ՀՀ ֆինանսների նախարարության Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան գործակալության կողմից 12.07.2010-18.07.2010 թթ-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով` ՈՍԿԻ` գնման գին` 12991.89 (-466.41), բացթողնման գին` 14121.62 (-506.97), ԱՐԾԱԹ` գնման գին` 193.25 (-9.32), բացթողնման գին` 210.05 (-10.13), […]
Հուլիս 2010
Ինտերնացիոնալիզմի «օրորը» մեկ օր իսկ չմթագնեց վրացու ու ադրբեջանցու հակահայ մտքի զգոնությունը, գեթ մեկ օր չլռեց ավերիչ քլունգը…
Իրանի կրթության ոլորտի պաշտոնյաները որոշել են 1000 հոգևորականների ուղարկել Թեհրանի դպրոցներ` արևմտյան ներգործությանն ու քաղաքական ընդդիմությանը դիմակայելու համար: Այդ մասին հայտարարել է Թեհրանի կրթության վարչության փոխտնօրեն Մոհամադ Բոնիադին: Նա տեղեկացրել է,որ մայրաքաղաքի դպրոցներում հոգևորականներն իրենց աշխատանքը կսկսեն աշնանը` սեպտեմբեր ամսին: Իսկ թե ինչու սեպտեմբերից, Մոհամադ Բոնիադին ասել է, որ այդ կերպ հնարավոր կլինի ուսանողներին «հեռու […]
Հուլիսի 14–15–ը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կհանդիպեն Եկատերինբուրգում։ Այս մասին տեղեկացնում է «Ռուսաստանի ձայնը». հաղորդման համաձայն, հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են երկկողմ համագործակցության և գլոբալ քաղաքականության ամենահրատապ հարցերը։ Մասնավորապես, ինչպես տեղեկացրել է ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն, քննարկման առանցքում են լինելու «Հյուսիսային հոսք» գազատարի կառուցումը, ռազմավարական համագործակցությունը ռուսական և գերմանական […]
Խորեն աբղ. Հովհաննիսյանը հորդորեց նրանց` նմանվել այն սերմնահատիկին, որ ընկավ պարարտ հողի մեջ ու պտուղ տվեց…
Շրջափակման վերացումից կշահեն ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլ նաև Եվրոպայի գործարարները:
Հուլիսի 12-ին Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանյան Հանրապետության փոխվարչապետ, պաշտպանության նախարար Էլիաս Մըրրի (Elias Murr) հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորություններն ու հեռանկարները տարբեր ոլորտներում` շեշտը դնելով մասնավորապես պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության վրա: Նշվել է բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների կարևորությունը: Էլիաս Մըրրը իր հատուկ գնահատանքն է արտահայտել Լիբանանում բնակվող հայ […]
Հուլիսի 13-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար պարոն Դամթյու Դեսալեյնին (Damtew Dessalejne)` հավատարմագրման նամակի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպան Դեսալեյնին Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ բազմամյա արդյունավետ համագործակցության կապակցությամբ, ընդգծելով, որ գրասենյակն իր գործունեությունը սկսել է Հայաստանում Ադրբեջանից բռնագաղթած շուրջ […]
Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցության հերթական համագումարը տեղի կունենա հուլիսի 17-ին, ժամը 11.00-ին, Թեքեյան կենտրոնի մեծ դահլիճում: Կուսակցության թվով երկրորդ համագումարի նպատակն է հստակեցնել կուսակցության դիրքորոշումը երկրի ներքաղաքական եւ արտաքին քաղաքական հիմնական մարտահրավերների շուրջ: Համագումարում հաշվետու զեկուցումով հանդես կգա կուսակցության ատենապետ Հակոբ Ավետիքյանը: Պատգամավորների քննարկմանը կներկայացվեն քաղաքական, տնտեսական, սոցիալական, կրթական եւ այլ հարցերի, ինչպես նաեւ Ղարաբաղյան հիմնահարցի […]
Թուրքիայի ռադիոյի եւ հեռուստատեսության կորպորացիան (TRT) հերքել է այն պնդումները, թե արգելել է թուրքական «Buruk Acı» երգի հայկական տարբերակի հեռարձակումը: «TRT-ն թափանցիկ եւ ազատ կորպորացիա է: Արգելել հեռարձակել երգը միայն նրա համար, որ այն հայկական է նույնիսկ քննարկման թեմա չէ»,- նշվել է կազմակերպության տարածած հայտարարությունում: Այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet- թերթը: ArmAr.am




