27 Հունվար 2010

Հունվար 27, 2010թ. 12:45

Ներկայացումը վերջապես ավարտվեց: Միջազգային հանրությունն այլևս չի հավատում Թուրքիայի՝ արձանագրությունների վավերացումից հրաժարվելու անվերջ արդարացումներին: Հայ ղեկավարները, ովքեր միամտորեն կարծում էին, թե Թուրքիան կբացի իր սահմանն ու դիվանագիտական հարաբերություններ կհաստատի Հայաստանի հետ, սկսել են կասկածել թուրքերի անկեղծությանն ու խորհել արձանագրությունների հնարավոր տապալման մասին: Այժմ մեղադրանքներ ներկայացնելու ժամանակն է սկսվել: Ու՞մ մեղքով չեն վավերացվում արձանագրությունները: Իմ կարծիքով, […]


Հունվար 27, 2010թ. 12:27

«CnnTurk» լրատվական ծառայությունը տագնապի աղմուկ է բարձրացրել այն պատճառով, որ Վաշինգտոնի համալսարաններից մեկում կազմակերպված սեմինարի ժամանակ ցուցադրվել է քարտեզ, որտեղ ներկայիս Թուրքիայի արևելյան հատվածը նշված է եղել որպես Պատմական Հայաստան: Այսպես` Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետում հրավիրվել է սեմինար` «Հայ-թուրքական արձանագրությունները, իրականություն և միֆ» խորագրով: Սեմինարին մասնակցել է նաև Վաշինգտոնում թուրքական դեսպանության ներկայացուցիչը, որն […]


Հունվար 27, 2010թ. 12:12

2009- ի դեկտեմբերին Վանի նահանգապետ Մունիր Կարաօղլուն հայտարարել էր, թե. Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին կփոխի իր թանգարանային կարգավիճակն ու կդառնա սրբատեղի աղոթավայր, եկեղեցում կիրականացվեն կրոնական արարողություններ։ Նա նույնիսկ կրոնական արարողությունների համար եկեղեցու վերաբացման հնարավոր ամսաթիվ էր նշել՝ սեպտեմբերի 12- ը։ Սակայն  մեկ ամիս անց Թուրքիայի զբոսաշրջության ու մշակույթի նախարարը հանդես եղավ ճիշտ հակառակը փաստող հայտարարությամբ: […]


Հունվար 27, 2010թ. 10:53

Հիմնական հարցը, որն ամենաբարձր մակարդակով քննարկվում էր 2010թ. հունվարի 12-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Մոսկվա կատարած պաշտոնական այցի ընթացքում, էներգետիկայի ոլորտում երկու երկրների համագործակցությունն էր: Բանակցությունների համատեքստը հաստատեց Թուրքիայի` խոշոր նավթա- և գազատարանցման հանգույցի վերածվելու հեռանկարները, ինչպես նաև այն, որ երկիրը պահպանում է ռուսական գազի նշանակալի սպառողներից մեկը լինելու կարգավիճակը: Թուրքիայի վարչապետի այցը շարունակությունն […]


Հունվար 27, 2010թ. 10:14

Աֆղանական Հոստ արևելյան նահանգում ազգային անվտանգության վարչության աշխատակիցները ձերբակալել են Ադրբեջանի մի քաղաքացու, որը կապեր է ունեցել ահաբեկչական «Ալ-Քաիդա» խմբավորման հետ և համարվել է  «Ալ-Քաիդայի» անդամ: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ձերբակալված ադրբեջանցին ծրագրել է այդ նահանգում մի շարք ահաբեկչական գործողություններ իրականացնել: Ազգային անվտանգության վարչության լրատվական ծառայությունից հաղորդել են, որ ձերբակալվածը հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ ահաբեկչական […]


Հունվար 27, 2010թ. 10:00

Վերջերս կարծիք էր շրջանառվում, թե Հայաստանում դասագրքերը դպրոց են մտնում առանց անհրաժեշտ փորձաքննության:  ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի թղթակցի անհանգստությանը ԿԳ նախարարությունում գոհացուցիչ պատասխան տվեցին, թե իրականում դա ամենևին էլ այսպես չէ: «Դասագիրք կարող է գրել յուրաքանչյուրը , ով ցանկանա»,-մեզ  Armar.am-ի հետ զրույցում ասաց  ԿԳ նախարարության ԾԻԳ (Կրթական ծրագրերի իրականցման գրասենյակ) պետական հիմնարկի տնօրեն Կարինե Հարությունյանը: Բայց […]


Հունվար 27, 2010թ. 09:50

Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 25-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Լեոնիդ Արմենակի Մարտիրոսովին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին: Նախագահ Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գնդապետ Արտակ Մաթեւոսի Դավթյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: ArmAr.am


Հունվար 27, 2010թ. 09:40

Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 25-ին հրամանագիր է ստորագրել բանակի օրվա առթիվ, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անձնվիրության համար ՀՀ պաշտպանության նախարարության մի խումբ ծառայողների եւ ազատամարտիկների Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին: «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգեւատրվել է Սեյրան Լորենցի ՎԱՆՑՅԱՆԸ       ազատամարտիկ […]


Հունվար 27, 2010թ. 09:30

Հունվարի 26-ին կայացավ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքիի հանդիպումը: Իրանի ԱԳ նախարարը Երեւանում է գտնվում հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով: Ողջունելով գործընկերոջը` նախարար Նալբանդյանը դրական գնահատեց հայ-իրանական բարիդրացիական ու փոխշահավետ հարաբերությունները: Հայաստանի եւ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները գոհունակությամբ նշեցին, որ պարբերական բարձր մակարդակի շփումներն ու փոխադարձ […]