Ստոկհոլմ այցելած Թուրքիայի խորհրդարանական պատվիրակության անդամներն անակնկալի են եկել՝ տեղեկանալով, որ շուտով Շվեդիայի խորհրդարանի օրակարգ է մտնելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև։ Ըստ թուրքական Milliyet օրաթերթի, Ստոկհոլումում թուրք լրագրողներն այս առնչությամբ հարցեր են ուղղել պատվիրակության ղեկավար՝ Թուրքիայի ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանին։ Մերջանը, անակնկալի գալով, պատասխանել է, որ նման բան գոյություն չունի։ […]
11 Փետրվար 2010
Եվրամիության օրենսդիր մարմինը Թուրքիային կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանը: Այս մասին նշված է փետրվարի 10-ին Եվրախորհրդարանում` Թուրքիայի հարցով ընդունված բանաձևում: Նիդեռլանդացի պատգամավոր Ռիա Օոմեն-Ռույտենի հեղինակած բանաձևում մասնավորապես ասված է. «Եվրախորհրդարանը բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված դիվանագիտական ջանքերը և կոչ է անում Թուրքիայի կառավարությանը` բացել Հայաստանի հետ սահմանը, կոչ է անում Թուրքիայի […]
Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքում հրապարկվել է Աբդուլահ Գյուլի` Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին հղած պատասխան նամակի բովանդակությունը: Ստորև ներկայացնում ենք այդ նամակը: «Ձերդ Գերազանցություն, Սիրելի բարեկամ, Շնորհակալությունս եմ հայտնում Ձեզ Թուրքիայի օդային տարածքով անցնելու կապակցությամբ ինձ հղած ջերմ նամակի համար: Այդ առիթով ես էլ Ձեզ և հարևան հայ ժողովրդին եմ հղում իմ պատասխան ողջույնները: Գոհունակությամբ […]
Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում գործադիրը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում։ Ըստ այդմ, առաջարկվում է, որ փախստականի կարգավիճակ ունեցող այն անձինք, ովքեր ցանկանում են ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել, այդ խնդրով կարողանան դիմել մինչև 2012թ. դեկտեմբերի 31-ը։ Մինչ այս դիմումները ներկայացնելու վերջնաժամկետ էր սահմանված 2009թ. տարեվերջը։ ArmAr.am
ՀՀ կարավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատել է ՀՀ տարածքում ինքնակամ շինարարության դեմ պայքարի հիմնախնդիրների լուծման հայեցակարգը, որտեղ նախանշվում են ինքնակամ շինարարության դեպքերը նվազեցնելու, դրա դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու և հետագայում դրանք բացառելու ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցները: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը անօրինական շինարարության խնդրում որդեգրել է սկզբունքային և կոշտ դիրքորոշում: Այժմ ստեղծվել […]
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե ԱՄՆ-ը և իր դաշնակիցները Իրանի միջուկային ծրագրի պատճառով այդ երկրի դեմ «պատժամիջոցների ակնհայտ ռեժիմ» են մշակում` ընդգծելով, որ միջազգային հանրությունը համախմբվել է Իրանի «վատ վերաբերմունքի» շուրջ: «Մոտակա մի քանի շաբաթների ընթացքում մենք կմշակենք պատժամիջոցների ռեժիմ, որը նրանց ցույց կտա, թե որքան են իրենք ընդհանուր առմամբ մեկուսացված միջազգային հանրությունից»,- […]
Այսպիսի մռայլ վերջաբանով են ավարտել Բաքվի հոսանքազրկման մասին պատմող հոդվածը հեղինակներ Ա. Ռաշիդօղլուն և Ն. Իբրահիմովը: Նրանց հոռետեսությունը հասկանալի է, քանի որ տարածաշրջանի «ամենազարգացած» և «ամենաժողովրդավար» պետության մայրաքաղաքը հարյուր տոկոսով հոսանքզրկվել էր: Չնայած Բաքվի գործադիր իշխանության ներկայացուցիչների ամենատարբեր ու միմյանց հակասող բացատրություններին, այնուամենայնիվ, ոչ ոք Ադրբեջանում չկարողացավ հասկանալ, թե ինչպես կարող էր էլեկտրաէներգիան անջատվել միաժամանակ […]
Օրերս գրողների միության փոքր դահլիճում գրքի շնորհանդես էր. թարգմանիչ Էմմա Բեգիջանյանը հայ հանրությանը ներկայացրեց Աբբաս Ջահանգիրյանի «Ֆարաբի» վիպակը՝ հայերեն թարգմանությամբ։ Շնորհանդեսին ներկա էին Հայաստանի գրողների միության նախագահը, Իրանի դեսպանը, հայ գրողներ, Իրանի դեսպանատան մշակույթի բաժնի պատասխանատուներ։ Հնչեցին տարբեր գնահատականներ գրքի թարգմանության նշանակության մասին: Ինչպես նաև, կարևորվեց երկու երկրների միջև մշակութային կապերի զարգացումն ու ընդլայնումը: Իրանի […]
«Չթերագնահատելով թշամուն` ես կարծում եմ, որ ադրբեջանական հանրույթն այսօր հոգեբանորեն պատարստ չէ պատերազմի»,- կարծում է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը: Նա հատկապես նշում է մի քանի խոցելի կետեր, որոնք Ադրբեջանին թույլ չեն տա պատերազմ սկսել: «Իրենք չեն խոսում հարձակողական պատերազմի զրկանքների մասին: Նման պատերազմների ժամանակ նվազագույնը 1:3, առավելագույնը 1:8 հարաբերակցությամբ հարձակվող կողմը ավելի շատ զոհ է […]
Իրանի հետախուզական ծառայության նախարար Հոջաթոլեսլամ Հեյդար Մեոսլեհին հայտարարել է, որ երկրի անվտանգության ուժերը ձերբակալել են ութ անձանց , որոնք կապված են եղել ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող ռադիոկայանի հետ: Խոսելով լրագրողների հետ`Մոսլեհին հաստատել է, որ ութ անձինք ձերբակալվել են «Ֆարդա» ռադիոկայանի հետ կապեր ունենալու համար, որը գործակցել է «Ազատություն» ռադիոկայանի հետ: Համաձայն նախարարի, ձերբակալվածներից միայն […]




