XX դարի ականավոր պետական, քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանը ԽՍՀՄ ամենաերկարակյաց քաղաքական գործիչներից մեկն է, ով քաղաքական կարիերան սկսել է Վ. Ի. Լենինի, ավարտել` Լ. Ի. Բրեժնևի օրոք: Անաստաս Հովհաննեսի Միկոյանը ծնվել է 1895թ. նոյեմբերի 25-ին` Լոռվա Սանահին գյուղում: Նա Սովետական շրջանի հայ ավիակոնստրուկտոր, գեներալ-գնդապետ Արտեմ Միկոյանի եղբայրն է: 20 տարեկանում անդամագրվել է Ռուսական սոցիալիստական աշխատավորական […]
Օգոստոս 2009
Թուրքիայի Այդին նահանգում Ռեջեփ Էրդողանի ավտոմեքենայի հետևից` «Ալլահն անիծի քեզ» գոռալու համար 13-ամյա Մուստաֆան կարող է դատապարտվել մեկ տարվա ազատազրկման: Թուրքական «Ռադիկալ» թերթը գրում է, որ դատախազությունը տեղի ունեցածը որակել է որպես «վիրավորանք՝ պաշտոնական անձի նկատմամբ, որն իր պարտականություններն էր կատարում»: Ի պատասխան այս հայցի, տղայի փաստաբանը բողոք է ներկայացրել Էրդողանի դեմ` տղայի վրա հարձակվելու […]
Հարցին, թե ինչպես է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը արձագանքելու ՀԱԿ-ի ներկայացրած պլատֆորմի շուրջ համագործակցության առաջարկին, ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն ասաց, որ Դաշնակցությունն աշխատում է սեփական պլատֆորմի վրա և կդիմի տարբեր ուժերի` հենց իր պլատֆորմի շուրջ համախմբվելու առաջարկով: Ըստ Ա. Մինասյանի՝ այդ պլատֆորմում Դաշնակցությունը մանրամասնորեն կանդրադառնա պետության համար կարևորագույն հարցերին և հանդես կգա գնահատականներով։ Ծրագիրը […]
Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն այժմ աշխատում է եզրափակիչ փաստաթղթի վրա և տրված ժամանակը բավարար է վերջնական եզրակացությունը ներկայացնելու համար: Այս մասին “Դուպլեքս” մամուլի ակումբում այսօր հայտարարեց ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը` հույս հայտնելով, որ եզրակացությունը մեծամասամբ կբավարարի հանրության սպասելիքները: Պատգամավորը ափսոսանք հայտնեց, որ ընդդիմությունն իր մասնակցությունը չբերեց հանձնաժողովի աշխատանքներին, ինչը […]
«Այն, ինչ ձևավորվել է այսօր Երևանում տեղական ինքնակառավարման մակարդակով, ոչ մի կապ չունի թե՛ Սահմանադրությամբ, թե՛ միջազգային փաստաթղթերով ամրագրված տեղական ինքնակառավարման հետ»,- Երևանում ձևավորված ավագանու ինստիտուտի մասին այսօր նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքերով, ավագանու ընտրություններով ընդամենը վերահաստատվեց տեղական ինքնակառավարման մոնոպոլ մի համակարգ, որը հաշվի չի առնում ո՛չ ժողովրդի ցանկությունը, […]
Շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ խորհրդակցություն է հրավիրվել։ Քննարկվել է սննդամթերքի անվտանգության հարցը: Առողջապահության, գյուղատնտեսության և տնտեսական զարգացման նախարարություններին հանձնարարվել է հաճախակի ստուգումներ անցկացնել սպառողական շուկայում և ուժեղացնել վերահսկողությունը՝ անորակ սննդամթերքի վաճառքը բացառելու նպատակով: ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկատվության համաձայն, անորակ, ժամկետանց և առանց սերտիֆիկատի սննդամթերք հայտնաբերելու դեպքում […]
Երեկ տեղի է ունեցել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 20-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, նիստի ընթացքում հստակեցվել են տոնական միջոցառումների ցանկը, ժամանակացույցն ու անցկացման վայրերը: Հիմնական միջոցառումները տեղի կունենան սեպտեմբերի 27-ին և 28-ին. այն համընկնում է Վարագա Սուրբ Խաչի տոնին։ 20 տարի […]
Երբ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարում էր համաշխարհային տնտեսական ճգնաժամի` Հայաստան ներխուժելու մասին և կոչ անում “ձգել՚ գոտիները, .ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նրան մեղադրում էր իրադրությունն անտեղի սրելու մեջ: Մինչդեռ` Արծվիկ Մինասյանի կանխատեսումներն իրականացան և այսօր արդեն ճգնաժամը Հայաստանին զգալի վնասներ է հասցրել: Կառավարության ձեռնարկած հակաճգնաժամային քայլերը պատգամավորը գնահատում է` անբավարար: “Վարչապետը պետք է խրախուսեր […]
Երիտթուրքական կառավարությունը հայ ժողովրդի նկատմամբ իրականացնելով մարդկության պատմության ամենադաժան ոճիրը` Հայոց Ցեղասպանությունը, անցավ մեկ այլ ծրագրի իրականացմանը, որի նպատակն էր իսպառ ոչնչացնել հայ բնիկների հետքն իր հայրենիքում: Եվ այսպես, 1928 թվականից թուրքական կառավարության նախաձեռնությամբ սկսվում է Արևմտյան Հայաստանի տեղանունների անվանափոխության գործընթացը, որը ակտիվ տեմպերով շարունակվում է մինչև 1950-ական թվականները: Արդյունքում հայկական պատմական անվանումների 90 տոկոսի […]
«330-ականներին Վրթանես Եպիսկոպոսապետ Վաչե Մամիկոնյանի հերոսական նահատակությունից հետո օրենք սահմանվեց, որ երկրի համար նահատակվածները դասվեն սրբերի կարգին, և նրանց հետնորդների նկատմամբ խնամք ու հոգատարություն սահմանվի: Սա շատ ուսանելի պետք է լինի նաև այսօրվա համար: Մենք ունենք ազատամարտիկներ, որոնք այսօր շատ վատ են ապրում: Մեծ հոգսի մեջ են, թե առողջական, թե ընտանիքների նյութական ապահովվածության իմաստով: Իսկ […]




