Կ. Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի «մուսուլման» զարմիկները չորս ամիս առաջ իրենց անձնագրերում նշել են, որ իրենք քրիստոնյաներ են:
23 Սեպտեմբեր 2010
Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի տեղեկացմամբ, Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածության վրա «վետո» են դրել երկու սենատորներ` Բարբարա Բոքսերն ու Ռոբերտ Մենենդեսը: Տեղեկացնենք, որ սենատորների «վետոն» կանխում է Բրայզայի նշանակման հարցի արագ քննարկումը՝ արգելափակելով նշանակումը:
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը կազմակերպել էր հավաք «Հայաստանի Հանրապետության սոցիալ–տնտեսական իրավիճակի գնահատումը և ելքերի առաջադրումը» թեմայով:
Ինչպես տեղեկացնում է CNN Turk-ը, այսօր Թուրքիայի իշխանությունները հրապարակել են սահմանադրության մեջ փոփոխություններ իրականացնելու՝ սեպտեմբերի 12-ին կայացած հանրաքվեի պաշտոնական արդյունքները: Համաձայն պաշտոնական տվյալների՝ Սահմանադրության 26 հոդվածների փոփոխությանը կողմ են քվեարկել ընտրողների 57,88 տոկոսը, դեմ՝ 42,12 տոկոսը: Իսկ ընտրողների մասնակցությունը կազմել է 77,55 տոկոս: ArmAr.am
Ինչպես հայտնի է, 2011 թվականին ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելու է Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը: ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ ապագա նախագահի հետ: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց մի շարք երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի: Նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն առնչվող խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ: Հայաստանի եւ Լիտվայի արտգործնախարարները […]
«Հայաստանը չի ճանաչել Կոսովոն, սակայն նման կարգի հանդիպումները օգտակար են մտքերի փոխանակման համար»
Շարունակվում է Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Նյու-Յորք: ՄԱԿ-ի կենտրոնակայանում Հայաստանի արտգործնախարարի առաջին հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ էր: Զրույցի ընթացքում Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Նախարարները քննարկեցին ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարած պետական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, մտքեր փոխանակեցին […]
Տեղի է ունենալու Հայ Կաթողիկէ Եկեղեցու Հայաստանի, Վրաստանի եւ Արեւելեան Եւրոպայի Առաջնորդ՝ Հոգեշնորհ Նշան Արքեպիսկոպոս Գարաքէհէեանի Քահանայական ձեռնադրութեան 50 ամեակի յոբելենական հանդիսութիւնը։
Ադրբեջանի սոցիալական վիճակի իրական պատկերը Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնը արձագանքել է ՄԱԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակների իրականացմանը նվիրված գագաթնաժողովում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի սեպտեմբերի 21-ի ելույթին. Չանդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարարի ելույթում տեղ գտած ավանդական ստահոդ քարոզչությանը Լեռնային Ղարաբաղի մասին` Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնը ուշադրություն է հրավիրում ադրբեջանցի պաշտոնյայի` սեփական երկրի սոցիալական վիճակի մասին իրական պատկերի ձևախախտված ներկայացման […]
Ճոճկան գյուղի բնակչությունը տարիներ ի վեր սպասում էր գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում աղոթք բարձրացնելու առ Աստված:




