Էրդողանը հերքել է տեղեկություններն այն մասին, թե Թուրքիան համաձայնվել է թույլ տալ Հունաստանին ընդլայնել իր ջրային տարածքներն Էգեյան ծովում: ‹‹Նման համաձայնություն գոյություն չունի: Հունաստանի հետ բանակցությունները դեռևս ընթացքի մեջ են, չկա որոշակիություն››,-ասել է Էրդողանը: Մինչդեռ, ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն մերժելով վարչապետ Էրդողանի հայտարարությունը, լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղեկացրել է, թե Հունաստանի հետ ջրային տարածքների խնդրի շուրջ բանակցություններում […]
24 Նոյեմբեր 2010
Թուրքիան պատրաստ է բացել իր օդանավակայաններն ու նավահանգիստները Կիպրոսի համար, եթե Եվրամիությունը քայլեր կատարի Կիպրոսի թուրքական հատվածի տնտեսական մեկուսացումը վերացնելու ուղղությամբ: Այս մասին հայտարարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Today‘s Zaman–ի փոխանցմամբ, Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան չի փոխելու իր դիրքորոշումը Կիպրոսի վերաբերյալ: ‹‹Եթե նրանք պատրաստ են միաժամանակ բացելու, մենք նույնպես պատրաստ ենք››: Էրդողանն […]
Եվրամիությունն առաջարկել է Իրանին` միջազգային միջնորդների «վեցյակի» հետ դեկտեմբերի 5-ին նախատեսված բանակցություններն անցկացնել Ժնևում: Այս մասին երկուշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության գլխավոր ներկայացուցիչ Քեթրի Էշթոնը: «Մենք հուսով ենք, որ հանդիպման անցկացման վայր կլինի Ժնևը»,- ասել է Էշթոնը` հայտնելով, որ Իրանը դեռևս չի պատասխանել այս առաջարկին: ArmAr.am
Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին, որի հայտարարությունները Թուրքիայի ԵՄ-ն անդամակցման վերաբերյալ ոչ միանշանակ արձագանք էին գտել Անկարայում, այս տարվա դեկտեմբերին ծրագրում է այցելել Թուրքիա: ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի ընթացքում Սարկոզիի կատարած հայտարարությունները հակահրթիռային համակարգի վերաբերյալ բացասական արձագանք էին ստացել: Սարկոզին հայտարարել էր, որ համակարգն ուղղված է առաջին հերթին Իրանի դեմ: Թուրքական լրատվամիջոցները նկատում են, որ Սարկոզիի այցը […]
‹‹Դրսի պատվեր է՝ ընդդեմ մեր երկրի: Այս ի՞նչ եք անում, էս ո՞ւմ տունն եք ուզում քանդել, այն էլ ներսից՝ մեր ձեռքով››։
Գամբիան խզում է բոլոր դիվանագիտական, քաղաքական և տնտեսական կապերը Իրանի հետ: «Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության հետ համագործակցության շրջանակներում գործող բոլոր նախագծերն ու ծրագրերը զրոյացվում են»,- ասվում է աֆրիկյան երկրի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ: Գամբիայի իշխանությունները պահանջում են իրանցի քաղաքացիներին 24 ժամվա ընթացքում լքել երկիրը: ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ, սակայն, չեն նշվում այս քայլի դրդապատճառները: Փորձագետները […]




