29 Նոյեմբեր 2010

Նոյեմբեր 29, 2010թ. 15:08

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինին: Նախագահը նշել է, որ բարձր մակարդակի վրա գտնվող  հայ-ռուսական հարաբերություններն ինտենսիվորեն զարգանում են, երկու երկրների միջև հաջողությամբ շարունակվում է քաղաքական երկխոսությունը: Հանրապետության ղեկավարի հավաստմամբ, այդ հարաբերություններին նոր խթան հաղորդեց ս.թ. օգոստոսին ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևի պետական այցը Հայաստան, որի ընթացքում ստորագրվեցին մի […]


Նոյեմբեր 29, 2010թ. 14:50

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինին: Ընդգծելով հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը` զրուցակիցները կարևորել են ամիսներ առաջ ՌԴ Նախագահի Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում ստորագրված փաստաթղթերն ու ձեռք բերված պայմանվորվածությունները, որոնք միտված են առավել ամրապնդելու և զարգացնելու երկկողմ կապերը, ընդլայնելու տարբեր ոլորտներում համագործակցությունը: Նախագահի աշխատակազմի ղեկավարը […]


Նոյեմբեր 29, 2010թ. 14:19

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին: Հանրապետության Նախագահը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին և համագործակցությանն առնչվող հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:


Նոյեմբեր 29, 2010թ. 14:12

Նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը Մոնտեվիդեոյում մասնակցել է Ուրուգվայի Գլխավոր Ասամբլեայի /խորհրդարանի/ վերին եւ ստորին պալատների միջազգային հարաբերությունների հանձնաժողովների հատուկ նիստին, որը վարել է Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Մարտինես Ուելմոն: Ռուբեն Մարտինես Ուելմոն, կարեւորելով Ուրուգվայի եւ Հայաստանի ժողովուրդների միջեւ բարեկամական կապերի զարգացման եւ երկու երկրների միջեւ համագործակցության խորացման գործում խորհրդարանների […]


Նոյեմբեր 29, 2010թ. 14:01

Նոյեմբերի 26-ին Սալոնիկում (Հունաստան) Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀ) Հունաստանի նախագահությամբ տեղի ունեցավ ՍԾՏՀ անդամ երկրների Արտգործնախարարների խորհրդի 23-րդ հանդիպումը, որին նոյեմբերի 24-25-ը նախորդեց ՍԾՏՀ Ավագ պաշտոնյաների կոմիտեի նիստը: ԱԳ նախարարների հանդիպման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկավ Հունաստանի արտաքին գործերի նախարար Դիմիտրիոս Դրուտցասը: Հունաստանը, Ռումինիան եւ Սերբիան մասնակցում էին նախարարների, Թուրքիան` պետնախարարի, իսկ մնացած […]


Նոյեմբեր 29, 2010թ. 13:30

Նոյեմբերի 25-ին Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների Սալոնիկում կայանալիք հանդիպման շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը հանդիպում ունեցավ Հունաստանի ԱԳ նախարարի տեղակալ Սպիրոս Կուվելիսի հետ: Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվեց հայ-հունական ավանդական բարեկամական հարաբերությունների զարգացումը: Փոխնախարար Մանասարյանը նշեց, որ երկկողմ համագործակցությունը նոր խթանների կարիք ունի` քաղաքական բարձր մակարդակի երկխոսությանն ամուր տնտեսական հիմք ապահովելու […]


Նոյեմբեր 29, 2010թ. 13:09

Երեկ` նոյեմբերի 28-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում մասնակցել է Անանիա Շիրակացու անվան ճեմարանի 20-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին։ Վարչապետը ծանոթացել է ճեմարանի 20-ամյակին նվիրված տեղեկատվական ցուցահանդեսի նյութերին ապա ներկա է գտնվել ուսումնական հաստատության տարեդարձի կապակցությամբ կազմակերպված համերգին։ Տիգրան Սարգսյանը Անանիա Շիրակացու անվան ճեմարանի հիմնադրման 20-ամյակի առթիվ և կրթության ու […]


Նոյեմբեր 29, 2010թ. 12:57

Սբ. Աստվածածին եկեղեցու կառուցման աշխատանքները սկսվել էին դեռ 2009 թվականին։


Նոյեմբեր 29, 2010թ. 10:45

Որոնք են 2010-ի դեկտեմբերի 1-2-ը Աստանայի գագաթաժողովի կազմակերպիչների հավակնությունները


Նոյեմբեր 29, 2010թ. 10:24

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 28-ին Փարիզում հանդիպում է ունեցել գործարար եւ բարերար Վարդան Սիրմակեսի հետ: Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը եւ Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը: