Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ՀՀ Հանրային խորհրդի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի կոլեգիայի ընդլայնված նիստ, որին մասնակցում էին ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը, ՀՀ պետական բուհերի ռեկտորները, ինչպես նաև կրթության ոլորտի մասնագետներ: Բացելով նիստը` հանձնաժողովի նախագահ, ՀՊՄՀ-ի ռեկտոր Ա. Ղուկասյանը նշեց, որ հանձնաժողովի գործունեության […]
24 Փետրվար 2010
«Մոտ ժամանակներս միջոցառումների փաթեթը կուղարկվի նախագահին եւ կներկայացվի հանրությանը։ Մշակված միջոցառումների թիրախում են հասարակության անապահով շերտերը, ում վրա թանկացումներն ամենաշատը կանդրադառնան։ Կառավարությունը անապահով խավերի համար փոխհատուցման միջոցներ կգտնի»,- այսօր խորհրդարանում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Վարչապետի խոսքը վերաբերել է գազի եւ ջրի սակագնի բարձրացման հետևանքները մեղմելու ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյան.«Կառավարությունը մշտապես մանրամասնորեն […]
«Հայաստանի պետական պարտքը 2010 թվականի ավարտին ներկայիս 38 տոկոսից կավելանա ու կդառնա 45 տոկոս, սակայն սա միջազգային չափանիշներով բարձր ցուցանիշ չէ, քանի որ պետական պարտքի վտանգավոր սահմանը համարվում է 60 եւ ավելի տոկոսները»։ Այս մասին հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նախարարը հույս է հայտնել, որ Հայաստանի կառավարության կողմից մշակվում են համապատասխան միջոցներ այն […]
Արդեն մի քանի օր է, որ ոսկու շուկաների աշխատակիցները բողոքի գործողություններ են իրականացնում կառավարության շենքի մոտ՝ բողոքելով հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման դեմ: Այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ պատգամավորները խնդրել են վարչապետին մեկնաբանել Հայաստանի ոսկու շուկաներում ստեղծված իրավիճակը: «Կառավարությունը ցանկանում է բոլոր տնտեսվարողներին ներգրավել գործունեության օրինական դաշտ, բայց որոշները չեն ցանկանում դա: Սակայն մենք հետագայում էլ […]
Ազգի լինելիությունը պայմանավորված է լեզվով և հավատով, այսինքն ինչով առանձնանում է այլ ազգերից: Այդ գաղափարի խոր գիտակցումն է, որ մեր ազգին, ի տարբերություն հնագույն շատ ազգերի, փրկել է ոչնչացումից: Այնուհանդերձ այսօր ունենք լեզվի պահպանության խնդիր: Թերևս դա է պատճառը, որ ունենք «Մայրենի լեզվի օր»: Լեզուն օդուջրի, մոր նման բնազդային պահանջմունք է, որով ապրում ենք, սակայն […]
Ուկրաինայի մայրաքաղաքում, նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության արարողության ժամանակ Հայաստանի եւ Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Աբդուլլահ Գյուլի հանդիպում նախատեսված չէ եւ տեղի չի ունենալու: Այդ մասին ասել է նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը: Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության արարողությանը, որ կայանալու է փետրվարի 25-ին, սպասվում է հարյուր օտարերկրյա պատվիրակությունների ժամանում: Արարողությանը հայկական պատվիրակությունը գլխավորելու է նախագահ […]
Փետրվարի 24-ին «Առավոտ» եւ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը բռնության էր ենթարկվել Հայաստանի գլխավոր դատախազության շենքի մոտ: Այսօր Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը խոստացել է պարզել ֆոտոլրագրողի վրա կատարված հարձակման պատճառը: Դատախազության կոլեգիայի նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ Շամշյանը կատարվածի մասին տեղեկացրել է ՀՀ դատախազ Աղվան Հովսեփյանին: Վերջինս պահանջել է դեպքի մասին գրավոր հաղորդում […]
ՀՀ խորհրդարանում ՀՀ կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանն ընդգծեց, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո թուրքական բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաների կողմից անընդմեջ հայտարարություններ են հնչում, որ առանց Արցախի հարցի ադրբեջանամետ լուծման, Թուրքիան Հայաստանի հետ որևէ հարաբերություն չի հաստատի։ «Եթե նման կարծիք է արտահայտում երկրի վարչապետը, ԱԳ նախարարը, գենշտաբի ղեկավարը, ուստի նրանք […]
Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 23-ին ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին, «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների […]
Թուրքիայի ներքաղաքական լարվածությանը նոր լիցք է հաղորդել զինված ուժերի Գլխավոր շտաբում նախօրեին գումարված արտակարգ ժողովը, որին մասնակցել են թուրքական բանակի բոլոր գեներալները` 14 բանակի գեներալ և մեկ ծովակալ: Գլխավոր շտաբի պաշտոնական կայքում զետեղված համառոտ հաղորդագրությունն ընդամենը տեղեկացնում է այդ ժողովի կազմակերպման մասին: Այլ մանրամասներ պաշտոնապես չեն հաղորդվում: Սակայն թուրքական «Sonsayfa» լրատվական ծառայությունը, վկայակոչելով անանուն դիվանագիտական […]




