Իրանի ԱԳ նախարարություն են կանչվել Իրանում ԱՄՆ շահերը ներկայացնող Շվեյցարիայի և Սաուդյան Արաբիայի դեսպաններին` կապված Բահրեյն ռազմական միջամտություն իրականացնելու հետ: Իրանը իր բողոքն է հայտնել կապված ԱՄՆ-ի «անօրինական» գործողությունների և ԱՄՆ պաշտպանության քարտուղար Ռոբերտ Գեյթսի «անհիմն» հայտարարությունների հետ: Սաուդյան Արաբիայի դեսպանի հետ զրույցի ժամանակ Իրանի ԱԳՆ Պարսից ծոցի և Մերձավոր Արևելքի հարցերով վարչության պետ Հոսեյն […]
Մարտ 2011
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 18-21-ը կայցելի Սաուդյան Արաբիա` մասնակցելու Ջիդդա քաղաքում կայացող 11-րդ տնտեսական ֆորումին: Ֆորումի թեման լինելու է համաշխարհային ուժերի ազդեցությունը 21-րդ դարում տնտեսական փոփոխությունների գործընթացի վրա: Այցի ընթացքում Էրդողանը հանդիպումներ է ունենալու տեղի գործարարների հետ: ArmAr.am
Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին մայիս ամսին կժամանի Ադրբեջան: Այս մասին հայտնել է Ադրբեջանում Իրանի դեսպանը: Այցը կկայանա իբրև պատասխան Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովի` Իրան կատարած այցին: Բաքվից զատ, Լարիջանին պատրաստվում է այցելել նաև Գանձակ (Գյանջա):
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Պիլլեյը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին ապահովել խոսքի ազատության իրավունքը` լուրջ մտահոգություն հայտնելով լրագրողների վերջին ձերբակալությունների կապակցությամբ: «Եթե հիմքեր կան ենթադրելու, թե լրագրողներից որևէ մեկը հանցագործություն է կատարել լրագրողական գործունեության ոլորտից դուրս, ապա այդ պատճառները պետք է թափանցիկ լինեն իրենց իսկ լրագրողների, նրանց փաստաբանների և մեզ բոլորիս համար»,- […]
Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մոալլեմը այսօր կժամանի Թեհրան: Համաձայն դիվանագիտական աղբյուրների` Սիրիայի արտգործնախարարը մեկօրյա այցի ընթացքում հանդիպումներ է ունենալու իրանական բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև ԻրանիԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհիի հետ: ArmAr.am
Բրյուսելում ՀՀ վարչապետի եռօրյա աշխատանքային այցի շրջանակներում այսօր կայացել է երկու երկրների` Հայաստանի Հանրապետության և Բելգիայի Թագավորության վարչապետերի` Տիգրան Սարգսյանի և Իվ Լեթերմի հանդիպումը։ Հանդիման ընթացքում հիմնականում քննարկվել են երկկողմ հարաբերությունների և ԵՄ շրջանակներում համագործակցության վերաբերյալ հարցեր։ Երկկողմ հարաբերությունների տեսանկյունից կարևորվել է գույքի, եկամուտների երկակի հարկումից խուսափելու մասին համաձայնագիրը, որն ավելի բարենպաստ պայմաններ կստեղծի երկու […]
Ի կատարումն մարտի 5-ին Սոչիում ՌԴ նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածության` հայկական կողմը մարտի 17-ին, ժամը 14:00-ին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի աջակցությամբ ադրբեջանական կողմի ներկայացուցիչներին կհանձնվի ԼՂՀ տարածքում ձերբակալված Ադրբեջանի Հանրապետության սահմանախախտ քաղաքացուն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից: ArmAr.am
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկին: Նախագահը շնորհավորել է մեր երկրում Շվեյցարիայի առաջին ռեզիդենտ դեսպան Կ.Օբոլենսկուն և մաղթել հաջողություններ: Հանրապետության ղեկավարը ողջունել է Հայաստանում լիարժեք դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու` Շվեյցարիայի իշխանությունների որոշումը: Ընդգծելով, որ հայ-շվեյցարական երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են` Սերժ Սարգսյանը նշել […]
Մարտի 17-19-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան կայցելի ԵԱՀԿ գործող նախագահ Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը (Audronius Ažubalis): ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, այցի ընթացքում նախատեսված են Աուդրոնիուս Աժուբալիսի հանդիպումները Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաև ԱԺ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Երևանյան հանդիպումների ժամանակ նախատեսվում է քննարկել ԵԱՀԿ […]
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) և Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) արդեն ժամանել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Արցախի Հանրապետության նախագահի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ պատրաստվում է նրանց հանդիպումը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատանքային այցով գտնվում են տարածաշրջանում: Այսօր նրանց հանդիպել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի […]




