19 Հուլիս 2010

Հուլիս 19, 2010թ. 14:01

Այսօր Երևանի մամուլի ակումբը նշեց իր հիմնադրման 15 -ամյակը: Ակումբի տնօրեն Բորիս Նավասարդյանը ասաց որ 15-ամյակը հոբելյանական չի համարում, դրա համար էլ այդքան մեծ շուքով չեն նշում: «Մենք առաջիկայում շատ լուրջ անելիքներ ունենք, մեծ շուքով կնշենք 20-ամյակը: Մենք, իհարկե, չենք հասել բոլոր այն նպատակներին, որոնք դրված են մեր առջև, սակայն համոզված ենք, որ դրանց հասնելու […]


Հուլիս 19, 2010թ. 13:46

«Հայոց աշխարհ» օրաթերթը նկատում է, որ ղարաբաղյան բանակցային գործընթացում նկատվող վերջին աշխուժացումներին զուգահեռ, ակտիվանում է նաեւ թուրքական դիվանագիտությունը` փորձելով Հայաստանին ու հայությանը ներքաշել նորանոր ծուղակների մեջ: Հայկական ճակատում, ըստ թերթի մեկնաբանի, Թուրքիայի ներկա ակտիվացումը թելադրված է միայն ու միայն սեփական ազդեցությունը եւ հայ-թուրքական սահմանի բացման հարցում Արեւմուտքի շահագրգռության գործոնը Ղարաբաղյան բանակցային գործընթացի <<կշեռքների վրա>> նետելու […]


Հուլիս 19, 2010թ. 13:39

Երեկ Վրաստան է այցելել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այցի շրջանակներում Բաթումի նորակառույց Sheraton հյուրանոցում տեղի ունեցան կառավարական երկու պատվիրակությունների բանակցությունները: Ինչպես հայտնում է Վրաստանի կառավարությունում «Կոմերսանտ» թերթի աղբյուրը, բնակցությունների ընթացքում մի շարք ոլորտներում կողմերը պայմանավորվածությունների են հասել: Մասնավորապես`պայմանավորվածություն է ձեռք բերվել Միջին Ասիայից Թուրքիա և Եվրոպա համատեղ տարանցիկ փոխադրման հանձնաժողովի ստեղծման մասին, ինչպես նաև` Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս […]


Հուլիս 19, 2010թ. 13:35

Հուլիսի 8-ին և 9-ին Ստամբուլում և Անկարայում Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) անցկացրեց հայ-թուրքական փորձագիտական քննարկումներ` Ստամբուլում գործող Գլոբալ քաղաքական միտումների կենտրոնի (ԳՔՄԿ) մասնակցությամբ և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ: 2010 թ. հուլիսի 8-ին ԳՔՄԿ-ն Ստամբուլի մշակույթի համալսարանում հյուրընկալեց «Հայաստան-Թուրքիա փորձագիտական քննարկումներ» վերտառությամբ կոնֆերանսը, որին մասնակցեցին հայ, թուրք ու միջազգային լրագրողներ, դիվանագետներ և փորձագետներ: Անադոլու […]


Հուլիս 19, 2010թ. 13:17

Մարատ Սարգսյանը 2009 թվականին ավարտել է Լիտվայի երաժշտության և թատրոնի ակադեմիան`մասնագիտանալով կինոյի և հեռուստատեսային ռեժիսուրայի մեջ:


Հուլիս 19, 2010թ. 13:15

Վաղը, հուլիսի 20-ին, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) հայտարարելու է մրցույթ 18 հեռուստաընկերությունների համար:  Տեղեկացնենք, որ մրցույթի անցկացման համապատասխան կարգը` ՀՀ տարածքում թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների մրցույթներ հայտարարելու մասին հանձնաժողովի նիստում ընդունվել է հուլիսի 15-ին: Ըստ կարգի, մրցույթի հայտարարության օրվանից սկսված 83-ից մինչև 93-րդ օրը ներառյալ հանձնաժողովը ստանալու է մրցույթին […]


Հուլիս 19, 2010թ. 13:01

,երբ բանակցությունների ժամանակ խոսում ենք Լեռնային Ղարաբաղի մասին, արդյո՞ք մենք չպետք է խոսենք Նախիջևանի մասին»:


Հուլիս 19, 2010թ. 12:48

Ղազախստանի նախագահ Նազարբաեւը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ քննադատել է Եվրամիությանը Nabucco գազամուղի կառուցման հարցում անգործության համար: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ Ղազախստանը պատրաստ է մասնակցել ծրագրում: Նա ասել է նաեւ, որ այն բանի համար, որպեսզի Ղազախստանը մասնակցի Nabucco-ին, անհրաժեշտ է կամ շարունակել գազամուղը Կասպից ծովի հատակով, կամ Կասպից ծովի […]


Հուլիս 19, 2010թ. 12:42

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Արարատի ժառանգությունը» շարքի ութերորդ հատորը` «Սուրբ Էջմիածինը և Հայոց Ցեղասպանությունը» խորագրով (աշխատասիրությամբ Ավագ Հարությունյանի): Սույն ժողովածուն պարունակում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՙԱրարատ՚ պաշտոնական ամսագրի էջերում տեղ գտած հրապարակումները Հայոց Ցեղասպանության և առհասարակ Հայկական հարցի վերաբերյալ […]


Հուլիս 19, 2010թ. 12:32

Իրանի պաշտպանության նախարար Բրիգադիեր Ահմադ Վահիդին իր հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ իր հերթին տարածաշրջանային համագործակցության կոչ է արել: