Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամի գլխավորությամբ: Կողմերը քննարկել են ՀՀ կառավարության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր: Մասնավորապես անդրադարձ է արվել Հյուսիս-հարավ ծրագրի իրականացման ընթացքին եւ դրանում Համաշխարհային բանկի հնարավոր մասնակցության հարցին: Կարեւորվել է նաեւ Տաթեւի վանքի գյուղական ճանապարհի վերականգնման հարցը: Քննարկվել են […]
19 Փետրվար 2010
Փետրվարի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՆԱՏՕ-ի պաշտպանական քաղաքականության և պլանավորման դեպարտամենտի զորային պլանավորման վարչության պետ, Ֆրենկ Բոլանդին և պլանավորման ու վերանայման գործընթացի գնահատման խմբի ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ողջունելով հյուրերին` Սեյրան Օհանյանը նշեց, որ ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ շարունակական զարգացում է […]
Փետրվարի 19-ին ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում անվտանգության քաղաքագիտության բնագավառում գործող «Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ» և «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությունների գծով գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի հերթական նիստի օրակարգում ԵՊՀ Քաղաքագիտության ամբիոնի ասպիրանտ Աբրահամ Գասպարյանի «Ժողովրդավարացման հիմնախնդիրները և բանակի գործոնը հետսառըպատերազմյան Թուրքիայում» ատենախոսության պաշտպանությունն էր: «Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ» մասնագիտությամբ քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի […]
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիպյանի ներկայացմամբ այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը քննարկեց 2007 թվականի հոկտեմբերի 5-ին Դուշանբեում ստորագրված «Մշակութային արժեքների հափշտակումների դեմ պայքարում և դրանց վերադարձի ապահովման գործում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» և 2005 թվականի նոյեմբերի 25-ին Մոսկվայում ստորագրված «Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարի և դրանց վերադարձի ապահովման գործում […]
Այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը քննարկեց ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանի նամակը, որն առաջարկում էր հանձնաժողովին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և դրան առնչվող արձանագրությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպել: Սակայն հանձնաժողովականների մեծ մասը դեմ է արտահայտվել այդ առաջարկին` այն հիմնավորմամբ, որ ընթացող գործընթացներով պայմանավորված վաղաժամ է նման քայլը: Նաև նշվել է` նպատակահարմար է, […]
Այսօր տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Խորհրդակցության ժամանակ քննարկվել են չորրորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը և փետրվարի 22-25-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի որոշման նախագիծը։ ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 18 հարց։ ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում […]
«Ռուս-թուրքական էներգետիկ համագործակցությունը զարգանում է շատ ակտիվ տեմպերով եւ մենք բարձր ենք գնահատում Թուրքիայի դերը որպես կարեւոր գործընկերոջ»: Այդ մասին Թուրքիայի էներգետիկայի նախարարի հետ ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Սեչինը: Այս մասին հայտնում է «Ռեգնում»-ը: Մ. Սեչինը հայտարարել է, որ իր Թուրքիա կտարած այցը պայմանավորված է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մայիսին […]
Բուդապեշտում 6 տարի առաջ կատարված գազանային սպանության կապակցությամբ ժամանակին իրենց վրդովմունքն են արտահայտել ԱՄՆ կոնգրեսմենները: Այդ վրդովմունքը վկայությունն է քաղաքակիրթ մարդու վրա նման հանցագործության թողած ազդեցության, ինչը ոչ մի ընդհանրություն չունի սպանություն կատարած ոճրագործի ցեղակիցների մեջ դրա թողած տպավորության հետ: Ադամ ՇԻֆ, կոնգրեսմեն, Կալիֆորնիա «Ես ցնցված էի և վշտացած, երբ լսեցի Հունգարիայում հայ զինվորի սարսափելի […]
Լիբանանի արտաքին գործերի նախարար, դոկտոր Ալի Շամին այսօր ընդունել է այդ երկրում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանին: Լիբանանյան ԶԼՄ-ների հաղորդմամբ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Տեղեկատվության համաձայն նախարար Ալի Շամինը վերահաստատել է, որ Լիբանանի պաշտոնական դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ չի փոխվել, քանի որ Լիբանանը դիվանագիտական և […]
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանն այսօր հանդիպում էր կազմակերպել հայտնի հասարակական-քաղաքական գործիչ, գրող, հրապարակախոս, «Կիլիկիա» նավի նավապետ Զորի Բալայանի հետ: Ինչպես հայտնեց համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը, հանդիպումը կազմակերպվել է Գիրք նվիրելու օրվա, ինչպես նաև` Զ. Բալայանի ծննդյան 75-ամյակի կապակցությամբ: «Մենք բոլորս էլ քաջատեղյակ ենք ձեր գրական, հրապարակախոսական և հասարակական գործունեությանը և մեծ ակնածանքով […]




