Հունվար 2011

Հունվար 25, 2011թ. 18:10

Ս.թ. հունվարի 24-ից 25-ը աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Նոդար Խարշիլաձեի գլխավորած պատվիրակությունը: Հունվարի 24-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանի և Ն.Խարշիլաձեի առանձնազրույցը, այնուհետև երկու պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպման ընթացքում կարևորվել է երկկողմ համագործակցությունը ռազմական կրթության և խաղաղապահության բնագավառներում, ինչպես նաև փորձի փոխանակումը երկու երկրների զինված […]


Հունվար 25, 2011թ. 18:00

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Կոստանյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են զինվորական դատախազության գործունեության ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Հանդիպմանը ներկա էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը եւ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը:


Հունվար 25, 2011թ. 17:30

Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 25-ին ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւին` <<Դոմոդեդովո>> օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Հեռագրում ասված է. <<Մեծարգո Դմիտրի Անատոլիի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում <<Դոմոդեդովո>> օդանավակայանում տեղի ունեցած հրեշավոր ահաբեկչության բոլոր զոհերի եւ տուժածների ընտանիքներին: Իմ աջակցությունն եմ հայտնում Ձեզ […]


Հունվար 25, 2011թ. 17:20

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինին հղել է ցավակցական ուղերձ, որում մասնավորապես ասված է. «Հարգարժան Վլադիմիր Վլադիմիրի, Հայաստանի Հանրապետության կառավարության անունից անկեղծորեն ցավակցում եմ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկության հետևանքով տասնյակ անմեղ մարդկանց զոհվելու առիթով։ Մենք ցնցված և վրդովված ենք այդ արյունալի հանցագործությունից։ Այս դժվար պահին ռուս ժողովրդի հետ սգում […]


Հունվար 25, 2011թ. 16:53

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 25-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ: Շրջվարչակազմերի ղեկավարները Նախագահին զեկուցել են 2010 թվականին կատարված աշխատանքների արդյունքների մասին եւ ներկայացրել 2011 թվականին իրականացվելիք ծրագրերը: Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել`  հատուկ ընդգծելով իրավիճակը ներկայացնող տվլյալների ճշգրտության  աստիճանի բարձրացման եւ այս համատեքստում տարբեր կառույցների, մասնավորապես, ազգային վիճակագրական […]


Հունվար 25, 2011թ. 13:59

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Շոհան Շմիթին: Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-գերմանական համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել Գերմանիայի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության մակարդակը` նշելով, որ համագործակցությունը հատկապես աշխուժացել է` Աֆղանստանում գերմանական խաղաղապահ ուժերի հրամանատարության ներքո հայկական խաղաղապահ զորախմբի առաքելության […]


Հունվար 25, 2011թ. 12:55

Երեւանը ՀՀ մայրաքաղաքն է, ոչ թե Մոսկվայի մասնաճյուղը:
ՀՀ իշխանություններին կոչ ենք անում զգոն լինել եւ թույլ չտալ, որ այս կամ այն պետական պաշտոնյան այս կամ այն օտար լեզվին պետական լեզվի կարգավիճակ շնորհի իր քիմքին հարիր…


Հունվար 25, 2011թ. 11:10

Հունվարի 25-ին Երևանում իր աշխատանքները սկսեց ԱՄՆ եվրոպական հրամանատարության կողմից կազմակերպվող «Համատեղ ձգտում 2011» զորավարժության պլանավորման համաժողովը: «Համատեղ ձգտում» ամենամյա զորավարժության նպատակն է բարձրացնել մասնակից երկրների զինված ուժերի փոխգործակցության մակարդակը կապի, ռադիո սարքավորումների և տեղեկատվական տեխնոլոգիաների շահագործման բնագավառում: Զորավարժության պլանավորման երևանյան համաժողովին մասնակցում են 38 երկրների շուրջ 250 պատվիրակներ: Համաժողովին բացման ելույթով հանդես է եկել […]


Հունվար 25, 2011թ. 10:30

Մեծ Եղեռնից հետո, նա իր կյանքինպատակն է դարձնում ցեղասպաններին պատժելու և վրեժխնդրության գործը:


Հունվար 25, 2011թ. 09:55

«Եվրոմիությունն այլեւս աչք չի փակի ողջ աշխարհում քրիստոնյաների հալածանքների վրա». ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոն