Օգոստոս 2009

Օգոստոս 17, 2009թ. 17:56

Եվ այսպես պարզ դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականի պաշտոնում Մեթյու Բրայզային կփոխարինի փորձառու դիվանագետ Թինա Քայդանովը: Բնական է, որ կադրային այս փոփոխությունը կգրավեր տարածաշրջանի քաղաքական գործընթացներն ուսումնասիրող վերլուծաբանների և քաղաքագետների ուշադրությունը: Թինա Քայդանովը հայտնի անձնավորություն է դիվանագիտական շրջանակներում: Նա բավական մեծ աշխատանք է տարել Կոսովոյին անկախություն շնորհելու ուղղությամբ և եղել է այդ երկրում ԱՄՆ-ի […]


Օգոստոս 17, 2009թ. 16:39

Թուրքիայում հանդուրժողականություն են խաղում Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը մի շարք նախարարների հետ միասին հանդիպել է «ազգային փոքրամասնությունների» ներկայացուցիչների հետ, որոնց թվում էր նաև Պոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը: Ինչպես տեղեկացնում է թուրքական մամուլը, հանդիպմանը խոսք է եղել «փոքրամասնությունների» խնդիրների, մասնավորապես ազգային դպրոցների հարցի մասին: Էրդողանը խոստացել է քննարկել այդ խնդիրները և բարեփոխումներ անցկացնել, որոնք […]


Օգոստոս 17, 2009թ. 15:21

Այսօր հերթական հակերական հարձակման են ենթարկվել մի շարք հայկական կայքեր: Այս անգամ ադրբեջանցի ծրագրավորողների ապօրինի գործունեության զոհ են դարձել Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի և ԲՏԱ բանկի պաշտոնական կայքէջերը: Ինչպես հաղորդում է armarlur.com կայքի թղթակիցը, հայկական կայքերի դեմ հարձակումներին միացել են նաև իրենց «լավագույնը աշխարհում» համարող իրաքցի հակերները: Ներկայումս Ֆուտբոլի ֆեդերացիայի և ԲՏԱ բանկի կայքէջերի նորմալ գործունեությունը […]


Օգոստոս 17, 2009թ. 15:16

«Ոսկե Ծիրան»–ը անիվների վրա՝ Ջավախքում»  ծրագրի շրջանակներում երեք օր առաջ Ախալքալակում ցուցադրվել է վրացի ռեժիսոր Գեորգի Օվաշվիլիի (նկարում) «Մյուս ափը» ֆիլմը վրացերեն լեզվով, հայերեն լուսագրերով: Այդ մասին հաղորդում է Tert.Am տեղեկատվական կայքը: Հաջորդ օրերին Ախալքալակի՝ երկար ընդմիջումից հետո վերաբացված կինոթատրոնում ցուցադրվեցին հայկական ֆիլմեր. Աշոտ Մելքոնյանի՝ «Դեպի Արարատը» և Հարություն Խաչատրյանի՝ «Սահմանը»։ Ջավախահայերի հետ հանդիպումներին վրացական […]


Օգոստոս 17, 2009թ. 14:43

Չնայած այն պնդումներին, թե Արցախի հարցը հայ-թուրքական հարաբերություններում չի քննարկվում` գրեթե ամեն օր թուրք ղեկավարության շուրթերից հնչող հայտարարություններից կարելի է եզրահանգել, որ հայ-թուրքական հարաբերություններում Արցախի հարցը սկզբունքային կետերից է: Նաև պարզորոշ է, որ Թուրքիան փորձում է պայմաններ թելադրել Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում` բացահայտորեն կանգնելով Ադրբեջանի թիկունքին և գլխիվայր ներկայացնելով հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքը: Ձնագունդն այնքան է […]


Օգոստոս 17, 2009թ. 12:05

Թուրքիա-Հայաստան սահմանին կից նախկինում վեր էր խոյանում Խծկոնքի վանքը (10-11-րդ դդ.)՝ շրջապատված հինգ փոքրիկ եկեղեցիներով: Երկրորդ համաշխարհային պատերազմից hետո վանքի մեծ մասը թուրք զինվորականների ակտիվ ջանքերով պայթեցվեց: Հինգ եկեղեցիներից այժմ կանգուն է մնացել միայն մեկը` Սուրբ Սարգիս եկեղեցին, իհարկե, դարձյալ խարխուլ վիճակում: Ժամանակին Խծկոնքի վանքից ոչ հեռու գտնվում էր Տեկորի եկեղեցին` կառուցված 5-րդ դարում: Իր […]


Օգոստոս 15, 2009թ. 20:40

Այն որ Ադրբեջանը պատրաստ չէ ԼՂՀ խնդրի կարգավորումը քննարկել ինքնորոշման իրավունքի շրջանակներում, ըստ Դավիթ Բաբայանի ունի իր լուրջ պատճառը. «Ադրբեջանական ազգի ձևավորումը որպես այդպիսին, ավարտված չէ, մենք գործ ունենք չձևավորված ազգի հետ: Սա խնդրի կարգավորման գործում ամենամեծ խոչընդոտն է: Ինչո՞ւ, որովհետև Ադրբեջանի իշխանություններն անհանգիստ են, որ եթե ճանաչվի ԼՂ-ի ինքնորոշումը, ապա այդ երկրում բնակվող մյուս […]


Օգոստոս 15, 2009թ. 20:14

Սույն թվականի մայիսի վերջին տեղի է ունեցել «Իսկալամական Կոնֆերանս» կազմակերպության (ԻԿԿ) անդամ երկրների արտգործնախարարների 36-րդ համաժողովը, որի ընթացքում Ադրբեջանի նախաձեռնությամբ ընդունվել են հերթական երեք հակահայկական բանաձևերը: Ընդհանուր առմամբ, վերջին տարիների ընթացքում վերոնշյալ կազմակերպությունն ընդունել է Հայաստանի քաղաքականությունը քննադատող ավելի քան քսան փաստաթղթեր, որոնք հետագայում ադրբեջանական քարոզչական մեքենան շահարկում է զանազան միջազգային ատյաններում հակահայկական նոր փաստաթղթեր […]


Օգոստոս 15, 2009թ. 20:01

Մեր հյուրն է Հայաստանում վրաց ուղղափառ եկեղեցու հոգևոր հայր ԱԼԵՔՍԱՆԴՐԸ — Վրաստանում այսօր հիմնահատակ քանդվում կամ վրացացվում են հայոց եկեղեցիները, ոչնչացվում հայկական խաչքարերը, տապանաքարերից ջնջվում են հայատառ արձանագրությունները: Տեր հայր, ինչո՞վ կբացատրեք վրաց հոգևորականության կողմից հայ ժողովրդի մշակութային արժեքների անխնա ոչնչացման այս մոլուցքը: — Քանի որ ես անձամբ չեմ տեսել, թե Վրաստանում ինչ է կատարվում […]


Օգոստոս 15, 2009թ. 19:50

Պակիստանում ձերբակալվել են Ալ-Քաիդայի հետ համագործակցության մեջ կասկածվող Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներ: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, 14 ադրբեջանցիներն ու 16 թուրքերը ձերբակալվել են Բելուջիստան-Փիշևար ճանապարհին: Պակիստանում գործող Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունն առայժմ չի հաստատել այս տեղեկատվությունը, նշելով, որ Պակիստանի իրավապահ մարմինները դեռևս ոչ մի լուրջ միջադեպի մասին դեսպանատանը չեն հայտնել: Սակայն ակնհայտ է, որ ադրբեջանցի […]