19 Նոյեմբեր 2010

Նոյեմբեր 19, 2010թ. 19:15

Փելոսին հայտարարել է, որ կանի իրենից կախված ամեն բան, որպեսզի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քվեարկությունը կայանա այս տարի:


Նոյեմբեր 19, 2010թ. 18:20

Նոյեմբերի 20-ին նախատեսված էր Հայաստանի Հանրապետության Նախագահի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում անցկացվող` «Աֆղանստանում ՄԱԿ-ի մանդատով ՆԱՏՕ-ի ղեկավարած Միջազգային անվտանգության աջակցման ուժերին մասնակցող երկրների ղեկավարների հանդիպմանը»: Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակն արձանագրում է, որ Հայաստանը կարևորում է ՆԱՏՕ-ի հետ իր համագործակցությունը, որն ընթանում է Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի շրջանակներում և անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հիման վրա: Այդ համագործակցության […]


Նոյեմբեր 19, 2010թ. 18:19

Ճամբարումը երիտասարդներին հնարավորություն կընձեռի ազատագրված հայրենի հողում լիարժեք հանգստի ու հետաքրքիր ժամանցի համար:


Նոյեմբեր 19, 2010թ. 18:13

Երևանի Արաբկիր համայնքի Կույրերի մշակույթի տանը տեղի ունեցավ բրայլյան այբուբենով գրված բազմալեզու վահանակների շնորհանդեսը: Վահանակները տեղադրվելու են Հայաստանի պատմամշակութային հուշարձանների մոտ: ՙՀայաստանը` բրայլյան այբուբենով՚ նախագծի նպատակը Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ այցելող թույլ տեսողությամբ և կույր մարդկանց իրենց իսկ այբուբենով` արևելահայերեն, անգլերեն, ռուսերեն, իտալերեն և ֆրանսերեն լեզուներով հուշարձանների մասին տեղեկատվություն ստանալու հնարավորություն ընձեռելն է: Վահանակներն այցելուներին ծանոթացնում […]


Նոյեմբեր 19, 2010թ. 17:21

«Կոմիտաս ռադիոժամի» ուղիղ եթերի ընթացքում գրանցվում էին մեր հայրենակիցների նվիրատվության խոստումները:


Նոյեմբեր 19, 2010թ. 17:12

ՀՀ զինված ուժերի զինծառայողների ու նրանց ընտանիքների միջև կապը բարելավելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հրաման է ստորագրել, որով սահմանվել է բջջային հեռախոսներից զինծառայողների օգտվելու կարգը: Համաձայն ընդունված կարգի` զինծառայողը սահմանված ժամերին իրավունք ունի օգտագործել իր դասակի տնօրինության տակ գտնվող բջջային հեռախոսը և զանգահարել հարազատներին: ՀՀ պաշտպանության նախարարության և VivaCell MTS ընկերության միջև ստորագրված […]


Նոյեմբեր 19, 2010թ. 16:31

«90 տարի առաջ այս օրը Վ. Վիլսոնը ստորագրեց այս Իրավարար քարտեզ-վճիռը: Նոյեմբերի 22-ը դարձնել Հայրենատիրության ամենամյա համահայկական տոն:


Նոյեմբեր 19, 2010թ. 16:17

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ  երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին, որում ընդգրկված էին երկու տասնյակից  ավելի հարցեր։ Կառավարությունների ղեկավարներն ընդունել են ազատ առևտրի գոտու ստեղծման պայմանագրի նախագծի նախապատրաստման ընթացքի մասին որոշումը։ Պատրաստվող փաստաթղթի նախագիծը դեռևս պիտի ներկայացվի ԱՊՀ անդամ- պետությունների ղեկավարների հաստատմանը։ Կառավարությունների ղեկավարներն անդրադարձել են հեռախոսային […]


Նոյեմբեր 19, 2010թ. 11:29

Նախագահը բարձր է գնահատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը Սփյուռքում հայապահպանության եւ Հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործում: