Սեպտեմբեր 2010

Սեպտեմբեր 22, 2010թ. 16:18

Մշակույթային գենոցիդի նկատմամբ Միկլոշկոյի արձագանքը միայն բացառիկ ազնիվ և զգացմունքային մղումների հիման վրա կարող էր տեղի ունենալ:


Սեպտեմբեր 22, 2010թ. 15:31

Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց Նիդեռլանդների դեսպան Պիտեր Յան Լանգենբերգի ու Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության Արեւելյան գործընկերության եւ Արեւելյան հարեւանության հարցերով հատուկ ներկայացուցիչ Օնո Հատինգա Վան Սենի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի եվրաինտեգրմանն առնչվող հարցեր` ԵՄ հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերության ծրագիրը: Հյուրերի խնդրանքով տիկին Զոհրաբյանն […]


Սեպտեմբեր 22, 2010թ. 14:11

Սեպտեմբերի 22-ին Էստոնիայի Եկեղեցիների Խորհրդի պատվիրակությունն ավարտեց պաշտոնական իր այցը Հայաստան: Սեպտեմբերի 21-ին Խորհրդի անդամները Մայր Տաճարում ներկա գտնվեցին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով կատարվող Հանրապետական մաղթանքի արարողությանը, որ հանդիսապետեց Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նույն օրը պատվիրակությունը` ուղեկցությամբ Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի վարիչ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի, այցելեց Քանաքեռի Ս. Աստվածածին եկեղեցի` մասնակցելու Սրբազան […]


Սեպտեմբեր 22, 2010թ. 13:30

Սեպտեմբերի 17-18-ը Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության եւ Ժնեւի բարձրագույն որակավորման ինստիտուտի հրավերով Ժնեւում էր գտնվում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը`«ԵԱՀԿ գագաթաժողովի նախապատրաստմանն ուղղված Եվրոպական անվտանգության երկխոսություն» անվտանգության սպառնալիքների հանդեպ ԵԱՀԿ կարողությունների ամրապնդում թեմայով համաժողովին մասնակցելու նպատակով: Համաժողովին մասնակցում էին Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Մարկ Պերին դե Բրիշամբոն, Շվեյցարիայի, […]


Սեպտեմբեր 22, 2010թ. 13:26

Սեպտեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ավարտելով հովվապետական այցը Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայոց Արևմտյան թեմ, վերադարձավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Նորին Սրբությանը ուղեկցում էին` Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը, Մայր Աթոռի […]


Սեպտեմբեր 22, 2010թ. 12:58

«Մեզ համար մեծ հպարտություն Է, որ Հայաստանի Հանրապետության անկախության 19-րդ տարեդարձը մենք ձեզ հետ միասին նշում ենք քաղաքակրթությունների հանդիպման հարթակում՝ ՙՇանհայ Էքսպո-2010՚ ցուցահանդեսում, որն այսօր հայտարարել Է Հայկական օր՚,-սեպտեմբերի 21-ի երեկոյան Չինաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այդ համընկնումը նա որակել է կարևոր, որովհետև մի կողմից` բացառիկ հնարավորություն […]


Սեպտեմբեր 22, 2010թ. 12:15

Սեպտեմբերի 22-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մերձակայքում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի/ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Անտալ Հերդիչը/Հունգարիա/, Քրիստո Քրիստովը/Բուլղարիա/ և Վիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/: […]


Սեպտեմբեր 22, 2010թ. 11:47

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հայտարարությունը 2010 թվականի սեպտեմեբրի 19-ի «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակներում Հարգելի  հայրենակիցներ, 1991թ. սեպտեմբերին, հայոց պատմության մեջ աննախադեպ կերպով հայ ժողովուրդը հռչակեց երկու անկախ պետականություն, հետագայում դրանք պաշտպանեց Ադրբեջանի ռազմական ագրեսիայից, գոյատեւեց մեկուսացման պայմաններում` այդ ամենի համար վճարելով չափազանց մեծ գին: ՙԺառանգություն՚ կուսակցության եւ խմբակցության անունից բոլորիս շնորհավորում […]


Սեպտեմբեր 22, 2010թ. 10:01

Թուրքիայի կառավարության սպասելիքները չարդարացան. չհաջողվեց աշխարհի չորս կողմից ակնկալվող հազարավոր ուխտավորների բազմություն ապահովել…


Սեպտեմբեր 22, 2010թ. 09:42

Ինչպիսին պետք է լինեն վրացական իշխանություններն իրականում ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը երեկ, տևական ընդմիջումից հետո, կրկին Ջավախքում էր: Վրացական իշխանությունները զղջացել են իրենց կատարած քայլի համար և ներողություն են հայցել պատգամավորից: Վերջիններս միաժամանակ պատրաստվում են Ջավախքում արմատական փոփոխության ենթարկել կրթության բնագավառում իրենց որդեգրած քաղաքական կուրսը. նման երևույթի ի հայտ գալն են ապացուցում վերջին օրերին […]