալ վերջին հրապարակումներին, պետքարտուղարությունը նյութերի, այդ թվում գաղտնի փաստաթղթերի հնարավոր արտահոսքի վերաբերյալ մեկնաբանություններ չի տրամադրում: – Գաղտնի տեղեկատվության ցանկացած չարտոնված հրապարակում Wikileaks-ի կողմից վնասակար հետևանքներ է ունենում ոչ միայն հիշատակվող անձանց կյանքի […]
ԵԱՀԿ կոնֆլիկտների կանխարգելման կենտրոնի տնօրեն Հերբերտ Զալբերը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է, թե դեկտեմբերի 1-2-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք գագաթաժողովը կարող է ազդակ հանդիսանալ արցախյան խնդրի կարգավորման համար: Նա հիշեցրել է, որ միջոցառմանը մասնակցելու են նաև Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները, «ինչը կարող է հնարավորություն տալ բաց քննարկել այդ հարցերը»: Այս մասին տեղեկացնում […]
Ամէնէն կարեւոր բանը ժողովուրդիդ հասկնալն է եւ իրենցմէ մէկը ըլլալն է: Միայն այս ձեւով կարող ես շիտակ գործել իրենց համար:
Ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ Ադրբեջանը պատրաստ չեն հաշտվելու հայկական պետականության գոյության հետ նույնիսկ այն 42,000 կմ2 ոչ մեծ տարածքում




