Ինչպես տեղեկացնում է CNN Turk-ը, այսօր Թուրքիայի իշխանությունները հրապարակել են սահմանադրության մեջ փոփոխություններ իրականացնելու՝ սեպտեմբերի 12-ին կայացած հանրաքվեի պաշտոնական արդյունքները: Համաձայն պաշտոնական տվյալների՝ Սահմանադրության 26 հոդվածների փոփոխությանը կողմ են քվեարկել ընտրողների 57,88 տոկոսը, դեմ՝ 42,12 տոկոսը: Իսկ ընտրողների մասնակցությունը կազմել է 77,55 տոկոս: ArmAr.am
Սեպտեմբեր 2010
Ինչպես հայտնի է, 2011 թվականին ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելու է Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը: ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ ապագա նախագահի հետ: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց մի շարք երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի: Նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն առնչվող խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ: Հայաստանի եւ Լիտվայի արտգործնախարարները […]
«Հայաստանը չի ճանաչել Կոսովոն, սակայն նման կարգի հանդիպումները օգտակար են մտքերի փոխանակման համար»
Շարունակվում է Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Նյու-Յորք: ՄԱԿ-ի կենտրոնակայանում Հայաստանի արտգործնախարարի առաջին հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ էր: Զրույցի ընթացքում Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Նախարարները քննարկեցին ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարած պետական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, մտքեր փոխանակեցին […]
Տեղի է ունենալու Հայ Կաթողիկէ Եկեղեցու Հայաստանի, Վրաստանի եւ Արեւելեան Եւրոպայի Առաջնորդ՝ Հոգեշնորհ Նշան Արքեպիսկոպոս Գարաքէհէեանի Քահանայական ձեռնադրութեան 50 ամեակի յոբելենական հանդիսութիւնը։
Ադրբեջանի սոցիալական վիճակի իրական պատկերը Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնը արձագանքել է ՄԱԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակների իրականացմանը նվիրված գագաթնաժողովում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի սեպտեմբերի 21-ի ելույթին. Չանդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարարի ելույթում տեղ գտած ավանդական ստահոդ քարոզչությանը Լեռնային Ղարաբաղի մասին` Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնը ուշադրություն է հրավիրում ադրբեջանցի պաշտոնյայի` սեփական երկրի սոցիալական վիճակի մասին իրական պատկերի ձևախախտված ներկայացման […]
Ճոճկան գյուղի բնակչությունը տարիներ ի վեր սպասում էր գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում աղոթք բարձրացնելու առ Աստված:
Պէյրութ, 2009 թուականին հրատարակուած է «Լիբանանի Հայերը, անցեալի իշխանուհիներ ու գաղթականներ եւ ժամանակակից համայնք» խորագրեալ եռալեզու հատորը, անգլերէն, ֆրանսերէն եւ հայերէն բաժիններով, մասնակցութեամբը աւելի քան տասնեակ մը աշխատակիցներու՝ խմբագրական տնօրէնութեամբ Այտա Պուճիգանեանի: Ինչպէս խորագիրը ցոյց կու տայ, այս հատորին հեղինակները կը յաւակնին լիբանանահայ գաղութին կազմութեան, ազգային կառոյցներու կազմաւորման եւ համասփիւռքեան կեանքին իր ունեցած մասնակցութեան պատմութիւնը […]
В беседе с ArmAr.am генерал Вардан Аветисян отметил, что азербайджанская сторона периодически осуществляла подобные диверсионные действия…
Սեպտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական տարածաշրջանների ասամբլեայի (ԵՏԱ) պատվիրակությանը` ասամբլեայի նախագահ, Իլ դե Ֆրանս ռեգիոնի փոխնախագահ Միշել Սաբբանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Եվրոպական տարածաշրջանների ասամբլեայի գլխավոր քարտուղար Կլաուս Կլիպը եւ ԵԽ ԽՎ անդամ, Ֆրանսիայի Ազգային ժողովի հայ –ֆրանսիական բարեկամական խմբի փոխնախագահ Ռենե Ռոուքեն: Ողջունելով […]




