Ավանդների վերադարձման գործընթացին անդրդառնալով ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանն այսօր ասել է, թե կառավարությունն այս խնդրում պետք է փոխի իր դիրքորոշումը, քանի որ ավանդները ոչ թե փոխհատուցում են ինչ- որ բանի, այլ՝ տվյալ անձնավորության սեփականությունն են, և հարգելով տվյալ անձնավորության սեփականության իրավունքը, որն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, պետք է դրանք վերադարձնել։ Ուստի տվյալ անձնավորության սեփականությունը հանդիսացող […]
3 Փետրվար 2010
« Հունվարի 26-ին Հայաստանում էր գտնվում Վրաստանի վարչապետի գլխավորած միջկառավարական հանձնաժողովը, և արդյո՞ք այդ քննարկումների ժամանակ հայկական կողմը հնչեցրել է հետևյալ հարցադրումները, թե ի՞նչ քայլեր են արվում Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցուն կարգավիճակ տալու և հայոց լեզուն Ջավախքում տարածաշրջանային լեզու ճանաչելու ուղղությամբ»։ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցն ուղղված էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Ըստ պատգամավորի, մասնավորապես, […]
Կառավարություն-Ազգային ժողով հարց ու պատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին հետաքրքրում էր երկու հարց. նախ այն, որ Սոչիում երկու նախագահների հանդիպումից հետո որոշ աղբյուրներ տեղեկություն տարածեցին, որ ղարաբաղյան հակամարտության կագավորման սկզբունքների նախաբանում նշված է՝ բանակցություններին ԼՂՀ մասնակցության մասին: Ինչը սակայն, անմիջապես հերքեց ադրբեջանական կողմը: ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդանը հարցի առնչությամբ ասաց, թե […]
ԱԺ- կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ի պատասխան «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի բարձրացրած հարցի` գազի սակագնի հնարավոր բարձրացման հետևանքների ու այս ուղղությամբ կառավարության հնարավոր քայլերի մասին, վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց.«Գնագոյացման հարցերը գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում, գնաճի զսպման ուղղությամբ աշխատանքներ են ծրագրվում, այսօր էլ հարցի վերաբերյալ հանրապետության նախագահի մոտ խորհրդակացություն է հրավիրվել»: Վարչապետը նկատեց, […]
Այսօր ՀՀ կառավարություն-խորհրդարան հարց ու պատասխանի ժամին ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանը այսպիսի հարց ուղղեց արտաքին գերատեսչության ղեկավարին. «Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից, ավելի ստույգ՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունից հետո, թե ՝ Ղարաբաղի խնդրի շուրջ քննարկվող առաջարկությունների նախաբանը երկու երկրների միջև համաձայնեցված է, ադրբեջանցիները սկսել են հայտարություններ հնչեցնել, թե բանակցությունները մոտենում են […]
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության կարծիքով՝ երկրի խորհրդարանում տեղի ունեցած կատաղի ծեծկռտուքի համար պատասխանատվություն պետք է կրի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը։ Այս մասին հաղորդում է CNNTurk-ը։ «Մենք կասկածներ ունենք վարչապետի հոգեկան վիճակի առնչությամբ։ Թող ներողություն խնդրեն կատարվածի համար»,- հայտարարել է «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Մեհմեդ Շանդըրը։ Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ծեծկռտուք էր […]
Փետրվարի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սերժ Սմեսովին: Պաշտպանության նախարարը դեսպանին ներկայացրեց հաջորդ շաբաթ Ֆրանսիա կատարելիք այցի շրջանակներում նախատեսված միջոցառումների և հանդիպումների ծրագրերը` հույս հայտնելով, որ դրանց ընթացքում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազաբովանդակ հարցեր քննարկելու հնարավորություն կընձեռվի: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան հայ-ֆրանսիական բարեկամական ամուր կապերին` ընդգծելով սերտ […]
Ինչպես հաղորդում է РИА-НОВОСТИ լրատվական գործակալությունը, Իրանում տեղի է ունեցել սեփական արտադրության «Սիմորգ» տանող հրթիռի շնորհանդեսը: «Սիմորգ» պարսկերենից թարգմանաբար նշանակում է «Փյունիկ»: Ներկայացման արարողությանը ներկա են եղել նախագահ Մահմուդ Ահմադինեջադը և երկրի ռազմական ղեկավարությունը: Ի տարբերություն իր նախորդի` «Սաֆիրի», որը նախատեսված է արբանյակների արձակման համար, «Սիմորգը» նոր սերնդի թռչող ապարատ է: Պաշտոնատար անձանց խոսքով, այն […]
2009թ. Ադրբեջանում ամուսնալուծությունները կազմել են ամուսնությունների 7%-ը: Դրանց 22.6%-ը բաժին է ընկնում վաղ ամուսնություններին: 2009թ. մինչև 18 տարեկանը ամուսնացած կանանց թիվն Ադրբեջանում ավելացել է 10.4%-ով, ինչը անուղղակիորեն վկայում է բնակչության սոցիալական խնդիրների մասին: Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Խ.Ռաջաբլին առաջարկել է ավելացնել ամուսնությունների տարիքային շեմը, որն այսօր տղաների համար 18 տարին է, աղջիկների համար` 17: ArmAr.am
Հայաստանի Կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2010-2011 ուսումնական տարում Հունաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մինչև 10 ամիս ժամկետով հետբուհական կրթություն ստանալու կամ գիտահետազոտական աշխատանք կատարելու /2 կրթաթոշակ/ և հունարեն լեզվի ու քաղաքակրթության ամառային մեկամսյա դասընթացներին մասնակցելու /3 կրթաթոշակ/ համար: 1. Հետբուհական կրթության համար դիմորդները պարտադիր պետք է տիրապետեն հուներեն լեզվին և ընդունված լինեն […]




