6 Փետրվար 2010

Փետրվար 6, 2010թ. 16:54

Չնայած այն բանին, որ հարավկովկասյան տարածաշրջանն   առանձնապես ԱՄՆ ներկայության պակաս երբևէ չի զգացել, սակայն Միացյալ Նահանգները որոշել է, ի դեմս իր բազմաթիվ փորձագետների, սկսել տարածաշրջանին առնչվող  իր «առանձնահատուկ» ուսումնասիրություններն ու դիտարկումները, ապա կյանքի կոչել դրանք: Եվ ուրեմն, մասնավորապես, Հայաստանը, ի՞նչ հնարավոր հետևանքներ և զարգացումներ կարող է ակնկալել ԱՄՆ քաղաքական նոր ակտիվացումից` մանավանդ երբ  ամերիկացի փորձագետներն […]


Փետրվար 6, 2010թ. 16:31

ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվել է, որ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ մշակույթի նախարարի խորհրդականի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, վերջինիս օժանդակությամբ՝ նույն նախարարության աշխատակազմի իրավաբանական և վերահսկողության վարչության  պետի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու միջոցով խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ: Պարզաբանվում է, որ «Ինօրիենթ»  […]


Փետրվար 6, 2010թ. 16:13

Ադրբեջանի նախագահ Իլhամ Ալիևի վարկը վաղուց է սկսել հայտնվել կասկածելի հորիզոնականներում: Եվ միջազգային հանրության համար էլ վաղուց  պարզ է դարձել, որ հանձին Ադրբեջանի գործ ունեն բռնատիրական մի երկրի հետ, ուր, օրինակ,  նախագահական ընտրություններ` որպես այդպիսին, տեղի չեն ունենում, քանզի նախագահի աթոռը փոխանցվում է ոչ թե քաղաքական ընտրապայքարի  արդյունքում, այլ տոհմաբուծական սկզբունքներով… Ե’վ նախագահական, և’ խորհրդարանական […]


Փետրվար 6, 2010թ. 15:20

Դիտելով Euronews-ի փետրվարի 1-ի ՙԼեռնային Ղարաբաղ. Ադրբեջանի փախստականնեի ճամբարում՚ հաղորդումը, Մալթայի հայկական համայնքն իր վրդովմունքն ու հիասթափությունն է հայտնել. ՙՄենք կարծում ենք, որ կոռեկտ չէ միակողմանի մեկնաբանել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևերը, առավել ևս՝ հավանություն տալ և հեռարձակել պատերազմ սկսելու կոչերը՚,-ասվում է հայտարարության մեջ: Համայնքի ներկայացուցիչները նաև հույս են հայտնել, որ Եվրոպայի ամենահարգված ու հանդուրժողականությամբ […]


Փետրվար 6, 2010թ. 14:45

Վաղը՝ փետրվարի 7-ին, տեղի կունենա ՈՒկրաինայի նախագահի ընտրությունների 2-րդ փուլը։ Հիշեցնենք, որ նախագահի աթոռի համար այս փուլում պայքարի մեջ են մտել նախորդ փուլում առավելագույն ձայներ հավաքած երկու թեկնածուներ՝ Ուկրաինայի ներկայիս վարչապետ Յուլիա Տիմոշենկոն և «Տարածաշրջանների կուսակցության» նախագահ Վիկտոր Յանուկովիչը: ArmAr.am – էլեկտրոնային օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ Հայաստանում Ուկրանայի դեսպանատնից տեղեկացրին, որ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատանը ևս […]


Փետրվար 6, 2010թ. 14:10

«Հայկական պանիր» ընկերությունն առաջիկայում նախատեսում է «Հայկական պանիր» ապրանքանիշի ներքո հավաքել Հայաստանում արտադրվող պանրատեսակները և մեկ անվան ներքո իրականացնել հայկական պանրի արտահանումը: Ընկերությունն ստեղծվել է դեռևս անցած տարեվերջին. այն 50/50 մասնաբաժնով պետական և մասնավոր ընկերությունն է` «Զարգացման Հայկական գործակալության» և «Պանրագործների ասոցիացիայի» մասնակցությամբ: Ընկերության գերնպատակն է պետության աջակցությամբ կազմակերպել հայկական պանրատեսակների արտահանումն արտերկրում մեծ սպառում […]


Փետրվար 6, 2010թ. 13:48

Ինչպես արդեն տեղեկացրել ենք մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկության է դրվելու Հայոց Ցեղասպանությանն անդրադարձող 252-րդ բանաձևը: Սակայն արտահայտվում  են մտահոգությունները, որ եթե հարցը միջազգային հարաբերությունների կոմիտեում  դրական լուծում ստանա, ապա դա դեռ չի նշանակում, որ այն ինքնաբերաբար կմտնի լիագումար նիստերի օրակարգ և այստեղ ևս հարցին կտրվի դրական ընթացք: Նման կարծիք արտահայտողները […]


Փետրվար 6, 2010թ. 13:20

Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում  նկարահանվել է Արցախյան գոյամարտի պատմությանը նվիրված առաջին գեղարվեստական կինոնկարը` «Կրակող տունը»: Նախատեսվում է, որ այն սկիզբը կդառնա իրական փաստերի վրա հիմնած գեղարվեստական կինոնկարների շարքի: Այս մասին տեղեկացնում է aysor.am կայքը` հղում անելով «Կավկազսկի ուզել»-ին Կինոնկարը նկարահանվել է Արցախյան գոյամարտի մասնակից, արցախցի գրող և լրագրող Աշոտ Բեգլարյանի համանուն պատմվածքի հիման վրա և ներկայացնում […]


Փետրվար 6, 2010թ. 13:00

«Բոլոր աղանդներն էլ վտանգավոր են, սակայն հատկապես մեծ վտանգ են ներկայացնում այն աղանդները, որոնց մասին հասարակությունը լայն պատկերացում չունի». ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ ՊԲ հոգևոր սպասավոր, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի Տեղեկատվական համակարգի տնօրեն Գարիկ սարկավագ Ասրյանը: «Ընդհանրապես, ընդունված է ամենավտանգավորը համարել եհովայի վկաներին, բայց այս աղանդի մասին հասարակությունն արդեն որոշակի […]


Փետրվար 6, 2010թ. 12:38

Անվտանգության համաժողովին մասնակցելու նպատակով Գերմանիայի Մյունխեն քաղաք մեկնելիս Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն օդանավում պատասխանել է թուրքական «Hurriyet»-ի հարցերին: Դավութօղլուն խոսել է մերձավորարևելյան ու հարավկովկասյան տարածաշրջաններին առնչվող հարցերի մասին:  Ըստ նրա` Մերձավոր Արևելքում թեժ զարգացումներ են սպասվում: Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը պատրաստ է Սիրիայի հետ բանակցել, եթե անկողմնակալ միջնորդ լինի: Այն հարցին, թե […]