Օգոստոս 2009

Օգոստոս 15, 2009թ. 11:55

Ռուբեն ՄԵԼՔՈՆՅԱՆ Ազգայնամոլական տրամադրությունները եւ հակումները միշտ էլ լայն տարածում են ունեցել թուրքական հասարակության մեջ։ Օսմանյան կայսրության բռնի թուրքացման քաղաքականությունը որդեգրվեց նաեւ Թուրքիայի Հանրապետության կողմից: Դրա հստակ գործադրման հետեւանքով է նաեւ, որ այսօր Թուրքիայում ազգային փոքրամասնությունների թիվը չի գերազանցում 100 հազարը: Տասնամյակներով վարած խտրական, մեծապետական քաղաքականությունը պատճառ դարձավ, որպեսզի հազարավոր ոչ մուսուլմաններ լքեն Թուրքիան: Վերջերս […]


Օգոստոս 14, 2009թ. 21:11

ՀՀ Սփյուռքի նախարարությունն այս տարվա մայիս ամսից սկսել է իրագործել <Արի տուն> ծրագիրը, որի շրջանակներում մինչև հոկտեմբեր 14-ից 25 տարեկան շուրջ 1000 սփյուռքահայ երիտասարդներ երկշաբաթյա հերթափոխով կհյուրընկալվեն հայաստանյան ընտանիքներում, կծանոթանան Հայաստանի պատմամշակութային հուշարձաններին, կմասնակցեն մշակութային ձեռնարկների, հայագիտական դասընթացների, կայցելեն զինված ուժեր, տեսարժան վայրեր, թանգարաններ: Այսօր Հայաստանում է արդեն երկրորդ հերթափոխը, որի շարքերը համալրել են Ռուսաստանից, […]


Օգոստոս 14, 2009թ. 20:51

ԼՂՀ ողջ տարածքը լեցուն է պատմական հուշարձաններով, ճարտարապետական գլուխգործոցներով, եկեղեցիներով ու մշակութային կոթողներով: Արցախի զինված ուժերը 1993 թվականին ադրբեջանցիներից ազատագրեցին Աղդամի շրջանը: Այստեղ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը ՙԵրկիր՚ հասարակական կազմակերպությունների միության նախաձեռնությամբ, Վանքասար կոչվող սարի եւ Շահբուլաղ կոչվող աղբյուրի մոտակայքում 2005թ. հայտնաբերեց հայոց արքա Տիգրան Մեծի (մ.թ.ա. 95-55) կառուցած […]


Օգոստոս 14, 2009թ. 20:23

Վերջերս ճանաչողական այցով Հայաստան էին ժամանել մի խումբ թուրք երիտասարդներ, խմբի ղեկավար, <Հասարակական կամավորներ՚>թուրքական հիմնադրամի անդամ Վոլկան Փիրինչչիի հետ էլ կայացավ մեր հարցազրույցը: – Տեղեկացա, որ այցելել եք Հայոց Մեծ Եղեռնի հուշահամալիր, ի՞նչպիսին են տպավորությունները: – Խիստ տպավորված եմ Ցեղասպանության թան•արանով: Տեղի է ունեցել ողբերգություն, մի ժողովուրդի կողմից ցեղասպանության է ենթարկվել մեկ այլ ժողովուրդ, իսկ […]


Օգոստոս 14, 2009թ. 19:41

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը` երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանի բացումը, վերջին տարիներին հայտնվել են տարածաշրջանային քաղաքականության դերակատարներ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետաքրքրությունների առանցքում: Եվ դա հստակ բացատրություն ունի. այդ երկրների նպատակն է հնարավորինս արագ սեփական դիրքերն ամրապնդել Սևծովյան-Կասպյան տարածաշրջանում: Իսկ քանի որ տարածաշրջանի խնդրահարույց հանգույցներից մեկը հայ-թուրքական հարաբերություններն են, խաղացողներից յուրաքանչյուրը փորձում է շեշտված […]


Օգոստոս 12, 2009թ. 18:56

<Հազարամյակ մը մեզմե առաջ…» Լևոն Շանթի «Հին աստվածներ»–ից վերցված այս խոսքերը, բացի խորհրդապաշտական դրամայի գործողությունների ժամանակը բնորոշելուց, բազմաթիվ զուգահեռներ էլ է առաջացնում։ Մասնավորապես՝ մեկ-մեկուկես 1000–ամյակ առաջ էր, որ մեր աշխարհն ասպատակեցին Կասպիականի այնկողմից ներխուժած թուրքական քոչվոր ցեղերը։ Ասում են` երբ 640թ. այստեղ առաջին անգամ տեսել են թուրք ասպատակներին, մարդիկ սարսափել են նրանց վայրենի դեմքերից ու […]


Օգոստոս 12, 2009թ. 18:49

Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Թուրքիան 1918թ. Նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 12-ը Թուրքիայի խորհրդարանի անդամները դատապարտել են հայերի կոտորածները, իսկ 1919թ. ապրիլի 8-ին, մայիսի 22-ին, հուլիսի 5-ին, 1920թ. հունվարի 13-ին Թուրքիայի արտակարգ ռազմական դատարնները մի խումբ թուրք պետական ու կուսակցական բարձրաստիճան գործիչների, որոնք կազմակերպել էին հայերի ցեղասպանությունը, դատապարտել են և մահապատժի վճիռ կայացրել 7 նշանավոր ղեկավարների […]

Թեգեր` [, ]

Օգոստոս 12, 2009թ. 18:42

«Դժվարանում ենք հասկանալ, թե ինչպես է Չինաստանի ղեկավարությունը կարողանում դիտորդի դերում մնալ» Թուրքիայի վարչապետը Չինաստանի Սինցզյան նահանգում իրականացված էթնիկ բռնությունները որակել է որպես «ցեղասպանության մի տեսակ»: «Այս իրադարձությունն այլ կերպ հնարավոր չէ մեկնաբանել»,- ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա խոսել է այն բանից հետո, երբ գիշերային պարետային ժամ է վերահաստատվել Սինցզյանի մայրաքաղաք ՈՒրումչիում, որտեղ անցյալ […]


Օգոստոս 12, 2009թ. 18:29

Հատված 1915թ. փետրվարին կուսակցության կենտկոմի նիստում երիտթուրքերի գաղափարական առաջնորդ Նազըմի արտասանած ճառից «Անհրաժեշտ է, որ երկրի վրա ոչ մի հայ չմնա, և պետք է վերանա Հայաստան հասկացությունը: Հիմա պատերազմ է, երբեք ավելի լավ հնարավորություն չենք ունենա: Չպետք է ուշադրություն դարձնել մամուլի բողոքներին կամ վախենալ մեծ տերությունների միջամտությունից: Կատարվածից հետո այլևս ոչ մի միջամտություն նշանակություն չի […]

Թեգեր` []

Օգոստոս 12, 2009թ. 18:19

Հրանտ Մելիք-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ Սույն թվականի հուլիսի 13-ին Թուրքիայում ստորագրվեց «Nabucco» գազամուղի նախագծման և շինարարության մասին պայմանագիրը գազամուղի տարանցիկ երկրների` Ավստրիայի, Հունգարիայի, Բուլղարիայի, Ռումինիայի եւ Թուրքիայի կառավարությունների միջև: Չնայած այն հանգամանքին, որ նախագծի հետ կապված դեռ մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված, այնուամենայնիվ, վերոնշյալ պայմանագրի ստորագրման փաստն արդեն իսկ վկայում է այն մասին, որ եվրոպական երկրներին […]