22 Փետրվար 2010

Փետրվար 22, 2010թ. 20:03

ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախօրեին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած «Մայրենի լեզվի օր» պետական տոնին նվիրված հանդիսությունը: Երեկույթին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում տարբեր երկրների արտակարգ և լիազոր դեսպաններ, Երևանի քաղաքապետարանի […]


Փետրվար 22, 2010թ. 19:50

Փետրվարի 18-ին կայացել է «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության խորհրդի նիստը, որին հրավիրված էր նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը: ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից տեղեկացնում են, որ Արա Աբրահամյանը շնորհավորել է Օլեգ Եսայանին դեսպան նշանակվելու և խորհրդի ընդլայնված նիստին մասնակցելու կապակցությամբ: Նա ներկայացրել է կազմակերպության 2010 թ. գործունեության ծրագիրը: Դեսպան Եսայանը ելույթ […]


Փետրվար 22, 2010թ. 19:27

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նիստի օրակարգի շրջանակներում քննարկվել են Հյուսիս-հարավ ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ մի շարք հարցեր: Մասնավորապես անդրադարձ է եղել այդ ծրագրի իրականացման կազմակերպության (ԾԻԿ) ձեւավորման եւ խորհրդի աշխատանքների կազմակերպման եւ գործունեության թափանցիկության ապահովման հարցերին: ArmAr.am


Փետրվար 22, 2010թ. 19:20

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող  ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևային: Շնորհավորելով տիկին Գերչևային` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ,  նախարարը նշեց, որ կրթության ոլորտում նախարարության և Հայաստանում ՄԱԿ-ի գործակալությունների միջև համագործակցությունը միշտ արդյունավետ է եղել և հույս հայտնեց, որ այսուհետ ևս երկու կողմերը, պահպանելով ձևավորված լավագույն ավանդույթները, կնպաստեն […]


Փետրվար 22, 2010թ. 19:11

Փետրվարի 19-ին Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցն ընդունել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի Բելգիա – Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Էրիկ Ժադոյին, խմբի անդամ Վիլլեմ Ֆրեդերիկ Սխիլցին և խմբի քարտուղար Պատրիկ Պերեմանսին: Զրուցակիցները քննարկել են բարեկամության խմբի գործունեության ակտիվացմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերի իրականացման հեռանկարները: Կողմերը համակարծիք էին, որ միջխորհրդարանական դիվանագիտությունը մեծապես կնպաստի երկու երկրների քաղաքական […]


Փետրվար 22, 2010թ. 18:50

Ս.թ. փետրվարի 15-19-ն աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել ՆԱՏՕ-ի փորձագիտական թիմը` Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ 2009թ. գնահատման նպատակով: ՆԱՏՕ-ի փորձագիտական թիմը կազմված էր ՆԱՏՕ-ի Պաշտպանական քաղաքականության պլանավորման, Հանրային դիվանագիտության ստորաբաժանման, Միջազգային ռազմական անձնակազմի ներկայացուցիչներից: Գնահատումը իրականացվում էր հետեւյալ թեմաներով` քաղաքական հարցեր, հարաբերություններ հարեւանների հետ, դատական բարեփոխումներ, զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողություն եւ ժողովրդավարական հաստատությունների կառուցում, մարդու իրավունքների հիմնարար […]


Փետրվար 22, 2010թ. 18:30

Ռուբեն Սաֆրաստյան Նոր միտում Հայոց պահանջատիրության դեմ պայքարը տասնամյակներ շարունակ եղել և մնում է Թուրքիայի Հանրապետության կա­ռավարող շրջանների  կարևոր խնդիրներից մեկը`  Հայկա­կան հարցում պետական քաղաքականության մաս կազմելով։ Այն ունեցել է մի շարք փուլեր ու նպատակներ, տարվել է տարբեր ուղղություններով և ձևերով, օգտագործվել են բազմաթիվ միջոց­ներ ու հնարքներ։ Ցավոք, հայրենական պատմաքաղաքագիտական միտքը դժկամորեն է անդրադարձել այդ […]


Փետրվար 22, 2010թ. 18:11

«Տնտեսական ճգնաժամը Հայաստանում ավարտվել է»,- այս մասին փետրվարի 22-ին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Նա նշել է, որ նախորդ տարվա հունվար ամսի համեմատ արդեն 2,1 տոկոս տնտեսական աճ է գրանցվել։ «Նախորդ տարի միայն երեսուն միլիոն դոլարի տեխնիկա եւ սարքավորում է ներմուծվել Հայաստան, իսկ դա նշանակում է, որ արտադրողականության աճի արդյունքը մենք կտեսնենք այս տարի, […]


Փետրվար 22, 2010թ. 17:56

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Գայանե Կարախանյանի, տեղի ունեցած դատական նիստում պետք է քննության առնվեր «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքն ընդդեմ ՀՀ Ոստիկանության քննիչի այն որոշման, որով քննիչը կարճել էր ԶԼՄ-ներից մեկում Զարուհի Փոստանջյանի պատիվն ու արժանապատվությունը վիրավորող հրապարակումների վերաբերյալ պատգամավորի պահանջով հարուցված քրեական գործը: Նիստը սկսվելուց […]


Փետրվար 22, 2010թ. 17:44

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր  հաճախորդներին ու սպառողներին, որ «Արարատյան» պոմպակայանում վթարավերականգնողական  աշխատանքների հետ կապված  փետրվարի 23-ին, ժամը 10.00 մինչև փետրվարի 24-ի ժամը 10.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Եռանկյունի և Գործարանային թաղամասերի, Գ.Նժդեհ, Բագրատունյաց, Թադևոսյան, Արշակունյաց, Մանթաշյան, Սևանի, Լազոյի փողոցների, Արին-Բերդի փող. և նրբանցքների, Արցախի փող. 4-րդ նրբանցքի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Շենգավիթի մնացած […]