25 Հունվար 2010

Հունվար 25, 2010թ. 09:10

Բեյրութից Եթովպիա մեկնող Ethiopian Airlines ավիաընկերության ինքնաթիռը օդ բարձրանալուց հետո Միջերկրական ծովի վրա վթարի է ենթարկվել։ Boeing-737 ինքնաթիռը թռիչքից մոտ հինգ րոպե անց անհետացել ռադիոտեղորոշիչ սարքերի էկրաններից։ Ավիակարգավորողների կարծիքով, վթարի պատճառ է դարձել կայծակը ։ Ինքնաթիռում եղել են 83 ուղևոր և անձնակազմի 9 անդամ: ArmAr.am


Հունվար 25, 2010թ. 08:30

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 22-ին հանդիպում է ունեցել <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի պատվիրակության անդամների հետ` գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հիմնադրամի կողմից ԼՂՀ-ում իրականացվող ծրագրերը: Հատուկ ուշադրության կենտրոնում էին Շուշի քաղաքում կատարվելիք շինարարական աշխատանքները: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ հաշվի առնելով համայն հայության համար Շուշիի նշանակությունը, անհրաժեշտ է նախատեսված ծրագրերն […]


Հունվար 25, 2010թ. 07:30

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի և Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել: Այն իրկանացվել է թուրքական կողմի նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է թուրքական «CnnTurk» լրատվական ծառայությունը: Հղում տալով արտգործնախարարության աղբյուրներին` «CnnTurk»-ը տեղեկացնում է, որ Դավութօղլուն Քլինթոնին ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և Թուրքիայի մտահոգությունները դրանց շուրջ: Դավութօղլուն […]