22 Հունվար 2010

Հունվար 22, 2010թ. 10:30

Հիմա էլ Վրաստանի ադրբեջանական դեսպանատունն է նոտա հղել Վրաստանի ԱԳՆ-ին, բողոքելով, որ Ռուսթավի քաղաքում տեղադրված ցուցավահանակներից մեկի վրա Նախիջևանը պատկերված է հայկական դրոշի ներքո: Վահանակը տեղադրել է ավտոշուկայով զբաղվող ուկրաինական մի ընկերություն: Երեկ էլ Եգիպտոսի ադրբեջանական դեսպանատունն էր նոտա հղել Եգիպտոսի ԱԳՆ-ին և կրկին Ադրբեջանի քարտեզի կապակցությամբ, որը տեղադրվել էր եգիպտական կայքերից մեկում, և որտեղ […]


Հունվար 22, 2010թ. 10:05

[Հապավումներով] Թուրքիայի Հանրապետությունը ներկայացնում է թուրք ժողովրդին և խոսում նրա անունից: Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ) չի ներկայացնում համայն հայությանը, այլ ներկայացնում է միայն ՀՀ-ն բնակչությանը և կարող է հանդես գալ միայն նրա անունից, ինչպես արտոնում է ՀՀ-ն սահմանադրությունը, ըստ որի նրա իրավասությունները տարածվում են մոտ եռեսուն հազար քկ տարածքի և մոտ երեք միլիոն բնակչության վրա: Այս […]


Հունվար 22, 2010թ. 10:00

Ադրբեջանական կեղծարարության մասշտաբներն ու նպատակները հասկանալու համար`  հարկ է նաև ծանոթանալ նրանց իրականացրած միջոցառումներին ու ծրագրերին: Բաքվի հայկական ջարդերը սկսվեցին 1990թ.-ի հունվարի 13-ին: Նախքան այդ երբեմն որոշ տեղեր հայերի ահաբեկություններ, սպանություններ տեղի էին ունենում, սակայն 13-ից սկսած դա ընդունեց զանգվածային բնույթ: Ինչպես Սումգայիթում, այնպես էլ` Բաքվում, զորքերը մտցվում են հունվարի 19-ին, այն ժամանակ, երբ արդեն […]


Հունվար 22, 2010թ. 09:30

Հունվարի 21-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Կրեմլում ընդունել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին և Մոսկվայի ու համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին: Ընդունելությունը նախորդել է ուղղափառ ժողովուրդների միասնության միջազգային ֆոնդի` 2009թ մրցանակների հանձնման արարողությանը: Այդ մրցանակին արժանացել են Դմիտրի Մեդվեդևը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: ArmAr.am


Հունվար 22, 2010թ. 09:00

Թուրքական առասպելի համաձայն, Էրգենեկոնն առասպելական վայր է Ալթայի լեռներում, որտեղ թուրքերի բոլոր նախնիները ժամանակին սպանվել են: Միայն մի երեխա է փրկվել, որին գայլն է խնամել: Հետագայում նրա ժառանգները բազմացել են, ու երբ դաշտավայրն այլևս չի հերիքել ապրելու համար, նրանք ուղիներ  են փնտրել լեռներից այն կողմ անցնելու համար: Այստեղ ևս նրանց օգնության է հասել գայլը՝ լեռնանցք […]


Հունվար 22, 2010թ. 08:30

Երեկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևային (Dafina Gercheva)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Նախարար Նալբանդյանը շնորհավորեց Դաֆինա Գերչևային Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հայաստանի ԱԳ նախարարը նշեց, որ ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի գրասենյակների միջև արդյունավետ համագործակցություն է ձևավորվել եւ հույս հայտնեց, […]