Գտնվում եմ մի խորհրդարանում, որն աշխարհում առաջիններից, դեռևս 1982 թվականին, ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:
Հունվար 2011
Այսօր ՀՀ կառավարությունում մեկնարկել է ՀՀ նախարարությունների և կառավարությանն առընթեր պետական գերատեսչությունների 2010թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը։ Մինչ հաշվետվություններին անդրադառնալը վարչապետը նշել է, որ անդրադարձ է արվելու նախարարությունների` ՀՀ կառավարության 2010թ. գործունեության ծրագրից բխող գերակա խնդիրներին ու միջոցառումների ծրագրի իրականացման արդյունքում արձանագրված հաջողություններին և բացթողումներին: 2010թ. ընթացքում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություններով հանդես են […]
Այսօր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Սիրիա` մասնակցելու Լիբանանին նվիրված եռակողմ գագաթնաժողովին: Այս մասին լրատվամիջոցներին տեղեկացրել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Դամասկոսում եռակողմ հանդիպման շրջանակներում Էրդողանը հանդիպելու է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և Քատարի էմիր Շեյխ Համադ բին Խալիֆա ալ-Թանիին` քննարկելու Լիբանանի ներքաղաքական ճգնաժամը և նրա կարգավորման ճանապարհները: ArmAr.am
“Конфликт продолжается свыше 20 лет, и наивно полагать, что достичь решения можно в один момент, но Швеция считает, что…
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 17-ին ընդունել է Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների: Նախագահը շնորհավորել է վետերաններին ամանորյա տոների կապակցությամբ՝ ընդգծելով, որ նրանց անցած հերոսական ուղին օրինակ է ծառայել նաեւ Արցախյան ազատամարտի ժամանակաշրջանում: Երկրի ղեկավարը նշել է, որ վետերանների հիմնախնդիրները մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում, եւ պետությունը կանի հնարավորը նրանց սոցիալական պայմանների […]
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը Հայաստանում է գտնվելու 2011թ. հունվարի 18-21-ը: Հայաստանի իշխանությունների հետ Հանձնակատարի հետ երկխոսությունը հիմնականում կենտրոնացած է լինելու մարդու իրավունքներին առնչվող հարցերի վրա: Հանձնակատարը հանդիպումներ է ունենալու ՀՀ Նախագահի, ԱԳ նախարարի, արդարադատության եւ պաշտպանության նախարարների, գլխավոր դատախազի ու ոստիկանության պետի հետ, ինչպես նաեւ խորհրդարանական կոալիցիայի եւ ընդդիմության ներկայացուցիչներ հետ: Այցի […]
«Շնորհակալ եմ. լրատվամիջոցներն ինձ սվիններով չընդունեցին»:
Անցած շաբաթվա ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ՊԲ դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 550 կրակոց, որի հետեւանքով հայկական կողմն ունեցել է վիրավորներ:
Ադրբեջանը փորձում է ձախողել ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը:
Կիպրոսի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ պետական այցով մեկնել է Կիպրոսի Հանրապետություն: Այսօր նախատեսվում է նախագահներ Սերժ Սարգսյանի և Դեմետրիս Խրիստոֆիասի առանձնազրույցը, որից հետո տեղի կունենա երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպում: Նախատեսվում է մի շարք ոլորտներում երկկողմ կապերի ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանը վերաբերող փաստաթղթերի ստորագրում: Օրվա երկրորդ կեսին […]




