Մարտի 19-20-ին Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ Հայաստանն ու Արցախը երկրորդ անգամ մասնակցեցին ԱՄՆ արեւմտյան ափի խոշորագույն զբոսաշրջային միջոցառմանը` LA Times Travel & Adventure Show-ին: Տարբեր երկրներից ժամանած հարյուրավոր կազմակերպությունների ներկայացուցիչները LA Convention Center-ում ներկայացրին աշխարհի տարբեր անկյուններում գտնվող` հանգստի ու ճամփորդության լավագույն հանգստավայրերը: Երկու օրերի ընթացքումցուցահանդեսը դիտելու եկավ տասնյակ հազարավոր այցելու: Հայաստանն ու […]
Մարտ 2011
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ հայ ժողովրդի դեմ ուղղված քաղաքական, հոգեբանական դիվերսիոն գրոհները հայ-թուրքական հարաբերությունների հոլովույթում էլ ավելի են հաճախանալու:
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելան Մարտի 21-ը հռչակել է բոլոր տեսակի ռասսայական խտրականությունների վերացման միջազգային օր: Այս օրերին աշխարհի ամենատարբեր քաղաքներում հազարավոր մարդիկ ակտիվորեն հանդես են գալիս ընդդեմ խտրականության, հանուն հանդուրժողականության, հավասար իրավունքների և բազմազանության: Այս տարի մարտի 22-ից 27-ը Եվրոպայի տարբեր քաղաքներում անցկացվելու է մեկշաբաթյա արշավ` ըմդդեմ խտրականության, որը կազմակերպում է UNITED For Intercultural Action կազմակերպությունների […]
Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի «Ծոմ ազատության» հացադուլը մարտի 21-ին թևակոխեց 6-րդ օրը: Հովհաննիսյանը իր երախտագիտությունն է հայտնում հազարավոր այն քաղաքացիներին` Հայաստանից, թե Սփյուռքից, ովքեր ինքնաբուխ, առանց հրավերի շարունակում են գալ Ազատության հրապարակ և իրենց զորակցությունն ու համերաշխությունը հայտնել: Այս մասին հայտնում են «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից: Րաֆֆի Հովհաննիսյանին զորակցական նամակներ են հղել […]
«ՀՀ քաղաքացի Րաֆֆի Հովհաննիսյանի` հացադուլ իրականացնելու ընթացքում մեկ վրան կամ մեկ հովանոց տեղադրելու արգելքը գնահատում եմ որպես մարդու իրավունքների խախտում, իսկ ՀՀ ոստիկանության գործողությունները համարում եմ ոչ իրավաչափ: Հայտարարում եմ, որ անձի կողմից մեկ վրանի տեղադրումը` որպես ոչ զանգվածային հրապարակային միջոցառմանը ուղեկցող գործողություն, ինքնին չի կարող որակվել որպես հասարակական կարգի խախտում»,- հայտարարել է ՄԻ պաշտպան […]
«Շրջադարձ» կուսակցության քաղաքական խորհուրդը իր վրդովմունքն է հայտնում մարտի 20-ին Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող «Ժառնագություն» կուսակցության առաջնորդ` Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի պայմանների բարելավմանն ուղղված իր զինակիցների փորձը ոստիկանների կողմից անօրեն խոչընդոտելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են «Շրջադարձ» կուսակցությունից: «Կոչ ենք անում և հոդորում Րաֆֆի Հովհաննիսյանին հացադուլի յոթերորդ օրը հայտարարել կուսակցության համագումարի ու հետագա ռազմավարության մասին և […]
Հայաստանի եւ Խորվաթիայի խորհրդարանների նախագահների հանդիպմանը հաջորդեցին բանակցություններն ընդլայնված կազմով: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Խորվաթիայի հետ հարաբերությունների խորացումը բոլոր ուղղություններով: Նա վստահություն հայտնեց, որ Խորվաթիայի նախագահ Իվո Յոսիպովիչի` այս տարվա նոյեմբերին Հայաստան նախատեսված այցը լուրջ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերություների ընդլայնման համար: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորեց խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերություններում […]
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) հիմնադրման 10-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպված միջազգային համաժողովին: Մարտի 21-23-ը կայանալիք հոբելյանական միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան են ժամանել ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման հարցերով համաժողովի գլխավոր քարտուղար Սուպաչայ Պանիտչպակդին, ինչպես նաև ավելի քան 15 երկրների հակամենաշնորհային մարմինների ղեկավարներ, դեսպանությունների և միջազգային հեղինակավոր […]
Մարտի 21-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Խորվաթիայի խորհրդարանի նախագահ Լուկա Բիբիչի եւ նրա գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում հարաբերությունները Խորվաթիայի հետ եւ շահագրգիռ է տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու մեջ: Կողմերը նշեցին, որ 2009-ին Հայաստանի եւ Խորվաթիայի Նախագահների փոխայցելություններից հետո երկու պետությունների միջեւ համագործակցությունը նշանակալի կերպով սերտացել […]
Մարտի 17-ին Մադրիդի կենտրոնում տեղակայված խոշորագույն „Գրքի Տուն” գրախանութի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության եւ Մարկո Պոլոյի անունը կրող հեղինակավոր տուրիստական գործակալության (Club Marco Polo) կողմից կազմակերպված շնորհանդեսը` նվիրված Հայաստանին: Բանախոսն էր գործակալության կոմերցիոն տնօրեն Խոսե Լուիս Անգուլոն, որը վերջերս Հայաստան այցելելուց հետո իր տպավորությունները կիսեց դահլիճում հավաքված գործընկերների եւ հանրության առջեւ` […]




