12 Փետրվար 2010

Փետրվար 12, 2010թ. 20:20

Փետրվարի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կորեայի դեսպան Լի Քյու-Հենին`Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Դրական գնահատելով դեսպանի պաշտոնում Լի Քյու-Հենի իրականացրած գործունեությունը` նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Հայաստանի և Կորեայի արդյունավետ համագործակցության եւ համատեղ իրականացրած ծրագրերի կապակցությամբ: Կողմերն անդրադարձան քաղաքական երկխոսության ակտիվացմանը, առևտրատնտեսական, կրթության, մշակույթի ոլորտներում գործակցության խթանմանն ուղղված քայլերին: Դեսպան Քյու-Հենին ներկայացրեց կորեական թերակղզում […]


Փետրվար 12, 2010թ. 20:00

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Zaman»-ը, ապրիլի 11-14-ը Վաշինգտոնում տեղի կունենա Ամերիկյան-թուրքական խորհրդի տարեկան խորհրդաժողովը: Խորհրդաժողովին հրավիրվածների շարքում են Թուրքիայի վարչապետ Էրդողանը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը եւ այլ թուրք ու ամերիկացի պաշտոնյաններ: ArmAr.am


Փետրվար 12, 2010թ. 19:45

21-րդ օլիմպիական խաղերի բացմանը հաշված ժամեր են մնում: Սպիտակ օլիմպիադայի բացման արարողությունը առաջին անգամ տեղի է ունենալու փակ մարզապալատում` 55 հազար տեղանոց BC Place-ում, որն այլ կերպ անվանում են Բրիտանական Կոլումբիայի հրապարակ: Հանդիսությունն սկսվելու է Կանադայի վարչապետ Ստեֆան Հարպերի բացման խոսքով, որին հետևելու է մասնակիցների շքերթը: Գրեթե դիմակահանդեսային շոուն կազմակերպվելու է կանադական աբորիգենների մշակույթի նմանակությամբ: […]


Փետրվար 12, 2010թ. 19:30

Թեհրանը խիստ քննադատության է ենթարկել Կանադային  նախկին փոխդեսպանի` ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության հետ կապ ունենալու համար: Իրանի արտաքին գործերի նախարարն ասել է,որ Կանադայի նախկին փոխդեսպանի արարքը հակասում է դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային , ուստի Կանադայի կառավարությունը այս հարցի առնչությամբ պետք է հստակ բացատրություն ներկայացնի իրանական կառավարությանը: Կանադայի նախկին դեսպանն Իրանում Քենեթ  Թեյլորը ավելի վաղ […]


Փետրվար 12, 2010թ. 19:17

2003-ի նոյեմբերին Ստամբուլում կազմակերպած պայթյունների համար ցմահ դատապարտված անձանցից մեկը՝ Լուայի Սակկան վճռաբեկ դատարանում իր պահվածքով լուրջ իրարանցում է առաջացրել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Iha լրատվական գործակալությունը: Վերջինիս  փոխանցմամբ՝ փետրվարի 12-ին Վճռաբեկ դատարանի որոշմամբ տեղի ունեցած առաջին դատական նիստի ժամանակ մասնակցել են Ալ Ղաիդայի ղեկավար կազմի ներկայացուցիչ Լուայի Սակկան ու  յոթ ձերբակալվածներ։ Լուայի Սակկան […]


Փետրվար 12, 2010թ. 19:10

Լոնդոնի ոստիկանությունը հետաքննում է սկանդալային իրադարձություն` արքայազն Էնդրյուի` Յորքի հերցոգի վարած «ջիպը» Բուկինգեմյան պալատ մտնելիս հարվածել է ոստիկանին, որը ցանկանում էր թագավորական ընտանիքի անդամի ճանապարհից հեռացնել ճապոնացի երկու զբոսաշրջիկի: Վնասվել է ոստիկանի ձեռքը. տեղի ունեցածի մասին նա հայտնել է իր ղեկավարությանը: Ոստիկանությունը և Բուկինգեմյան պալատի համապատասխան ծառայությունները հրաժարվում են որևէ մեկնաբանությունից,- հայտնում է «Ինտերֆաքսը»: ArmAr.am


Փետրվար 12, 2010թ. 19:00

Ս.թ. փետրվարի 11-ին Լեհաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցան քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Լեհաստանի ԱԳՆ-երի միջև: Հայկական կողմից պատվիրակությունը ղեկավարում էր ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը, լեհական կողմից` Լեհաստանի ԱԳ փոխնախարար Անջեյ Կրեմերը: Օրակարգում ընդգրկված էին մի շարք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև` տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը, […]


Փետրվար 12, 2010թ. 18:44

Այսօր ժամը 2:40-ի սահմաններում, «,ԳԱԶել,, մակնիշի միկրոավտոբուսը Գյումրի-Երևան ճանապարհի 63-րդ կմ-ին ընկել է ձորը։ Միկրոավտոբուսի ուղևոր, 1953թ. ծնված Մանյա Մուրադյանը տեղում մահացել է, իսկ վարորդը և 10 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի հիվանդանոց։ Կատարվում է նախաքննություն։ ArmAr.am


Փետրվար 12, 2010թ. 18:35

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան. «Ջավախքում հայ բնակչության խնդիրները բարձրացվել են հունվարի 26-ին Երեւանում կայացած հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստում» (փետրվար 03, 2010): Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի համանախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Վոլոդյա Բադալյան. «Հայ–վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի օրակարգում չի եղել նաև Ջավախքի հարցը» (հունվար 26, 2010)։ 2010թ. հունվարի 26-ին Երևանում անցկացված հայ-վրացական տնտեսական համագործակցության […]


Փետրվար 12, 2010թ. 18:25

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Մեծ Բրիտանիայում «Չաթեմ Հաուզ»-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթին: «Ադրբեջանը չի կարող թույլ տալ, որ ԼՂ բանակցությունները շարունակվեն հետագա 15-20 տարիներին։ Այսօրվա ստատուս քվոն արդեն աշխարհում որեւէ մեկին չի բավարարում՝ բացի, երեւի, Հայաստանից: Հարցը պետք է լուծվի կոնկրետ ժամանակային շրջանակներում»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, […]