Շարունակում ենք ներկայացնել ռուս վերլուծաբան, քաղաքագետ Վլադիմիր Զախարովի մեկնաբանությունները Ղարաբաղի խնդրի, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների շուրջ։ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կճանաչե՞ն ԼՂՀ անկախությունը Երբ Մայնդոֆում 2008թ նոյեմբերի 2-ին ստորագրվեց հայտնի հռչակագիրը, և երբ պայմանավորվեցին, որ անհրաժեշտ է Ղարաբաղի խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, Ադրբեջանն առաջինը խախտեց համաձայնագրով ձեռք բերված պայմանավորվածությունը։ Ադրբեջանցիներին Նոր տարվա առթիվ շնորհավորելով՝ Իհլամ Ալիևն […]
22 Հունվար 2010
Անցած տարեվերջին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանն ընտրվել է ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն: Այդ կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 21-ին հրամանագիր է ստորագրել Արմեն Սմբատյանին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին: Նորանշանակ դեսպան Օլեգ Եսայանը ծնվել է 1946թ. նոյեմբերի 12-ին Լեռնային […]
Ինչպես տեղեկացնում է REGNUM գործակալության կայքը, հունվարի 21-ին «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի և Ադրբեջանի պետական նավթային ընկերության (ГНКАР) նախագահ Ռովնահ Աբդուլլաևի միջև կայացած հանդիպման ժամանակ հատուկ համաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի, Ռուսաստանը 2011 թվականին կավելացնի Ադրբեջանից մատակարարվող գազի ծավալները մինչև 2 մլրդ խորանարդ մետր: Կողմերը բարձր են գնահատել պայմանավորվածությունների հաջող կատարումը, նշելով, […]
Վրաստանի տարածքային ամբողջականությունը մոտակա տարիներին չի կարող վերականգնվել, ուստի, Վրաստանը պետք է «ռազմավարական համբերություն և երկրի հաջող կառուցման հետևողականություն դրսևորի»,- հունվարի 20-ին հայտարարել է Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, երբ վերջինս աշխատանքային այցով գտնվում էր Տալլինում: «Ուժերի ծախսումն այնպիսի հիմնախնդիրների լուծման վրա, որոնք մոտ ապագայում հնարավոր […]
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը միջպետական համաձայնագրերի շրջանակում հայտարարում է մրցույթներ 2010-2011 ուստարում օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու համար: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու 6 լրիվ կրթաթոշակ: Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական կրթության 4 կրթաթոշակ: Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական կրթության 5 և հետբուհական 3 կրթաթոշակ: Մրցույթների պայմաններին և […]
« Այն ինչ արձանագրել է Հայաստանի Սահմանադրական դատարանը, չի հակասում արձանագրությունների ոգուն և տառին: Այլ բան է, որ թուրքական կողմն իր իսկ կողմից անհարկի ձգձգումներն ու նախապայմանների առաջադրումը քողարկելու համար, փորձում է մեղադրել հայկական կողմին»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Փոխնախարարի գնահատմամբ, սակայն այսօր միջազգային հանրության ճնշումն ուղղված է Թուրքիայի դեմ: «Թուրքական […]
Իսրայելական «Ջերուզալեմ փոստ» (The Jerusalem Post) թերթը` հունվարի 16-ի համարում, անդրադառնալով թուրք-իսրայելական հարաբերություններում առաջ եկած լարվածությանը, ներկայացնում է Անկարայի ու Թել Ավիվի միջև դիվանագիտական սկանդալի վաշինգտոնյան արձագանքները: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-կայքը: «ԱՄՆ-ի հրեա առաջնորդներին բարկացնում է Թուրքիայի թշնամանքն Իսրայելի հանդեպ» վերտառությամբ հրապարակման մեջ թերթի Վաշինգտոնի թղթակից Հիլարի Լեյլա Կրիգերը տեղեկացնում է, որ Իսրայելի ու […]
1993թ. հունվարի 21-ին Եվրախորհուրդը ընդունեց որոշում, որում ներկայացվում է «Ադրբեջանից բռնի տեղահանված» ավելի քան 300 հազար հայերի ողբերգական վիճակը: Որոշման մեջ նշված է, որ ԵԽ-ն դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացվող «դաժան շրջափակումը, որը հանդիսանում է միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում»: Փաստաթղթում արտահայտված է հիշյալ կառույցի հստակ դիրքորոշումն այն մասին, որ […]
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում գործող շախմատի ակադեմիան կոչվել է աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անունով ArmAr.am
Թուրքիայի կառավարությունում նախօրեին գումարված նախարարների խորհրդի նիստն ընթացել է վարչապետ Թայիփ Էրդողանի նախագահությամբ և տևել շուրջ երեք ժամ: Կառավարության խոսնակ, պետնախարար և վարչապետի օգնական Ջեմիլ Չիչեքը նիստի ավարտից հետո հանդիպել է լրագրողների հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» (Anadolu) լրատվական գործակալությունը: Չիչեքը հայտնել է, որ նախարարական ժողովի քննարկման օրակարգում եղել են երկրի ներքին կյանքի […]




