5 Փետրվար 2010

Փետրվար 5, 2010թ. 20:20

Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու ճանապարհին` որպես լուծում, ընդգծվում է մադրիդյան սկզբունքներով առաջնադվելու փաստը, որում առաջադրվող  կետերն ակնհայտորեն հակասում են արցախահայության շահերին և որոնց շուրջ իրենց բացասական վերաբերմունքն են բազմիցս արտահայտել Հայաստանի քաղաքական ուժերը։ Այս դժգոհությունները, ու նաև  այն, որ բանակցող կողմերն այդպես էլ չկարողացան համաձայնության գալ դրանց շուրջ, եղան այն պատճառը, որ սկսվեց շրջանառվել Մադրիդյան սկզբունքների […]


Փետրվար 5, 2010թ. 20:15

Այսօր Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նաիրի Պետրոսյանն ազատվել է աշխատանքից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացրեց ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Ն. Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին` անցած ժամանակաշրջանում իր ղեկավարությամբ արդյունավետ համատեղ աշխատանքի համար: «Խորհրդարանը յուրահատուկ քաղաքական դպրոց էր, որտեղ ինձ հնարավորություն ընձեռնվեց ներկա գտնվելու […]


Փետրվար 5, 2010թ. 20:04

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւային: Նա Հանրապետության Նախագահին հանձնել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու վերաբերյալ  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նամակը: Հանրապետության Նախագահը շնորհավորել է Դաֆինա Գերչեւային այդ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել […]


Փետրվար 5, 2010թ. 19:40

Գերմանիայում բժշկուհի-ատամնաբույժը հրաժարվել է բուժել 16-ամյա դեռահասի ատամները, որի անունը եղել է Ջիհադ: «Ես չեմ բուժի մեկին, ում անունը նշանակում է «սրբազան պատերազմ անհավատների դեմ»,- ասել է նա: ArmAr.am


Փետրվար 5, 2010թ. 19:29

Ռուսաստանի Դաշնությունը կարծես թե չի բավարարվում մասնատված Վրաստանի ներկա վիճակից: Ըստ երեւույթին քիչ է համարում այն փաստը, որ Թբիլիսին այլեւս իրավունքներ չունի Աբխազիայում եւ Հարավային Օսիայում: Եվ, շատերի կարծիքով, Ռուսաստանն ու Վրաստանը կանգնած են նոր ռազմա-քաղաքական տարաձայնության առջեւ, թեպետ մի շարք փորձագետներ հիմնավորում են, որ “տաք” բախումից հնարավոր է դեռեւս խուսափել: Ակնհայտ է, որ այս […]


Փետրվար 5, 2010թ. 19:21

Ժողովրդի անվտանգության եւ խաղաղ ապրելու իրավունքի ապահովումը ԼՂՀ իշխանությունների գերխնդիրն է. ըստ «Ռեգնում» գործակալության` Արցախյան պատերազմում զոհվածների թանգարանում ասել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: «Ղարաբաղյան կարգավորման բանալին Ստեփանակերտում է, եւ մենք այն ոչ ոքի չենք տա: Ինչքան ուժեղ, կազմակերպված ու համախմբված լինենք, այնքան մեծ հնարավորություններ կունենանք այդ բանալին ճիշտ օգտագործելու»,- նշել է նա: […]


Փետրվար 5, 2010թ. 19:10

«Միայն քաղաքական միջոցներն ու ձեւաչափերը կարող են կարգավորել ցանկացած հակամարտություն», – հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նա նաև  հավելել է, «Հեռանկարում լուրջ ռազմական հակամարտություններ չեն կանխատեսվում»: Ըստ Բորդյուժայի` հետխորհրդային տարածքի առաջնորդների մեծ մասը անձամբ ծանոթ է «թեժ կետերում» տիրող իրավիճակին, եւ դա բավարար է խելամիտ ու ճիշտ որոշումներ կայացնելու համար: […]


Փետրվար 5, 2010թ. 19:05

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով գտնվում է Ստամբուլում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական համաժողովին մասնակցելու նպատակով, այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան։ Թուրքական Haberx-ի փոխանցմամբ՝ Հայաստանի պաշտպանության նախարարը պատրիարքարանում հանդիպել է արքեպիսկոպոս Սահան Սփաջյանի հետ։ Սահան արքեպիսկոպոսը ցանկություն է հայտնել, որ հայ-թուրքական հարաբերություններն ավելի լավանան, ինչին ի պատասխան նախարար Օհանյանը նշել է, որ […]


Փետրվար 5, 2010թ. 18:55

Ռուսաստանը բոլոր երկրներին կոչ է անում հրաժարվել միմյանց հակառակվելու արտաքին քաղաքականությունից եւ նոր մոտեցում ձեւավորել արդի հիմնախնդիրների լուծման համար. օտարերկրյա դեսպանների կողմից հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ,  դիմելով Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանին` ՌԴ նախագահը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը` աջակցել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: «Ռուսաստանը պատրաստ է հետագայում եւս […]


Փետրվար 5, 2010թ. 18:50

2009 թ-ի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանում ընդհանուր օգտագործման տրանսպորտային բեռնափոխադրումների ծավալը` նախորդ տարվա համեմատությամբ, աճել է 3,8 %-ով: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության 2009 թ-ի հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշների, անցած տարվա ընթացքում տրանսպորտային բեռնափոխադրումները կազմել են 9,74 մլն տոննա, այդ թվում` երկաթուղային ճանապարհով` 2,942 մլն տոննա (աճը 6,8 %), ավտոմոբիլային ճանապարհով` 5,636 մլն տոննա (աճը` 11,3 […]