Եվրոպայում կազմակերպվեց առաջին միջազգային գիտաժողովը, որը քննարկեց Արցախի Հանրապետության հարցը:
26 Նոյեմբեր 2010
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Աստանայում կայանալիք ԵԱՀԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին ընդառաջ, զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր: ArmAr.am
հայկական բանակը համալրվում է հիմնականում ժողովրդի անապահով խավի ընտանիքների զավակներից, ուստի այն…
Հայաստան՚ համահայկական հիմնադրամն իր խորհին շնորհակալությունն է հայտնում աշխարհասփյուռ բոլոր նվիրատուներին` հայրենիքը շենացնելու…
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը Դատախազության օրվա առթիվ / Ստեփանակերտ, 26 նոյեմբերի 2010թ. / Դատախազության հարգելի աշխատակիցներ Ի սրտե շնորհավորում եմ ձեզ եւ համակարգի բոլոր վետերաններին մասնագիտական տոնի առթիվ: Արցախում ավանդաբար նշում ենք դատախազության օրը: Եվ դա պատահական չէ, քանի որ դատախազությունը չափազանց կարեւոր դերակատարություն ունի ժողովրդավարության ուղին բռնած մեր երկրի ու ժողովրդի […]
Նոյեմբերի 26-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Համանախագահները արտգործնախարար Նալբանդյանին ներկայացրեցին նախօրեին Բաքվում Ադրբեջանի ղեկավարության հետ ունեցած քննարկումների արդյունքները: Զրուցակիցները քննարկեցին Աստանայում կայանալիք հանդիպումների նախապատրաստական աշխատանքները: Հանդիպումների տեսանյութերը կարելի է բեռնել հետեւյալ ինտերնետային […]
Այդ կերպ արտահայտելով իրենց բողոքը Հայոց Ցեղասպանությունը չճանաչելու Թուրքիայի որդեգրած քաղաքականության դեմ:
Լիբանանի և Թուրքիայի միջև ստորագրվել է համատեղ քաղաքական հայտարարություն: Այն երկու երկրների միջև ազատ առևտրային գոտու և ռազմավարական համագործակցության խորհրդի ստեղծման վերաբերյալ է: Ինչպես հայտնի է, երեկ տեղի էր ունեցել Լիբանանի և Թուրքիայի վարչապետներ Սաադ Հարիրիի և Էրդողանի հանդիպումը: Հանդիպման ավարտին հաջորդած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ վարչապետներն անդրադարձել են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, և այդ գործընթացում […]
Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամիք Թանը հայտնել է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն նոյեմբերի 27-ին կայցելի Վաշինգտոն: Սպասվում են հանդիպումներ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թոմ Դոնիլոնի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Դավութօղլուն հանդիպելու է նաև ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Ստեֆան Ֆյուլեի հետ: Այցը ավարտվելու է նոյեմբերի 30-ին: ArmAr.am




