Օգոստոս 2009

Օգոստոս 19, 2009թ. 16:49

Թուրքագետ Հակոբ Չաքրյանի կարծիքով ապրիլի 22-ին Շվեյցարիայում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հայտնի հայտարարության ժամանակ թուրքական կողմը խոստացել էր` հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, բացել սահմանը: Մինչդեռ տրված խոստումներն առ այսօր չեն կատարվել: Թուրքագետ Հակոբ Չաքրյանն այն համոզմանն է, որ պայմանավորվածության չկատարումը չպետք է պատճառ հանդիսանա, որ ՀՀ նախագահը չմեկնի Թուրքիա` ֆուտբոլային խաղը դիտելու. «Անկախ թուրքերի դիրքորոշումից, […]


Օգոստոս 19, 2009թ. 13:52

Վրաստանի կառավարությունը դիմել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությանը` այդ երկրի հետ ԱՊՀ քարտուղարության միջոցով ձեռք բերված պայմանագրերը պահպանելու ցանկությամբ: Այդ մասին տեղի լրատվամիջոցներին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Էլհան Պոլուխովը: Նրա խոսքերով, վրացական կողմի առաջարկներն Ադրբեջանի ԱԳՆ են ուղարկվել և վերուղարկվել հանրապետության համապատասխան մարմիններ: «Վրացական կողմը կտեղեկացվի ըստ պատասխանների ուղարկման», – նշել է […]


Օգոստոս 19, 2009թ. 12:30

«Դուք հայերին տվել եք ձեր ձայն» խորագրի ներքո թուրքական «Հյուրիեթ» թերթն անդրադառնում է Ադրբեջանում այսօր մեծ աղմուկ բարձրացրած թեմայի` Եվրատեսիլ երաժշտական միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնող Ինգա և Անուշ Արշակյանների «Ջան, ջան» երգին կողմ քվերկած 43 ադրբեջանցիների հարցաքննությանը: Պարբերականը հղում անելով BBC-ին, փոխանցում է, թե Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը պարզել է քվերակած ադրբեջանցիների ինքնությունն ու դրա […]


Օգոստոս 18, 2009թ. 20:06

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շատ հաճախ խախտում են իրենց իրավասությունները և խոսում այնպիսի բաների մասին, որոնք իրենց պարտավորություններին բոլորովին չեն առնչվում: Խոսքը հատկապես վերաբերում է Ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզային, ով առիթը բաց չի թողնում խոսելու հայ-թուրքական հարաբերությունների մասին, այն շաղկապելով ղարաբաղյան հիմնախնդրին, կամ էլ խոսել անհարկի զիջումների մասին և այլն: Այս առիթով քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանն […]


Օգոստոս 18, 2009թ. 19:47

Քաղաքական սպանությունները Թուրքիայում սովորական երևույթ են դարձել: Վերջին 30 տարինների ընթացքում, Թուրքիայում սպանվել են շուրջ 30 գիտնականներ, լրագրողներ, գրողներ, երկու նախարար և մեկ վարչապետ: Կատարված այդ սպանությունների մի մասն առ այսօր չի բացահայտվել, մյուս մասն էլ ընդուված է համարել օտարերկրա ահաբեկչական խմբավորումների ձեռքի գործը: Թուրքական «Սաբահ» թերթը անդրադառնալով այս սպանություններին, ակնարկել է, որ դրանք պատվիրողները, […]


Օգոստոս 18, 2009թ. 19:46

Թուրքական մամուլը անդրադարձել է ինտերնետում հայտնված Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանի` քրդական խնդրի լուծման ուղղությամբ արված առաջարկներին: Թուրքական պարբերականների հաղորդմամբ, 1999 թվականից Իմրալի բանտում գտնվող Օջալանի ներկայացրած ծրագիրը մասամբ կրկնում է Էրդողանի կառավարության մշակած բարեփոխումների փաթեթը։ Մասնավորապես, ըստ «Վաթան» օրաթերթի, երկու նախագծերում էլ առաջարկվում է բարեփոխել Թուրքիայի Սահմանադրությունը, լուծարել Անկարային հավատարիմ քրդերից կազմված ջոկատները, […]


Օգոստոս 18, 2009թ. 19:32

Ժամանակն է սանձել Ադրբեջանի հերթական ագրեսիան Վերջին օրերի զարգացումները ցույց են տալիս, որ տարածաշրջանային քաղաքականության ծանրության կենտրոնը սահուն տեղափոխվում է Կասպյան ավազանի շուրջ: Armar.am կայքն արդեն անդրադարձել է Կասպից ծովի օգտակար հանածոների պատճառով Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև ծագած հակամարտությանը: «Քյապազ» («Սարդար»), «Չիրագ» («Օսման») և «Ազերի» («Խազարա») նավթահանքերի պատճառով մերձափնյա այդ երկու պետությունները փաստորեն կանգնել են […]


Օգոստոս 18, 2009թ. 16:47

Որքա՞ն կարելի է ստել Գրեթե ամեն օր ադրբեջանական կայքերը հեղեղված են ապատեղեկատվությամբ, թե իբր` ղարաբաղյան ուժերը հրադադարի ռեժիմը խախտել են և կրակ բաց արել իրենց զինուժի ուղղությամբ: Տպավորությունն այնպիսին է, թե հակահայկական տեղեկատվություն քարոզող ադրբեջանական լրատվամիջոցներին հատուկ հրահանգված է` լույսը բացվելուն պես, բազմաթիվ կեղծիքների շարքում, պարբերաբար շրջանառել նաև այս սուտը: Վերջին նման կեղծիքը տարածել էր […]


Օգոստոս 18, 2009թ. 15:11

Լեհաստանի Շեցին քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հայ բռնցքամարտիկ, 64 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը 1/8-րդ եզրափակիչում ջախջախիչ` 8:1 հաշվով հաղթանակ է տարել ադրբեջանցի մարզիկ Տեմերլան Աբդուլաևի նկատմամբ: Վլադիմիրը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցն է լինելու Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արայիկ Մարությանը: Քառորդ եզրափակիչում է հայտնվել նաեւ 51 կգ քաշային Կարեն Այլազյանը, […]


Օգոստոս 18, 2009թ. 14:56

Վրաստանում արդեն մի քանի տարի է` հետևողականորեն իրականացվում է վրացախոս հայերի վրացացման պետական քաղաքականությունը: Այդ քաղաքականության արմատները հասնում են մինչև խորհրդային տարիների 1960-ական թվականները: Բայց եթե այն ժամանակ դա կրում էր զուտ քարոզչական բնույթ, ապա այսօր` Վրաստանի անկախացումից հետո վրաց իշխանությունները ձեռնամուխ են եղել ծրագրի գործնական իրականացմանը: Հայության վրացացման վերջին արարն սկսվեց Գամսախուրդիայի, շարունակվեց Շևարդնաձեի […]