1 Փետրվար 2010

Փետրվար 1, 2010թ. 20:14

Պատմվածք «Ի՞նչ կզրցիս, հըբը Աշոտիս աղջկանը ճեյեզին բուրդը վե՞վ տի էնե» (Ջավախքի բրբ.` Ի՞նչ ես խոսում, բա Աշոտիս աղջկա օժիտի բուրդն ո՞վ է պատրաստելու), սա Ջավախքի N գյուղում միայնակ ապրող Արուս տատիկի զայրացկոտ պատասխանն էր բոլորի այն հարցին, թե ինչպես և ինչու է նա միայնակ այդքան ոչխար և այլ անասուններ պահում: Մի քանի տարի էր, […]


Փետրվար 1, 2010թ. 19:59

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ փետրվարի 1-ին տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից 2009թ. իրականացված աշխատանքներին: Զեկույցով հանդես է եկել կազմակերպության գլխավոր տնօրեն Կարեն Եսայանը: Երկրի ղեկավարը բավարար է գնահատել Արցախի ներդրումային հիմնադրամի գործունեությունը` նշելով, որ չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությանը` կառույցն ի վիճակի է եղել կայուն կերպով իրականացնել նախատեսված ծրագրերը: […]


Փետրվար 1, 2010թ. 19:49

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հունվարի 25-28-ը պաշտոնական այցով գտնվում էին Ավստրիական Հանրապետությունում: Այցելության ընթացքում ստորագրվեց մշակույթի, կրթության և գիտության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր, որը թույլ կտա խթանել համագործակցությունը հումանիտար ոլորտներում: Կրթության և գիտության բնագավառում հուշագիրը հնարավորություն է տալիս Հայաստանի շահագրգիռ կազմակերպություններին և անձանց առավել մեծ […]


Փետրվար 1, 2010թ. 19:44

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը  ներկայացրել է այն իրավիճակը, որ տեղի է ունեցել ԵԽԽՎ-ում հունվարի 25-ից 29-ը `   ձմեռային նստաշրջանի ժամանակ, երբ Եվրոպական ժողովրդական կուսակցություն խումբը պահանջել էր վիճարկել Հայաստանի պատվիրակության լիազորությունները: Հայտնի է, որ մինչև ԵԽԽՎ նոր նախագահ ընտրելը, եթե կան փոփոխություններ պատվիրակությունների կազմում, ապա դրանք պետք է հաստատի Վեհաժողովը: «Այդ պարագայում […]


Փետրվար 1, 2010թ. 19:36

Ս. թ. հունվարի 28-ին Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը հայ համայնքի հետ համատեղ կազմակերպել է միջոցառումներ` նվիրված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման 18-րդ տարելիցին: Սանկտ-Պետերբուրգի Սբ. Կատարինա եկեղեցում կատարվել է ժամերգություն` նվիրված հայ բանակի ստեղծման տոնին, այնուհետև տեղի է ունեցել ընդունելություն եւ համերգ: Բանակի ստեղծման 18-րդ տարելիցի տոնին մասնակցել են Սանկտ-Պետերբուրգի բարձրագույն զինվորական ուսումնական հաստատություններում սովորող […]


Փետրվար 1, 2010թ. 19:31

Հունվարի 28-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդեց, որ Դաշքեսանի շրջանում տեղակայված զորամասերից մեկում տեղի է ունեցել սարսափելի դեպք. ադրբեջանական բանակի երկու զինծառայողներ` Էլհան Բայալի օղլի Ազիզովը և Սադիգ Էթիբար օղլի Մամեդովը ինքնաձիգներով ներխուժել են զորամասի հրամանատարական կետ և անկանոն կրակ բացել զորամասի ղեկավարության ու սպաների վրա, ինչի հետևանքով չորս սպա տեղում մահացել է, երկուսը վիրավորվել: […]


Փետրվար 1, 2010թ. 19:10

Ադրբեջանը պաշտոնապես հրաժարվել է գալ Երևան` մասնակցելու հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությանը: Այս մասին հայտնի էր դարձել դեռևս հունվարի 23-ին, երբ Ադրբեջանի ֆեդերացիայի նախագահ Նամիկ Ալրևը հայտարարել էր հնարավոր հրաժարականի մասին` մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկմանը: Իսկ հունվարի 30-ին Ադրբեջանի հունահռոմեական ընմբշամարտի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է Հայաստան գալուց հրաժարվելու մասին` նամակ ուղարկելով ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա: […]


Փետրվար 1, 2010թ. 19:01

2010 թ. հունվարի 29-ին Ն.Գ. ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կատարեց Նորվեգիա, որի ընթացքում քաղաքական բանակցություններ վարեց ԱԳ Նախարար Յոնաս Գահր Շտյորեի հետ: Նախարարներն անդրադարձան հարցերի լայն շրջանակի, որոնց շարքում էին երկկողմ հարաբերությունները, Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակին, ինչպես նաեւ` Եվրոպական ինտեգրմանը եւ համագործակցությանը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: Հայտնելով երկկողմ հարաբերությունները հետագայում եւս զարգացնելու […]


Փետրվար 1, 2010թ. 18:26

Ս.թ. հունվարի 28-ին Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգի Գերմերսհայմ քաղաք և հանդիպել այնտեղ տեղակայված հայ խաղաղապահների հետ, որոնք նախապատրաստական դասընթացներ են անցնում գերմանացի գործընկերների հետ Աֆղանստան մեկնելուց առաջ: Պատվիրակությունը հանդիպել է նաեւ «Գեներալ-Հանս-Գրաֆ-Սպոնեկ» անվամբ զորանոց-ուսումնական կենտրոնի հրամանատարական անձնակազմի հետ: Հանդիպման ընթացքում հրամանատարական անձնակազմը մանրամասն ներկայացրել է ուսումնական ծրագրերը, որոնց […]


Փետրվար 1, 2010թ. 18:21

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը հունվարի 30-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Մեդվեդևի՝ այս տարվա մայիսին Թուրքիա կատարելիք այցի մանրամասները: Նախագահները շեշտել են, որ այդ հանդիպումն առանցքային նշանակություն է ունենալու երկու երկրների հետագա հարաբերություններում: Հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ունեցած […]