23 Փետրվար 2010

Փետրվար 23, 2010թ. 20:00

ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության» կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը «Նովոստի Արմենիա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնալով ամեն տարի ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից, այսպես կոչված, «Խոջալուի ողբերգական դեպքերի» մասին լայնորեն տարածվող ապատեղեկատվությանը`ասել է.« Չնայած ադրբեջանական կողմի ջանքերին` օր օրի ավելանում են ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից Խոջալուի դեպքերի վերաբերյալ տարածվող կեղծիքները բացահայտող փաստերը: Օրինակ` 1992թ.-ի, այսպես կոչված, […]


Փետրվար 23, 2010թ. 19:35

Այսօր ելույթ ունենալով ՀՀ Ազգային ժողովում ՀՀԿ կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը ասել է, թե վերջին շրջանի իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նախաձեռնությունը գտնվում է  հայկական կողմի ձեռքում: Իսկ դրա վառ ապացույցը  թե’ նախագահ Սարգսյանի ուղերձն է Գյուլին, և թե’ երկրի ղեկավարի լոնդոնյան ելույթը: «Նախագահի ուղերձը ազդակ էր ուղղված Թուրքիային և միջազգային […]


Փետրվար 23, 2010թ. 19:15

«Տեղեկատվական տեխնոլոգիաները հանրակրթությունում. խնդիրներ և հեռանկարներ» թեմայով այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցավ մամուլի ասուլիս: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արեգ Գրիգորյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության հանրակրթության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցական  տեխնոլոգիաների  ներդրման  գործընթացը: Բանախոսը նշեց, որ Հայաստանի  դպրոցների  ինտերնետային  ցանցը  (ՀԴԻՑ) հանրապետության չորս առաջատար ինտերնետ-մատակարարների (ԱրմենՏել, Արմինկո, Վեբ, Էյ-Դի-Սի) օպտիկական մալուխներով համակցված սերվերերային […]


Փետրվար 23, 2010թ. 19:00

Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն հանձնաժողովը 14 ռադիոհեռուստաընկերությունների թույլատրել է հաղորդումներ հեռարձակել տարբեր լեզուներով և բարբառներով: Այսօրվա նիստում ընդունած որոշումով, թույլատրված լեզուների թվում է նաև քրդերենը: Հեռարձակման շրջաններն են Մարդինը, Շանլիուրֆան և Դիարբեքիրը: Տարօրինակն այս երկրի քաղաքակրթական նկրտումներն են և եվրոպական երկրների շարքը դասվելու ձգտումը այն դեպքում, որ 21-րդ դարում հանկարծ որոշել է, որ ազգային […]


Փետրվար 23, 2010թ. 18:45

ՀՀ խորհրդարանում պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, հանդես գալով հայտարարությամբ, նշեց, որ Հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրի հարցը գերազանցապես կախված է ոչ թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետագա ընթացքից, այլ ԱՄՆ-Թուրքիա-Ռուսաստան-Եվրամիություն քառանկյան վերադասավորումների հավանականությունից։ Այդ պատճառով արձանագրությունների հանդեպ վերաբերմունքի հարցում ներկայումս Հայաստանին հակացուցված են կտրուկ շարժումները՝ առնվազն մինչև առաջիկա ապրիլ ամսվա կեսերը, երբ կլրանա Մեծ եղեռնի 95-րդ տարելիցը։ Պատգամավորն ընդգծեց, որ […]


Փետրվար 23, 2010թ. 18:30

Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 22-ին ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը: ArmAr.am


Փետրվար 23, 2010թ. 18:15

«Ժառանգություն»  խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը, անդրադառնալով «ՙՀՀ միջազգային պայմանագրերի մասին»  ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ կառավարության ներկայացրած օրինագծին, մեկ անգամ  ևս  անդրադարձավ  այն խնդրին, որ խախտվել են հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգերը։ Ապա կարծիք հայտնեց, որ իհարկե օրենքը լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն ունի, սակայն դա չպետք է վերաբերի միայն միջազգային պայմանագրի կնքմանն ու դադարեցմանը, այլ ավելի […]


Փետրվար 23, 2010թ. 17:49

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանը ելույթ ունենալով քննարկվող հարցի շուրջ նախ նշեց, թե հույս ունի, որ արձանագրությունների քննարկումը ԱԺ ամբիոնից, այնուամենայնիվ, տեղի չի ունենա։ Այնուհետև՝ խոսելով ՙՄիջազգային պայմանագրերի մասին՚ ՀՀ օրենքում  փոփոխություններ կատարելու մասին, ասաց. «Համոզված եմ, որ այս նախագծի կարիքը բացարձակապես չկար, քանի որ հայ-թուրքական արձանագրությունները կասեցնելու և դադարեցնելու համար ընդամենը պետք է, որպեսզի […]


Փետրվար 23, 2010թ. 17:10

Ինչպես տեղեկացրել ենք քիչ առաջ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը  ՀՀ խորհրդարանի  քննարկմանն է ներկայացրել  ՀՀ միջազգային պայմանագրերի մասին օրենքում լրացում կատարելու մասին» հարցը: Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը,  ներկաներին հիշեցրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ եթե հայ-թուրքական գործընթացը ձգձգվի, ապա Հայաստանը հիմնվելով կատարելիք փոփոխությունների վրա կարող է դուրս գալ […]


Փետրվար 23, 2010թ. 17:00

Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Մուրադ Գյուզթոքլուսուն խոսելով հայ-թուրքական հարաբերություններից ու ստորագրված արձանագրությունների մասին ասել է հետևյալը. «Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ղեկավարությունը,   հավատացել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խոսքերին եւ ադրբեջանական հողերի «բռնազավթման» վերացման մասին չի նշել ստորագրված արձանագրություններում։ Այդ պատճառով Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները երկիրը հասցրեցին անհաջողության»։ Կուսակցության փոխնախագահը համոզված է, որ Թուրքիան` […]