Ռուսաստանն ու Աբխազիան ուղիղ ավիահաղորդակցություն են հաստատում: Այս մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները: Ավիահաղորդակցության հաստատման համաձայնագիրը, որին, իր կարգադրությամբ, հավանություն է տվել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, ստորագրելու են երկու երկրների կառավարությունները: Հիշեցնենք, որ առաջին քաղաքացիական ինքնաթիռը, որը երկար տարիներ անց վայրէջք էր կատարել Սուխումիի օդանավակայանում, եղել է ՌԴ ԱԳ նախարարի ինքնաթիռը` 2008թ. սեպտեմբերին ժամանելով Աբխազիա: […]
13 Փետրվար 2010
Ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովի ունեցած տվյալներով, Ադրբեջանի Դաշկեսանի շրջանում տեղակայված զորամասում տեղի ունեցած միջադեպի հետևանքով 2 մարդ ձերբակալվել է , մի քանիսն էլ հարցաքննության են ենթարկվել: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը: Հիշեցնենք, որ 2010 թվականի հունվարի 28-ին, Դաշկեսանում տեղակայված զորամասերից մեկում արտառոց միջադեպ էր տեղի ունեցել: Նույն զորամասի 2 զինվոր կրակ էին բացել […]
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը Ալ Ջազիրա հեռուստատեսությանը ՀԱՐՑ. Պարոն Նախագահ, արձանագրությունները երկու երկրների կողմից վավերացվելուց հետո, որո՞նք են լինելու հաջորդ քայլերը, ո՞րն է լինելու գործընթացի, այսպես ասած, այն «երջանիկ ավարտը», որին դուք ցանկանում եք հասնել: ՊԱՏԱՍԽԱՆ: Այդ արձանագրությունները գտնվում են իմ աշխատակազմում, և Երևան վերադառնալուց հետո ես դրանք ուղարկելու եմ Ազգային ժողով` վավերացման […]
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ Հայաստանի հավաքականը 7:0 հաշվով հաղթել է Սկանդինավիայի հավաքականին: Մեկնարկից հետո առաջինը գորգ են դուրս եկել Իրանի և Կուբայի հավաքականները: Խաղն ավարտվել է 4:3 հաշվով: Թուրքիա – Հունգարիա և Ռուսաստան – Վրաստան խաղերն ավարտվել են 6:1 հաշվով` Թուրքիայի և Ռուսաստանի հաղթանակով: Հունահռոմեական ըմբշամարտի […]
Օրերս Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բակրաձեի եւ Թուրքիայի փոխվարչապետ Բուլետ Արինի միջեւ կայացած հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են երկու երկրների տնտեսական եւ էներգետիկ նախագծերին: Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները: «Վրաստանը եւ Թուրքիան տնտեսապես ինտեգրված երկրներ են: Իսկ տնտեսական համագործակցությունը կայունության երաշխիքն է»,- նշվել է հանդիպման ժամանակ: Բակրաձեն իր հերթին առաջարկել է թուրքական կողմին իր […]
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանն այսօր հայտարարել է, որ աշնանը Հայաստանում տեղի կունենա աշխարհի ամենաերկար ճոպանուղու բացումը: Խոսքը դեպի Տաթև տանող ճոպանուղու մասին է: Սակայն մինչ ճոպանուղու կառուցումը կվերանորոգվի եկեղեցական համալիրը, այդ աշխատանքները կշարունակվեն մինչև 2012 թվականը: Հիշեցնենք, որ իրականացվող ծրագրի արժեքն է 6.8 մլն եվրո: Բեկոր Փափզյանը նաև ասել է, […]
Ամերիկյան ծովային հետևակայինները և աֆղանական բանակի մարտիկները գրավել են Մարջա քաղաքը, որը գտնվում էր թալիբների հսկողության տակ: Այս մասին տեղեկացնում է Associated Press գործակալությունը: ՆԱՏՕ-ի զորքերը գլխավորում է Նիկ Քարտերը, ըստ որի, գրոհի ընթացքում սպանվել է 5 գրոհային, իսկ 8-ին գերի են վերցրել: Հսկողության տակ են առնվել ծրագրված 13 օբյեկտներից 11-ը: ArmAr.am
Կատար կատարած այցելության շրջանակներում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Ինչպես հաղորդում է թուրքական «,Անադոլու,, գործակալությունը, հանդիպումն անցնելու է «,ԱՄՆ-մահմեդական աշխարհ,, համաժողովի շրջանակներում, որը սկսվում այսօր` փետրվարի 13-ին: Ըստ պաշտոնական հաղորդագրության, այդ հանդիպման ժամանակ քննարկվելու է իրավիճակը Մերձավոր Արեւելքում եւ Իրանում: ArmAr.am
Փետրվարի 11-ին Նյու-Յորքում տեղի է ունեցել քննարկում «Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատում. տարածաշրջանում անվտանգության և համագործակցության հեռանկարներ» թեմայով: Քննարկմանը, որը կազմակերպվել էր «Ֆլեթչեր» ակումբի և «The New Century Foundation»-ի կողմից, մասնակցել են միջազգային իրավունքի և հարաբերությունների մասնագետներ, Նյու-Յորքի գործարար և դիվանագիտական շրջանակների ներկայացուցիչներ: Քննարկման ժամանակ հնչել են հայկական և թուրքական կողմերի կարծիքները հայ-թուրքական […]
Նորահռչակ Աբխազիայի վարչապետ է դարձել Սերգեյ Շամբան, ով 13 տարի անընդմեջ ղեկավարել է Աբխազիայի արտաքին գործերի նախարարությունը: Աբխազիյաի նախագահի խոսքերով` Շամբան այժմ պետք է ամբողջությամբ զբաղվի երկրի զարգացման սոցիալ –տնտեսական հարցերով: Ինչպես ակնկալվում է ԱԳՆ պաշտոնը կզբաղեցնի Մաքսիմ Գվինդժիան: Աբխազիայի նախագահ ճանաչվելուց հետո, Բաղաբշը դե-ֆակտո արձակել է նախարարների կաբինետը, որը, ըստ Սահմանադրության, պետք է վերաձևավորվի […]




