10 Փետրվար 2010

Փետրվար 10, 2010թ. 20:44

Փետրվարի 10-ի առավոտյան եռօրյա այցով Լիբանան է ժամանել ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը: Նա հյուրընկալվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Մայրավանքում. տեղեկացնում է կաթողիկոսության մամլո դիվանը: Նույն օրը Գեորգի Պետրոսյանին, Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանի ուղեկցությամբ, ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը: Առաջիկա օրերի ընթացքում ԼՂՀ արտգործնախարարը հանդիպումներ կունենա ավանդական քաղաքական կուսակցությունների լիբանանյան պատասխանատու մարմինների, ինչպես […]


Փետրվար 10, 2010թ. 19:53

«Ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, բոլորն արդեն սովորել են ադրբեջանական իշխանությունների ռազմատենչ հայտարարություններին: Բոլորն էլ արդեն գիտակցում են, որ ուժային տարբերակով ԼՂ հիմնախնդիրը լուծելու` Բաքվի ռազմատենչ հայտարարությունները քարոզչական հնարքներ են, որոնք ուղղված են ներքին լսարանին»: Այս մասին ասել է «Արևելք-Արևմուտք» հետազոտական կենտրոնի ղեկավար Արաստուն Օրուջլուն: Ինչպես փոխանցում է  «Թուրան» լրատվական գործակալությունը, Օրուջլուն […]


Փետրվար 10, 2010թ. 19:50

«Ես ինքս եմ պատրաստվում հրավիրել Նախագահ Ալիևին Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացման արարողությանը: Դա, իմ կարծիքով, կարող է լինել տարածաշրջանի համար շատ կարևոր և ինչ-որ տեղ նաև օրինակելի միջոցառում, որն ակնառու կերպով ցույց կտա, թե ինչպես պետք է լուծվեն առկա խնդիրները, որ յուրաքանչյուր, նույնիսկ ամենակարծրացած հակամարտություններն ունեն լուծման ուղի, և այդ ուղին միայն բանակցություններն են ու […]


Փետրվար 10, 2010թ. 19:27

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում` «Չեթթըմ Հաուս»-ում, ելույթ ունենալով, անդրադարձել է ադրբեջանական կողմից անվերջ հնչող պատերզմի կոչերին. «Հայաստանն ու Ղարաբաղը երբեք պատերազմ չեն սկսել ու չեն էլ սկսի: Մենք ատում ենք պատերազմը, ատում ենք ողջ հոգով և դրա համար մենք ունենք լրջագույն պատճառներ. մեր սերունդը ստիպված է եղել ուղիղ նայելու […]


Փետրվար 10, 2010թ. 19:20

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 10-ին հրամանագիր է ստորագրել Բորիս Առուշանյանին քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ նշանակելու մասին (լիազորությունների ժամկետըª 6 տարի)£ Հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2010 թվականի փետրվարի15-ից: ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


Փետրվար 10, 2010թ. 19:15

Հարգարժան Զորի Հայկի Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` Ձեր ծննդյան 75-ամյակի կապակցությամբ: Դուք պատկանում եք այն մարդկանց թվին, ովքեր հանդիսանում են իրենց հայրենակիցների հպարտությունն ու պարծանքը, ում ամբողջ կյանքը հայրենի երկրին ու հարազատ ժողովրդին  անմնացորդ ծառայելու վառ օրինակ է: Արցախում բարձր ենք գնահատում Ձեր հավատարմությունն ու նվիրվածությունը ազգային-ազատագրական […]


Փետրվար 10, 2010թ. 18:46

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ամերիկահայ աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկու ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը Լոնդոնի «Թեյթ» ժամանակակից արվեստների թանգարանում: Նախագահ Սարգսյանը շրջել է պատկերասրահում, ծանոթացել մեծանուն հայ նկարչի կտավների ամբողջական հավաքածուին: Ցուցահանդեսի բացման արարողությունից հետո Հայաստանի Հանրապետության Նախագահի և «Թեյթ» ժամանակակից արվեստների թանգարանի հոգաբարձուների խորհրդի […]


Փետրվար 10, 2010թ. 18:28

Եվրախորհրդարանի լիագումար նիստում քննարկման է դրվել Թուրքիայի մասին զեկույցը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Anka» լրատվական գործակալությունը: Աղբյուրի համաձայն` Եվրախորհրդարանն ընդունել է Թուրքիայի վերաբերյալ մի զեկույց, որում նշված է Կիպրոսից թուրքական զորքերի դուրսբերման մասին: Հիշեցնենք, որ Կիպրոսում բնակվող թուրքերի ֆիզիկական ու իրավական իրավունքները պաշտպանելու պատրվակով թուրքական 43 հազարանոց բանակը 1974թ. հուլիսին ներխուժեց Կիպրոս ու գրավեց […]


Փետրվար 10, 2010թ. 18:05

«Այս հանդիպումից անմիջապես հետո ես պատրաստվում եմ հրահանգել իմ աշխատակիցներին Հայաստանի ու Թուրքիայի միջև ստորագրված արձանագրություններն ուղարկել Ազգային ժողով` վավերացման գործընթացն սկսելու համար»,- Լոնդոնում` «Չեթթըմ հաուս»-ում ունեցած ելույթի ժամանակ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը հիշեցրել է, որ Հայաստանում արձանագրությունների վավերացման գործընթացն առաջ է ընթանում սահմանված կարգով, առանց ուշացումների, ինչ-որ տեղ նաև ընթացակարգային գրաֆիկից […]


Փետրվար 10, 2010թ. 17:57

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում. Շնորհակալություն, պարո՜ն Ռոբերթսոն, Ես առաջին անգամ եմ  «Չեթթըմ Հաուս»-ում և ուրախ եմ հյուրընկալվելու այսպիսի հեղինակավոր հաստատությունում: Երբ ինձ փոխանցում էին այստեղ ելույթ ունենալու հրավերը, ես դեռ չգիտեի, որ այս քննարկումը վարելու է իմ վաղեմի բարեկամն ու, եթե կարելի է ասել, «զինակիցը»` սըր Ռոբերթսոնը: Հիմա ինձ […]