Մարտ 2011

Մարտ 15, 2011թ. 16:00

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Պարագվայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարսիալ Բոբադիլյա Գիլյենը (նստավայրը` Մոսկվա): Նախագահը  շնորհավորել է դեսպանին` մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն սկսելու  կապակցությամբ և հույս հայտնել, որ լինելով Հայաստանում Պարագվայի առաջին դեսպանը, պարոն Մարսիալ Բոբադիլյա Գիլյենն իր գործունեությամբ կնպաստի հայ-պարագվայական հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն […]


Մարտ 15, 2011թ. 15:42

Առանց հայկական կողմի մասնակցության և համաձայնության, Կարսի մարզը և Սուրմալուի գավառը որոշեցին նվիրաբերել Թուրքիային, իսկ Նախիջևանի երկրամասը` որպես ինքնավար «տերիտորիա», հանձնել Ադրբեջանի խնամակալությանը:


Մարտ 15, 2011թ. 13:25

Մարտի 11-ին Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունը «Embassy Series» հայտնի կազմակերպության հետ համատեղ Վաշինգտոնի դիվանագիտական շրջանակների երաժշտասերների համար կազմակերպել է հայաստանցի թավջութակահար Նարեկ Հախնազարյանի համերգը։ Նարեկ Հախնազարյանը միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր է, ելույթներ է ունեցել ԱՄՆ-ում՝ Լոս-Անջելեսում, Բոստոնում, Նյու-Յորքում, Ֆլորիդայում, ինչպես նաեւ Տոկիոյում, Լոնդոնում, Փարիզում, Վիեննայում, Մոսկվայում, Երեւանում եւ աշխարհի այլ մայրաքաղաներում։ Այդ համերգին Պագանինիի, Բրամսի, […]


Մարտ 15, 2011թ. 12:33

Տեղի ունեցածն ուշադիր ուսումնասիրելու դեպքում կարելի է մի շարք փաստեր ի հայտ բերել, որոնք պաշտոնական Բաքվի մեղադրանքների կեղծ լինելու մասին են վկայում:


Մարտ 15, 2011թ. 12:32

Իրանի մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնախումբը դեմ է արտահայտվել Հորդանանի թագավորի` Թեհրան  ծրագրվող այցին: «Հորդանանի թագավոր Մալիք Աբդուլլահի այցը և հրավերը այս պահին և առկա պայմաններում դեմ է մեր ազգային շահերին»,- հայտարարել է հանձնախմբի ղեկավար Ալաեդդին Բորուժերդին,- «Ազգային անվտանգության հանձնախմբի անդամների կարծիքը այցի վերաբերյալ բացասական է, և մեջլիսի մեծամասնությունը ևս նման կարծիքի է»:


Մարտ 15, 2011թ. 09:59

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր եռօրյա աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակներում կողմերն անդրադառնալու են առանց մուտքի արտոնագրման համակարգի անցման հարցերին: Էրդողանին ուղեկցում են 7 նախարարներ, մի շարք գործարարներ և պետական պաշտոնյաներ: Մարտի 16-ին Էրդողանը մասնակցելու է ռուս-թուրքական բարձրաստիճան խորհրդակցական հանձնաժողովի նիստին: Նա նաև հանդիպելու է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին, ինչից հետո […]


Մարտ 15, 2011թ. 09:30

Ռուսիոյ արտաքին գործոց նախարարին կատարած յայտարարութիւնը Թուրքիոյ ժողովրդավարութեան հաշուոյն կը տեղաւորուի վարչապետ Էրտողանի Մոսկուա կատարելիք այցելութեան նախորդող անմիջական ժամանակահատուածին մէջ։


Մարտ 14, 2011թ. 22:25

Ի կատարումն ս.թ. մարտի 5-ին Սոչիում Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների պայմանավորվածության` մարտի 14-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի ղեկավարին է փոխանցվել հայկական կողմի պատրաստակամությունը` ԿԽՄԿ աջակցությամբ ադրբեջանական կողմին հանձնել հայկական կողմում գտնվող ադրբեջանցի ռազմագերիներին:


Մարտ 14, 2011թ. 20:35

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հյուրընկալվել էր Լիբանանի երկու ամենահեղինակավոր բուհերում` Բեյրութի Հայկազյան համալսարանում և Գիտության և տեխնոլոգիաների ամերիկյան համալսարանում: Ինտերակտիվ քննարկման հիմնական թեմաները դարձան գործարար մշակույթը, արտադրողականության` ՎիվաՍել-ՄՏՍ-ում կիրառվող մոդելը, ինչպես նաև այն ուղիները, որոնք թույլ են տալիս մասնագիտական պրակտիկա անցնողներին և կամավորներին Հայաստան այցելելու և հայաստանյան կյանքին ավելի ակտիվ ներգրավվելու միջոցով պահպանել ազգային […]


Մարտ 14, 2011թ. 20:30

«Ավելի խիստ ենք լինելու անընդունելի երևույթների հանդեպ` կաշառակերությունից, այսպես կոչված «բարձր հովանավորությունների ինստիտուտից» մինչև ոչ հարիր վարքագիծ և պաշտոնեական դիրքի չարաշահում»: