Ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել է, թե չկա մի մեխանիզմ, որն իրեն կարող էր հուշել, թե, ի վերջո, ինչպիսի՞ն է ԱՄՆ քաղաքականությունը Հարավային Կովկասում: Ու քանի որ մեխանիզմը բացակայում է, ինքը չէր կարող աշխատել չեղած քաղաքականության իրականացման ուղղությամբ, փոխարենը գործել է «ընդհանուր քաղաքականության էպիկենտրոնում»: Բրայզան իր […]
Օգոստոս 2009
Այս տարվա հոկտեմբերին Երևանում ցնցող իրադարձություն է սպասվում. հայոց մայրաքաղաքում անց է կացվելու ադրբեջանական ֆիլմերի փառատոն: Մտահղացումը Խաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնինն ու Հայաստանում ԱՄՆ դեսպանատանն են: Մինչև սեպտեմբերի 10-ը կորոշվի, թե հայ հանդիսատեսը ադրբեջանական ո՞ր ֆիլմերը դիտելու հնարավորություն կունենա: Իսկ գլխավոր մրցանակը որոշվելու է հանդիսատեսի քվեարկության արդյունքներով: Այս օրերին Ադրբեջանում ազգային անվտանգության մարմիններն զբաղված են […]
Ստամբուլի տեքստիլ գործարաններից մեկի մոտ տեղի ունեցած պայթյունից մեկ մարդ զոհվել, մեկն էլ վիրավորվել է: Թուրքական լրատվամիջոցների համաձայն, պայթյունը տեղի է ունեցել քաղաքի եվրոպական հատվածում: Պայթուցիկը տեղադրված է եղել աղբարկղում, պայթյունից զոհվածը գործարանի անվտանգության աշխատակից է: Ստամբուլի ոստկանապետը` տեղի ունեցածը «ահաբեկչական գործողություն» է որակել: ArmAr.am
ԱՄՆ կոնգրեսում դարձյալ առաջ է քաշվել Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևը: Սա արդյոք չի՞ նշանակում, որ Թուրքիան հայտնվում է ԱՄՆ ճնշումների տակ և ստիպված է լինելու բարելավել Հայաստանի հետ հարաբերությունները, ապա թե ոչ` ԱՄՆ կոնգրեսը կճանաչի Ցեղասպանությունը: «ԱրմԱր»-ի այս հարցին ի պատասխան` ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ասաց. «Կոնգրեսում բանաձևի […]
Հարցազրույց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ – Պարոն Մելիքյան, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում աշնանը ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում: – Հատուկ զարգացումներ չեմ կարծում, որ կլինեն` հաշվի առնելով, որ պետք է լինի համանախագահների փոփոխություն, նոր մարդիկ են ընդգրկվելու, որոնց ժամանակ է անհրաժեշտ իրավիճակին ծանոթանալու համար: Եվ, առհասարակ, այս պահին ես առաջխաղացման որևէ հեռանկար չեմ տեսնում: […]
ԼՂՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվական վարչության պետ Մարսել Պետրոսյանը պատասխանել է ԶԼՄ -ի հարցերին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի վերջին հայտարարությունների առնչությամբ. -Ինչպե՞ս կմեկնաբանեիք ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի պնդումն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի «բնակչության» կարծիքը, նրա մտավախություններն արտացոլվում են բանակցային գործընթացում: – Մենք կողջունեինք այդ փաստը և այս կապակցությամբ կցանկանայինք հիշեցնել միջնորդներին, […]
Վրաստանում հուլիսի 24-ից 28-ը անցկացված ինտելեկտուալ խաղերի Հարավային Կովկասի 11-րդ առաջնությունում ՀՀ հավաքականը նվաճել է առաջնության գավաթը: Առաջնությանը մասնակցել են 47 թիմեր, որոնցից 5-ը Հայաստանից, 14-ը` Ադրբեջանից եւ 28 թիմ Վրաստանից: Հայաստանյան 5 թիմերից 2-ը Արցախից էին` Ստեփանակերտի «Վարանդա» թիմը եւ Բերձորի «Քաշաթաղ»-ը: Վերջինիս անվան հետ կապված Ադրբեջանի ներկայացուցիչների հետ խնդիրներ են առաջացել: Հայկական պատվիրակության […]
SOCAR պետական նավթային ընկերությունը նախատեսում է Վրաստանում կառուցել ստորգետնյա գազապահեստարան, որտեղ ներմղվելու է 300 միլիոն խմ ադրբեջանական գազ։ Այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է Ադրբեջանի Նավթային պետական ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաևը: Ըստ նրա, ներկայումս SOCAR-ը վերահսկում է Վրաստանի գազի մատակարարման 75 տոկոսը, «իսկ հեռանկարում ցանկանում ենք ավելացնել այդ ցուցանիշը, այդ իսկ պատճառով 300 միլիոն խմ […]
«Ադրբեջանի դիրքորոշումը կայանում է նրանում, որ խաղաղարարների կազմում չպետք է լինեն զինվորականներ` հարևան պետություններից: Մեր կարծիքով, լավ կլիներ, եթե խաղաղարար առաքելությունը կազմակերպվեր ԱՄՆ-ի եւ Եվրոպական պետությունների Զինված ուժերի ներկայացուցիչներից», – այդ մասին Turan-ին տրված հարցազրույցում հայտնել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: Նրա կարծիքով, «օպտիմալ կլիներ խաղաղարարների տեղակայումը ԼՂ և հարակից […]
Վրաստանի տարածքում գտնվող հայկական Սամցխե-Ջավախք տարածաշրջանի Օռլովկա գյուղում բնակեցված աջարները նոր արտոնություններ են պահանջում Վրաստանի իշխանություններից: Աջարների կարծիքով իրենց հատկացվող ամսեկան 1000 լարի գումարը բավական չէ բնակության նոր վայրում հարմարավետ պայմաններ ստեղծելու համար և պահանջում են կրկնապատկել պետության կողմից ստացվող օգնությունը: Բացի այդ, Օռլովկա գյուղում բնակվող աջարները պահանջում են նաև ավելացնել գյուղի արոտավայրերի քանակը` ի […]




