25 Փետրվար 2010

Փետրվար 25, 2010թ. 20:33

Թուրքիայի նախագահի նստավայրում այսօր 3 ժամ տեւած Գյուլ-Էրդողան-Բաշբուղ հանդիպումից հետո հաղորդագրություն է տարածվել, ըստ որի` քննարկվել է բարձրաստիճան զինվորականների ձերբակալությունների հարցը եւ նշվել է, որ ամեն ինչ իրականացվելու է սահմանադրական կարգի ու օրենքների համաձայն։ Այս մասին տեղեկացնում է news.am-ը: Հանդիպումից հետո վարչապետ Էրդողանը լրագրողներին կարճ պատասխանել է, թե «հանդիպումը բավականին լավ է անցել»: ArmAr.am


Փետրվար 25, 2010թ. 19:56

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության հայտարարությունը Խոջալու բնակավայրում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հերթական տարելիցի կապակցությամբ վաղուց արդեն մահու չափ ձանձրալի դարձած հակահայկական քարոզչությունը այս տարի Ադրբեջանում բացառիկ թափ է ստացել: Պաշտոնական Բաքվի զրպարտությունների կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունն իր պարտքն է համարում հիշեցնել, որ 1992թ. փետրվարի 25-ից 26-ը ռազմական գործողություն է կազմակերպվել […]


Փետրվար 25, 2010թ. 19:44

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում S-300 զենիթա-հրթիռային համակարգերի տրամադրման վերաբերյալ Իրանի հետ կնքված գործարքի կատարումից: Այս մասին հայտնում է ռուսական «Կոմերսանտը»: Միաժամանակ  Լավրովն ընդգծել է, որ մինչ այդ անհրաժեշտ կլինի կարգավորել մի շարք հարցեր: Դրանից մեկը, ըստ նախարարի, հավատարիմ մնալ որդեգրած սկզբունքին`  «չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կարող են ապակայունացնել […]


Փետրվար 25, 2010թ. 19:36

Թուրքական մամուլը շարունակում է գնահատականներ տալ  ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմանը: Լրատվամիջոցներում հնչում են հերթական գնահատականները, թե. «ՀՀ ՍԴ որոշումը Թուրքիային և Ադրբեջանին հասցրել է դիվանագիտական մեկուսացման»: Թուրք վերլուծաբանները միաժամանակ արձանագրում են, որ Թուրքիայի որդեգրած քաղաքականությունը` շաղկապել  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը արցախյան  հիմնախնդրի լուծման հետ` ձախողված է: Քաղաքական վերլուծաբանները իրավիճակից ելքեր են փնտրում: Դրանցից մեկը հետևյալն […]


Փետրվար 25, 2010թ. 19:12

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հաջորդ շաբաթ մեկնելու է Լատինական Ամերիկա, ներառյալ նաև Բրազիլիա: ԱՄՆ պետքարտուղարը փորձելու է ձեռք բերել այդ երկրների աջակցությունը Իրանի միջուկային նկրտումների դեմ պայքարում, մասնավորապես, ստանալ նրանց համաձայնությունը Իրանի  դեմ  պատժամիջոցներ կիրառելու հարցում: ArmAr.am


Փետրվար 25, 2010թ. 18:52

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ  ընկերության դժվարին, բայց և  ձեռքբերումներով լի ուղին  բացահայտելու  հնարավորություն ունեցան Լիբանանի հայկական ամենօրյա վարժարանների և Հայկազյան համալսարանի ուսանողները: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, եզրափակելով մոտ մեկ տարի առաջ մեկնարկած և Հայաստանի գրեթե բոլոր բուհերում անցկացված «ՎիվաՍել-ՄՏՍ` բիզնես, որն ունի առաքելություն՚ թեմայով դասախոսությունների շարքն, այցելել է Լիբանան և հանդիպել հայրենիքում գործունեություն ծավալող […]


Փետրվար 25, 2010թ. 18:30

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդման արարողությանը մասնակցելու համար Կիև մեկնած Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպում է ունեցել Կիև ժամանած Շվեյցարիայի արտգործնախարար Միշելին Քալմի Ռեյի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյմս Ջոնսի հետ։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ հանդիպումների գլխավոր թեմաներն են եղել Իրանի միջուկային ծրագիրը, Կովկասում վերջին շրջանում տեղի […]


Փետրվար 25, 2010թ. 18:15

«Ցավով եմ արձանագրում, որ Խոջալուի հետ կապված փաստերը խեղաթյուրելու ադրբեջանական կողմի ջանքերի հետևանքները, մասնավորապես, իսլամական աշխարհում, մասսամբ հաջողությամբ են պսակված։ Մյուս երկրներում՝ Եվրոպայում և ԱՄՆ-ում, այդ ջանքերը Ադրբեջանի կողմից հիմա էլ շարունակվում են։  Այդ ստահոդ տեղեկություններին մենք փորձում ենք հակադրել ճշմարտությունը, միջազգային հանրությանը ներկայացնելով իրականությունը»։ ArmAr.am-ի հարցազրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար, ՀՀ ԱԺ […]


Փետրվար 25, 2010թ. 17:50

«,Մոսկվա,, կինոթատրոնի ամառային դահլիճի զբաղեցրած հողատարածքը անհատույց` սեփականության իրավունքով կօտարվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։ Այսպիսի որոշում է կայացրել ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում` ընդունելով «,Մոսկվա կինոթատրոն,, ՍՊԸ տնօրինության համապատասխան առաջարկությունը։ Հիշյալ տարածքում կկառուցվի խորհրդային իշխանության կողմից քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու նման եկեղեցի։ Պատմություն. Երևանի Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին գտնվում էր Շահարում: Խորհրդային իշխանության որոշմամբ 30-ականների սկզբին […]


Փետրվար 25, 2010թ. 17:32

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըջը ասել է. «Թուրքիային չի հետաքրքրում` Հայաստանը կվավերացնի՞ հայ-թուրքական արձանագրությունները, թե՞ ոչ, քանի որ արդեն հաստատել է իր դիրքորոշումն այդ հարցում»: Դեսպանը նաև անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի մարտի 1-ին սպասվող քննարկմանը: Նա  հայտարարել է. «Ամերիկացի օրենսդիրներն իրենց գործով չեն […]