Մարտ 2011

Մարտ 18, 2011թ. 12:02

Երկօրյա այցով Վրաստան է ժամանում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Կարլ Լամերսը: Պատվիրակությունը կժամանի մարտի 21-ին և առաջին հանդիպումը կանցկացնի անվտանգության խորհրդի քարտուղար Գեորգի Բոկերիայի հետ: Այցի շրջանակներում հյուրերը կհանդիպեն նաև Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեի, վարչապետ Նիկա Գիլաուրիի, եվրաինտեգրման հարցերով պետնախարար Գիորգի Բարամիձեի հետ: Վերջին հանդիպումը նախատեսվում է նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ:


Մարտ 18, 2011թ. 10:56

Բահրեյնում սաուդյան զորքեր մուտք գործելու և ցուցարարների սպանությունների հետևանքով Իրանը հետ է կանչել Մանամայում գտնվող իր դեսպանին: ArmAr.am


Մարտ 18, 2011թ. 09:59

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ քննարկել է Վրաստան պաշտպանական զենքի մատակարարման հարցերը: Դռնփակ հանդիպման ավարտից հետո սենատոր Ջոն Մաքքեյնը անդրադարձել է այդ հարցին. «Որպեսզի Վրաստանը կարողանա ապագայում ապահովել իրեն ռուսական հարձակումից, անհրաժեշտ է լուծել նրա` պաշտպանական համակարգերով ապահովման հարցը»,-ասել է սենատորը: ArmAr.am


Մարտ 18, 2011թ. 09:00

Թուրքիան, որպես պետական հանցագործություն իրականացրած պետություն պետք է կանգնի միջազգային դատարանի առաջ` հետևյալ հարցերով…


Մարտ 17, 2011թ. 19:24

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին և Աքսել Ֆիշերին: Նախագահը ողջունել և հաջողություն է մաղթել պարոն Ֆիշերին ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողի պարտականությունների կատարման գործում` նկատի առնելով, որ  նա առաջին անգամ է գալիս Հայաստան: «Մենք պարոն Պրեսկոտի հետ մի քանի անգամ հնարավորություն ենք ունեցել զրուցել ԵԽ շրջանակներում […]


Մարտ 17, 2011թ. 17:09

Այսօր՝   «Սիվիլիթաս» հիմնադրամը կազմակերպել էր քննարկում` «Թանկացումներ. համաշխարհային գնաճ, հայկական մենաշնորհներ» թեմայով: Բանախոսներն էին   Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը,  ՀՅԴ անդամ, պատգամավոր Արա Նռանյանը, անկախ տնտեսագետ Սամվել Ավագյանը։ Արա Նռանյանը եւ Բագրատ Ասատրյանը խստորեն քննադատեցին կառավարության քաղաքականությունը, հայտարարելով նույնիսկ, որ քաղաքականություն որպես այդպիսին՝ չկա։ Տնտեսագետ Սամվել Ավագյանը համակարծիք էր, որ գնաճի զսպման կառավարության […]


Մարտ 17, 2011թ. 17:05

Ատրպէյճանական կողմը, իր հակաքարոզչութիւնը աւելի խթանելու համար, համացանցին վրայ կազմակերպած է ստորագրահաւաք մը, ուղղուած Օթթաուայի իշխանութիւններուն…


Մարտ 17, 2011թ. 16:36

Այս դեպքը գալիս է ասելու, թե ում հետ մենք գործ ունենք. նոր Ռուսաստանի, որը խոստացել էր շրջվել դեպի ժողովրդավարություն և այլն, բայց Մոսկովյան պայմանագրից 90 տարի հետո տեղի է ունենում այս հանդիպումը»,


Մարտ 17, 2011թ. 16:35

2011 թվականի մարտի 15-ից, ժամը 16.00-ից ՙԺառանգություն՚ կուսակցության վարչության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է անժամկետ հացադուլ, որն ընթանում է Երևանի Ազատության հրապարակում: ՀՀ ոստիկանության աշխատակիցները արգելել են հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին օգտվել հացադուլի անցկացման համար անհրաժեշտ հանգստի և առողջության պահպանման պայմաններից: Երրորդ օրն է, ինչ Րաֆֆի Հովհաննիսյանը իր հացադուլը անցկացնում է […]


Մարտ 17, 2011թ. 13:15

ԱՄՆ դեսպանուհին խորամուխ է եղել հայաստանյան ներքին հասարակա-քաղաքական «ցավոտ» հարցերում, իսկ այս վերջինում ՝ արտահերթ ընտրությունների ու քաղաքացիական հասարակություն ձեւավորելու կոչեր արձակել…