«Ըստ էության` թուրքերն այս գործի համար այդքան նպատակդրված չէին: Այժմ պատրվակ են ստեղծում գործընթացն ամբողջությամբ տապալելու համար»,- այսպես է սկսում «Sabah» թերթում հրապարակած իր հոդվածը թուրք վերլուծաբան Օմեր Թաշփնարը: Նա նախ հիշեցնում է Հայաստանի Սահմանադրական դատարանի կայացրած որոշման մասին ամերիկացի դիվանագետի խոսքը. «Եթե հայկական բարձրագույն այդ իրավական ատյանը արձանագրությունները ճանաչեր հակասահմանադրական, անշուշտ, կուժեղացներ Թուրքիայի դիրքերը, […]
25 Հունվար 2010
Հունվարի 26-ից 29-ը Երևանում կանցկացվի ԱՄՆ Եվրոպական հրամանատարության կողմից կազմակերպվող կապի, հեռահաղորդակցությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի «Համատեղ ձգտում 2010» զորավարժության նախնական պլանավորման համաժողովը: Համաժողովը զորավարժության պլանավորման 4 փուլերից երկրորդն է: Առաջին փուլը` հայեցակարգային մշակման համաժողովը, անցկացվել է 2009թ. նոյեմբերին Սերբիայում, իսկ հաջորդ երկու փուլերը կանցկացվեն Բոսնիա-Հերցեգովինայում և Մոնտենեգրոյում: Բուն զորավարժությունը տեղի կունենա 2010թ. սեպտեմբեր ամսին […]
Կրեմլի պաշտոնական կայքի հաղորդմամբ, Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում Հայաստանի, Ադրբեջանի, և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիևը և Դմիտրի Մեդվեդևը քննարկել են Ղարաբաղի խնդրի կարգավորման հեռանկարները։ Հանդիպման վերջում նախագահներին են միացել բանակցությունների մասնակից երկրների արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը, Սերգեյ Լավրովն ու Էլմար Մամեդյարովը: Հենց այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կուղեւորվեն Ադլեր, որտեղ կանցնի ԵԱՀԿ […]
Այսօր Մայր բուհի դահլիճում ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը հանդիպեց բարձրագույն ուսումնական հաստատությունների պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողական խորհրդի ներկայացուցիչների հետ: «Բանակը և կրթությունը» խորագրով հանդիպմանը ծավալված քննարկման թեման ընդգրկուն էր` հայկական բանակում առկա խնդիրներից մինչև Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Ուսանողի այն պնդմանը, որ բանակից վերադարձողները, դժգոհ լինելով ծառայությունից, խորհուրդ են տալիս խուսափել զինծառայությունից, նախարարը պատասխանեց. «ՀՀ […]
Ադրբեջանցի քաղաքագետ Արազ Ալիզադեն կարծում է, որ Անկարային և Երևանին կստիպեն վավերացնել Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունները: Խոսելով Թուրքիայի ղեկավարության՝ Ադրբեջանի ազգային շահերին հակասող որևէ քայլ չձեռնարկելու խոստումների մասին, քաղաքագետն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցն արձանագրություններում ընգրկված չէ. «Այդպիսի կետ արձանագրություններում գոյություն չունի. դա միայն բանավոր հայտարարություն է: Բանն այն է, որ […]
Հայաստանի աշխատաշուկայում ակտիվություն մտցնելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի օրինակը ցանկանում են տարածված տեսնել Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի (ՄՏՎԻՀ) ուսանողները 22-ը հունվարի, 2009թ., Երևան, Հայաստան ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ՚» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դասախոսությամբ հանդես է եկել տևական ժամանակ բջջային առաջատար օպերատորի փորձն ուսումնասիրող ուսանողների առջև: Տնտեսագիտության հիմունքներն ու […]
Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրավերով հունվարի 29-30-ը պաշտոնական այցով Երևան կժամանի Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում կքննարկվեն Մոսկվայի և Երևանի 2008-2011 թթ. համագործակցության ծրագրի կատարման ընթացքին վերաբերվող հարցեր, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ խնդիրներ: Պաշտոնական այցի ընթացքում կստորագրվի «Մոսկվայի կառավարության և Երևանի քաղաքապետարանի միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար ոլորտներում համագործակցության […]
Թուրք պատմաբան, սոցիոլոգ, հրապարակախոս Թաներ Աքչամն, ով առաջիններից մեկն է ընդունել հայերի ցեղասպանության փաստը, Լիբանանում դասախոսություն է կարդացել «Հայերի ցեղասպանությունը որպես դեմոգրաֆիական քաղաքականության մի մաս» թեմայով։ Դասախոսությանը ներկա են եղել Լիբանանի խորհրդարանի ներկայացուցիչներ, ակադեմիկոսներ, պրոֆեսորներ, Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչներ։ Աքչամը նշել է, որ Թուրքիայում իրականացված դեմոգրաֆիական քաղաքականությունն ուղղված էր ոչ միայն հայերի, այլև այդ տարածքում […]
Տրանսկովկասյան մայրուղին նախօրեից` ժամը 21-ից, ձնահոսքի պատճառով, երթեւեկության համար փակ է: Լեռնալանջերին ձյան բարձրությունը հասել է 80 սանտիմետրի: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ուժեղ ձնահոսքը թույլ չի տալիս վերականգնել երթեւեկությունը: Չնայած վատ տեսանելիությանը՝ համապատասխան ծառայությունների աշխատակիցները մաքրում են ճանապարհը, սակայն այն բացելու մասին խոսելը դեռ վաղ է: ArmAr.am
Սոչիի «Grand Hotel Polyana» հյուրանոցում այս պահին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ընթանում է եռակողմ հանդիպումը։ Հայկական կողմից բանակցություններին մասնակցում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը։ Ռուսական կողմից՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն։ Ադրբեջանական […]




