Օգոստոս 2009

Օգոստոս 12, 2009թ. 17:16

Օգոստոսի 11-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընդունեց ՀՀ-ում Ուկրաինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոյին։ Ինչպես հաղորդում է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը, հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների արտաքին քաղաքականության համար գերակա համարվող եվրոպական ինտեգրման, ինչպես նաև ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում գործընկերության անդամ պետությունների միջև համագործակցությանն առնչվող […]


Օգոստոս 12, 2009թ. 17:06

«Անվստահություն կա Վրաստանի կողմից` մեր, և մեր կողմից Վրաստանի նկատմամբ: Սա հասկանալի է, քանի որ Վրաստանը ՆԱՏՕ-ամետ պետություն է և մեզ դիտում է որպես ռուսամետ: Ռուս-վրացական պատերազմից հետո ավելորդ զգուշավորություն են հայերի նկատմամբ ցուցաբերում վրացական իշխանությունները», այդ մասին Tert.am կայքի հետ զրույցում հայտնել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, որը վերջերս մասնակցել է […]


Օգոստոս 12, 2009թ. 16:57

Օգոստոսի 10-ին ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան Հարավային Կովկասի երկրներում շրջագայության շրջանակում այցելել է Վրաստանի մայրաքաղաք: Սա վերոնշյալ պաշտոնում Բրայզայի վերջին այցելությունն է Հարավային Կովկաս: Ինչպես այսօր Թբիլիսիում հայտնել է ինքը Բրայզան, Եվրասիայի և Եվրոպայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականի պաշտոնում իրեն կփոխարինի փորձառու դիվանագետ Թինա Քեյդենաուն, որ երկար ժամանակ աշխատել է Կոսովոյում և […]


Օգոստոս 11, 2009թ. 18:34

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բուլբյուլօղլին «բարեկամական այցով» եկավ Հայաստան, եղավ Արցախում, ու հետո հայտարարեց, թե հայերին պետք է պարտադրել խաղաղություն, ասել է, թե` Արցախը պատերազմով հետ վերադարձնել: Թերևս, իր հայրենակիցների ականջին այսօրինակ խոսքերը որպես սոխակի գեղգեղանք են հնչել: Այլ կերպ հնարավոր էլ չէ պատկերացնել, քանզի վերջին տարիներին ադրբեջանցիների ականջները սովորել են ն նմանատիպ ամպագոռգոռ հայտարարություններ […]


Օգոստոս 11, 2009թ. 18:22

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական մամուլը, սույն թվականի մարտին ձերբակալված Վրաստանի ադրբեջանցիների ազգային վեհաժողովի (ՎԱԱՎ) նախագահ Դաշգին Գյուլմամեդովը դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման: Ադրբեջանի իշխանությունները մեղադրել են իրենց վրացաբնակ հայրենակցին խաբեբայության և պաշտոնական անձի լիազորությունների ինքնավերագրման մեջ: Նշենք, որ 2001 թվականին հիմնադրված ՎԱԱՎ-ը բավական ակտիվ գործունեություն է ծավալում Վրաստանի Քվեմո-Քարթլիի (ըստ ադրբեջանցիների` Բորչալու) և Դմանիսի ադրբեջանաբնակ […]

Թեգեր` [, ]

Օգոստոս 11, 2009թ. 18:13

«Էրգենեքոն» կազմակերպության ղեկավարների ձերբակալությունների արդյունքում բացահայտվեց, որ նրանց կողմից ծրագրված է եղել նաև Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահափորձը: Սակայն 2009-ի հունվարին Մեսրոպ Բ Մութաֆյանի դեմ ծրագրավորված մահափորձը առաջինը չէր: Թուրք ազգայնականները նրան բազմիցս են փորձել սպանել: Դեռևս 2007 թ. Թուրքիայի «Ազգային բանակ» միության նախագահ Բեքիր Օզթուրքի ձերբակալության ժամանակ վերջինիս համակարգչում հայտնաբերվել էր Պոլսո […]


Օգոստոս 11, 2009թ. 17:41

Ադրբեջանում տարբեր տրամաչափի պաշտոնյաների կողմից սովորույթ է դարձել ռազմաշունչ հայտարարություններով, Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու պատրաստակամությամբ հանդես գալը: Սեփական ժողովրդի աչքում ճշմարտախոս լինելու համար` մեր հարևանը տարեցտարի մեծացնում է իր ռազմական տեխնիկան` Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Իսրայելից, Պակիստանից եւ այլ երկրներից գնելով տանկ, կործանիչներ, ինքնաթիռներ և ռազմական այլ տեխնիկա: Միայն Ուկրաինայից 2006թ. Ադրբեջանը 5 ՄԻԳ-29 կործանիչ […]


Օգոստոս 11, 2009թ. 15:33

Արմենուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ Քիչ չեն եղել անհատներ, ովքեր արքայազնի գիտակցությամբ իրենց կյանքն ապրելով՝ մի օր իմացել են, որ խաբված ինքնությամբ են առնչվել աշխարհին ու մարդկանց, և այսօր խնդիր ունեն ճանաչելու սեփական անձը։ «Վերջապես՝ ո՞վ եմ ես» հարցադրումը նրանցից ոմանց, գուցե, խելագարության է հասցրել, ոմանց խեղճացրել, ոմանց էլ չարացրել ու դարձրել հարձակողական։ Ու եթե այս հարցադրումն այդքան […]


Օգոստոս 11, 2009թ. 14:58

Արմենուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ Երբ իր «Առանցքի տերությունների կառավարումը նվաճված Եվրոպայում» աշխատության մեջ քրեական և միջազգային իրավունքի մասնագետ Ռ. Լեմկինը ձևակերպեց «ցեղասպանություն» հասկացությունը, նա նշեց, որ դա ոչ միայն էթնիկական կամ կրոնական խմբի ֆիզիկական բնաջնջումն է, այլ նաև նրա ազգային հոգևոր մշակույթի ոչնչացումը: Սակայն երբ 1948թ. ՄԱԿ-ը ցեղասպանության մասին հռչակագիրն ընդունեց, մշակութային ցեղասպանության մասին այնտեղ որևէ նշում […]


Օգոստոս 10, 2009թ. 21:40

Արամ Տիգրանի երգերը ծանոթ էին աշխարհի բոլոր քրդերին: Հունաստանում 75 տարեկան հասակում մահացել է հայազգի երգիչ Արամ Տիգրանը: Նա ծնվել է 1934 թ., 1915 թ. ցեղասպանությունից փրկված և Դիարբեքիրից Սիրիայի Քամըշլը քաղաք գաղթած հայի ընտանիքում: Փոքր տարիքում սովորել է ուդ նվագել, իսկ ավելի ուշ սկսել է գրել երգեր` արաբերեն, հայերեն, քրդերեն ու թուրքերեն լեզուներով: 1966թ. […]