Էրդողանը Մոսկվա էր մեկնել նշելու հայ ազգի համար խիստ բացասական հետևանքներ ունեցած Մոսկվայի պայմանագիրը, որը կնքվել էր քեմալիստների և բոլշևիկյան Ռուսաստանի կողմից:
Մարտ 2011
Երեքշաբթի օրը իսրայելական զինվորականների կողմից բռնագրավված մեծ քանակությամբ զենքը իրանական ծագում ունի և նախատեսված է եղել Գազայի հատվածի համար: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: «Զենքի աղբյուրը Իրանն է, որը ձգտում է զինել Գազայի հատվածը»,- ասել է նա: Բռնագրավված զենքի տեսակների և քանակության մասին չի տեղեկացվում: ArmAr.am
Քանի որ չհաջողվեց Մայր աթոռին ներքաշել երկպառակտչական, կործանարար «քաղաքականության» մեջ, այդ թերթերն ու նրանց հովանավորները որոշեցին…
Իրանի ԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհին հեռախոսազրույցի ընթացքում ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ քննարկել է Բահրեյնում տիրող իրավիճակը: Մասնավորապես, Սալեհին խնդրել է Պան Գի Մունին միջամտել տեղի ունեցող դեպքերին և պաշտպանել Բահրեյնի ժողովրդի օրինական պահանջները:
Երեխաների դեմ գործողությունները չեն տեղավորվում հայ զինվորի բարոյական կերպարի մեջ:Տվյալ միջադեպի դեպքում մեղադրանքն առավել քան սին է, որովհետև նշված տեղանքում այդպիսի դեպքն անգամ տեխնիկապես անհնարին է:
Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունը հրավիրեց շփման գծում ադրբեջանական կողմից կազմակերպվող շարունակական սադրանքների եւ զինդադարի խախտումների վրա
Մենք ողջունում ենք Հայաստանի ջանքերը, որոնք ուղղված են առևտուրն ավելի եռանդուն դարձնելուն, ինչպես նաև կառուցվածքային և վարչական կարողությունների ուժեղացմանը։ Նման հայտարարությամբ մարտի 15-ին հանդես է եկել ԵՀ նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ։ Բարոզոն նաև նշել է, որ ԵՄ-ն Հայաստանի հետ հարաբերությունները ամրապնդում է Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում։ […]
Ինչպես արդեն հաղորդվել է, մարտի 15-ին տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության հրավիրած բաց համաժողովը, որտեղ երկրի բոլոր ոլորտներում տիրող անհանդուրժելի իրավիճակի ու արատավոր երեւույթների մասին համակողմանի վերլուծությամբ հանդես եկավ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ստորեւ ներկայացվում է նրա ելույթի ամբողջական սղագրությունը. Հարգելի հայրենակիցնե՛ր, Երիտասարդ շնորհալի լրագրողներից մեկը նոր ինձ մոտեցավ եւ հարցրեց, թե Ձեր նոր իմիջը ինչի […]
Թուրքական հասարակության 60 տոկոսը դեմ է արտահայտվել Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը: Այսպիսի տվյալներ են հաղորդվել Թուրք-գերմանական կրթական և գիտական հետազոտությունների հիմնադրամի (TAVAK) անցկացրած հարցումների արդյունքում: Հարցվածների միայն 35 տոկոսն է հավատում երբևէ Թուրքիայի անդամակցությանը այդ կառույցին: ArmAr.am
Այսօր «Ժառանգություն» կուսակցության հրավիրած բաց համաժողովում ելույթով հանդես եկավ այդ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` ահազանգ հնչեցնելով երկրում ստեղծված անհանդուրժելի իրավիճակի կապակցությամբ: Ելույթի վերջում Հովհաննիսյանը հայտարարեց, որ այսօրվանից սկսում է անժամկետ հացադուլ: Նա այն անվանեց «ԾՈՄ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ»: Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլը սկսել է Ազատության հրապարակում: ArmAr.am




