Արդեն չորրորդ օրն է` Մոսկվայում առատ ձյուն է տեղում. ձյան ծածկույթի հաստությունը հասել է 63 սմ-ի: Դա ավելին է, քան նախկին «ռեկորդը» 1966 թ.` 62սմ: ՌԴ մայրաքաղաքում ձյան մաքրման աշխատանքները կազմակերպվում են շուրջօրյա. Օրական քաղաքից դուրս է բերվում մոտ 400 հազար խ/մ ձյուն: ArmAr.am
22 Փետրվար 2010
«Հայոց Ցեղասպանության բանաձևի քննարկումը ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Թուրքիայի վրա միջազգային ճնշման գործադրման մի ձև է»,-ArmAr.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը: «Կարծում եմ կգա այն ժամանակը, երբ Թուրքիան կգիտակցի, որ Հայոց Ցեղասպանության փաստի ճանաչումը բխում է հենց իր երկրի շահերից: Եվ այն պահին, երբ Թուրքիան կճանաչի Հայոց Ցեղասպանության փաստը, դա […]
ArmAr.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովհաննես Սահակյանը: –Պարոն Սահակյան, վերջին շրջանում այն կարծիքն է շրջանառվում, որ հայ-թուրքական արձանագրությունները մտել են փակուղի: Դուք կիսո՞ւմ եք այս տեսակետը։ -Ես համաձայն չեմ այդ կարծիքների հետ մեկ օբյեկտիվ և հասկանալի պատճառով. գործընթացը շարունակվում է, հարցը քննարկվում է, երկու երկրների նախագահների ու բարձրաստիճան […]
Փետրվարի 18-21-ը Միլանում տեղի ունեցող BIT զբոսաշրջիկային միջազգային ցուցահանդեսին առաջին անգամ առանձին տաղավարով մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: BIT ցուցահանդեսում ներկայացված են 140 երկրներ, այն զբաղեցնում է շուրջ 57.000 քմ ցուցադրական տարածք եւ 9 սրահ: Թուրքիայի եւ Ռուսաստանի տաղավարների անմիջական հարեւանությամբ գտնվող «Ղարաբաղ»-ի տաղավարը, ուր ներկայացված էին Արցախի պատմությունն ու մշակութային հարուստ ժառանգությունը, արժանացել է […]
Ի պատասխան վերջին օրերին մի շարք լրատվամիջոցներում տպագրված Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարի բաց նամակին ՀՀ ԶՈՒ 50869 զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գրիգոր Սահակի Հակոբյանը զորակոչվել է Աշոցքի զինկոմիսարիատից 2009թ. գարնանային զորակոչին: 2009թ-ի մայիսի 19-ին հանրապետական հավաքակայանի հանձնաժողովի կողմից N 18-26 արձանագրությամբ հետ է վերադարձվել զինկոմիսարիատ հետազոտության և փորձաքննության նպատակով, քանի որ հավաքակայանում գանգատվել […]
Թուրքական «Haber Turk» լրատվական կայքը, վկայակոչելով «Anadolu» լրատվական գործակալությանը, տեղեկացնում է, որ Վանի կուսակալությունը ծրագրում է վերականգնել Վանա լճի Չարփանաք կղզու և Յուքարբաքրաչլը գյուղի հայկական եկեղեցիները: Վանի կուսակալի օգնական Հալիլ Բերքը հիշեցրել է, որ նախորդ տարի, Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու թանգարանի վերականգնումից հետո Հոշափ և Վան ամրոցների հետ միասին վերականգնվել է Հյուսռևփաշա և Քայաչաբելի մզկիթները: […]
Այսօր ՀՀ խորհրդարանում քննարկվում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացրած «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների գաղտնի կառավարման համակարգ ստեղծելու հիմնական սկզբունքների մասին» համաձայնագիրը։ Քննարկման ընթացքում կարծիքներ արտահայտվեցին, թե ինչո՞ւ է այս համաձայնագիրը Հայաստանն առաջինը քննարկում։ ՀԱՊԿ-ի մյուս անդամ երկրներից և ոչ մեկը դեռևս այս փաստաթուղթը իր խորհրդարանում չի ներկայացրել […]
Թուրքիայում օրըստօրե ուժեղանում է ճգնաժամն ուժայինների միջև: Թուրքական «Haber 1» լրատվական կայքի տեղեկացմամբ` ոստիկաննները «Մեծ մուրճ» ծրագրի դատական գործի շրջանակներում խուզարկել են պաշտոնաթող զինվորականներ, բանակի գեներալ Չեթին Դողանի և գեներալ-մայոր Սյուհա Թանյելի բնակարանները: Աղբյուրի վկայությամբ, այդ լուրը ցնցել է հասարակությանը: Թուրքական առաջին բանակի նախկին հրամանատար Չեթին Դողանը մեղադրվում է «Մեծ մուրճ» պետական հեղաշրջման ծրագիրը նախապատրաստելու […]
Ազգային ժողովի հերթական քառօրյայում առաջին ընթերցմամբ ընդունվեց հարկային փոփոխությունների փաթեթը: Թեեւ ընդդիմադիր պատգամավորները դեմ էին հարկային այս փաթեթը քննարկելուն, սակայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այն քվեարկությամբ ներառեց ԱԺ օրակարգում: Ավելին, այն ընդունվեց առաջին ընթերցմամբ: Օրինագծին կողմ քվեարկեցին 70, դեմ` 20 եւ ձեռնպահ` 7 պատգամավորներ: ArmAr.am
Թուրքիայի ներքաղաքական ու արտաքին քաղաքական իրավիճակը հայտնվել է «բարձր լարման» տակ: Գերլարված ու շիկացած մթնոլորտը գոնե թուրք հանրության համար առայժմ հուսադրող չէ և լավատեսության հիմքեր կարծես չի տալիս: Արտաքին քաղաքական իրադրություն Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի ղեկավարած գերատեսչության «Զրո խնդիր հարևանների հետ» ռազմավարական հիմնադրույթը թեև դեռ չի սպառել իրեն, բայց մեծ հաշվով դեռ ոչինչ էլ չի […]




