Եկել է վճռականորեն գործելու պահը Սկսած 1991 թվականից` ղարաբաղյան հիմնախնդրում գերտերությունները որդեգրեցին այսպիսի մոտեցում. անտեսվեց ու արհամարհվեց իրավական փաթեթը, և այն գնահատվեց բացառապես իբրև քաղաքական խնդիր: Հետևանքը եղավ այն, որ «մոռացությա» մատնվեցին հայկական կողմի համար այնքան արժեքավոր իրավական փաստերն ու միջազգայնորեն ճանաչված փաստաթղթերը, և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն ամբողջությամբ հայտնվեց քաղաքական շահերի կիզակետում: Այլևս ակնհայտ է, […]
Օգոստոս 2009
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն ամիսներ առաջ Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարություն հնչեցրեց, թե հայ ու վրաց ժողովուրդների միջև չկա այնպիսի մի խնդիր, որը հնարավոր չլինի լուծել: Վաշաձեն ամեն կերպ փորձում էր ապացուցել, որ Վրաստանը հակահայկական քաղաքականություն չի իրականացնում և որ` «գոյություն չունի այսպես կոչված` Ջավախքի խնդիր»: Սակայն հենց հայտարարության պահին հոգսաշատ Ջավախքից մեկը […]
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ Վարչապետի հայտարարությունը ոգևորում է աղանդավորներին Թիկունքում ունենալով Արևմուտքի հովանավորությունն ու պաշտպանությունը, իբրև վահան ծառայեցնելով խղճի ազատության սկզբունքը` աղանդները ժողովրդավարացման պիտակի տակ միայն մեկ նպատակ են իրագործում` իրենց քայքայիչ գործունեությամբ հարվածել ազգային եկեղեցիներին: Այսօր Հայ առաքելական եկեղեցին ևս հայտնվել է աղանդավորական ոտնձգությունների` հոգևորսության արշավանքի ու թշնամական քարոզչության դեմհանդիման: Իսկ արտաքին մարտահրավերներին հնարավոր է դիմակայել […]
Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածներին ու տեղահանությանը համընթաց երիտթուրքական կառավարությունը կանխամտածված և ծրագրավորված կերպով ձգտել է ոչնչացնել նաև հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները: Գիտակցելով եկեղեցու և հավատի դերը հայ ժողովրդի կյանքում` թուրքական կառավարությունը նպատակամղված սպանել է հայ հոգևորականներին, ոչնչացրել եկեղեցիներն ու վանքերը, հազարավոր միջնադարյան ձեռագիր մատյաններ, զավթել եկեղեցական գույքը: Ըստ 1912-1913 թթ. Կ. Պոլսի հայկական […]
Հարցազրույց ԱԺ նախկին խոսնակ Տիգրան ԹՈՐՈՍՅԱՆԻ հետ – ՄԱԿ–ի կանոնադրությունը և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը անվերապահորեն սահմանում են ազգերի ինքնորոշման իրավունքը, իսկ միջազգային փաստաթղթերում ի՞նչ կերպ է ներկայացված տարածքային ամբողջականության սկզբունքը, որն այսօր այդչափ կարևորվում է ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում: – 1990-ականների սկզբից Հայաստանում ձևավորվեց մի կարծրատիպ, թե տարածքային ամբողջականության սկզբունքը գերակայություն ունի ինքնորոշման իրավունքի […]
Հարևան երկրների նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության պահանջատիրական քաղաքականությունն ադրբեջանցիներին դարձյալ կանգնեցրել է պատերազմի նախաշեմին: Չնայած այն հանգամանքին, որ պաշտոնական Բաքուն դեռևս չի կարգավորել իր հարաբերությունները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների հետ` Ադրբեջանի ղեկավարությունը պատրաստվում է հակամարտության մեջ մտնել Թուրքմենիայի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Նշված երկրների միջև առաջացած վիճահարույց հարցը վերաբերում է Կասպից ծովի մի քանի […]
Վրաստանում տեղի ունեցած «Վարդերի հեղափոխությունից» հետո այդ երկիրը հայտնվեց միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Համաշխարհային լրատվամիջոցները հեղեղվեցին Վրաստանի քաղաքական անցուդարձը լուսաբանող նյութերով: Կարծես մեր տարածաշրջանի փոքրիկ տերությունը վերածվել էր համաշխարհային քաղաքականության շարժիչ ուժի: Եվ ամենևին զարմանալի չէ, որ դա իր ազդեցությունն է ունեցել նաև Վրաստանի իշխող վարչակազմի հոգեբանության վրա: Հեղափոխության շնորհիվ նախագահ դարձած Միխայիլ Սահակաշվիլին լավագույնս […]
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից երկուսը շուտով կլքեն իրենց պաշտոնները: Այդ մասին լրագրողներին ասել է Ռուսաստանը ներկայացնող համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքերի համաձայն` այս աշնանն ամերիկացի դիվանագետ Մեթյու Բրայզան որպես Մինսկի խմբի համանախագահ վերջին անգամ կժամանի տարածաշրջան: Ըստ շրջանառվող լուրերի` Բրայզային սպասում է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը: Երկրորդ համանախագահը, որը շուտով […]




